ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ ԿՐԵՄԼԸ ՎԱՂՈՒՑ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԸ
15.06.2015 \ 23:04 Reads: 1720
Առաջարկն Ադրբեջանի կողմից զուտ դիվանագիտական հնարք է: Նման ձեռնարկի կապակցությամբ պրոֆեսիոնալ ժարգոնով ասում են. ‹‹հարցն օրորվում է դիվանագիտական ճոճանակի վրա››: Բաքուն չի պատրաստվում դառնալ ԵՏՄ-ի անդամ, անգամ եթե Արևմուտքի հետ անվերադարձ փչանան նրա հարաբերությունները` ինչն, ի դեպ, շատ էլ հավանական չէ:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
15.06.2015 \ 00:03 Reads: 4027
Տողերիս հեղինակը 80-ի դուռն է ծեծում եւ, բնականաբար, հետ է նայում ու հաշվեկշռի բերում տարիների անցուդարձը: Այդ անցուդարձի մեջ մի կպչուն միտք, մի անհասկանալի ու անբացատրելի երեւույթ որ կողմից էլ դիտես՝ ինչ-որ մի մեծ բան չի լրանում, բաց է մնում:
ԱՇՈՒՆՆ ՈՒ ՔԱՄԻՆ (ՀԵՔԻԱԹ)
13.06.2015 \ 14:05 Reads: 15070
Քամին մանրիկ թռիչքներով էր՝ այդպես թափ էր առնում, որ ուժգնանա, քշի ու տանի տերևները: Հենց այդ պահին աչքը դիպավ Աշնանը, զարմացած կանգ առավ. - Ի՛նչ գեղեցիկ ես հարդարել մազերդ, ականջներիդ հակինթ ու զմրուխտ օղեր կախել, հոլանի թևերդ ոսկե ապարանջաններով զարդարել: Ո՞ւմ ես սպասում. արդեն վաղուց քո բերքն ու բարիքը բաժանել ես մարդուն, գազանին ու թռչունին: Խե՜ղճ Աշուն, իզուր ես պճնվել, հիմա քեզ էլ ոչ ոք չի հիշում, չի այցելում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏԱՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ԺԱՄԸ ՀՆՉԵԼ Է
13.06.2015 \ 11:20 Reads: 1691
Տարածաշրջանային առումով Արևմուտքի համար Անկարան անհրաժեշտ էր իսլամական ահաբեկչությունը հովանավորելու, ֆինանսավորելու, տարածք տրամադրելու և այդ տարածքներից դեպի Իրաք և Սիրիա անարգել անցքեր տրամադրելու։ Հնչե՞լ է արդյոք Անկարայի դերակատարությունը կասեցնելու ժամանակը։ Դժվար է  բացարձակ հաստատում կատարելը, այսուհանդերձ, վարքագծի որոշակի  պատկերացում կարող է փոխանցել նախագահ Օբամայի հայտարարությունը։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
13.06.2015 \ 10:46 Reads: 2564
Չնայած դատական հայցով Կաթողիկոսության հետապնդած վեհ նպատակներին՝ անցյալ շաբաթ տարաձայնություն առաջացավ հայկական համայնքում, երբ մի քանի կայքեր և թերթեր հաղորդեցին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է «կամ վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը կամ վճարել 100 միլիոն թուրքական լիրայի (37 միլիոն դոլար) փոխհատուցում»: 
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁևԱՎՈՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆ
12.06.2015 \ 23:57 Reads: 2982
Թուրքիայից եկող վտանգներն իհարկե Արևմուտքում էլ ակնառու են ու տարածաշրջանում նոր կայացած հավակնորդի ի հայտ գալը, որի հավակնությունը պետք իր վրա վերցնի Հայաստանի Հանրապետությունը, կնշանակի Արևմուտքի համար թուրքական գործոնի այլընտրանքի բացակայությունը բացասում, որը ինքնին հետագա վերաձևումների հնարավորություն է:  
ԷՐԴՈՂԱՆԻ «ՄԱՀՎԱՆ» ՊԱՏՃԱՌԸ՝ HDP, CHP, MHP
10.06.2015 \ 13:36 Reads: 1728
Էրդողանին 0-ից աճեցնելով ու վարչապետի պաշտոնին հասցնելով՝ ամերիկյան ռազմավարական միտքը նպատակ ուներ Թուրքիան նրա շնորհիվ դարձնել իր ամենահուսալի ֆորպոստը Մերձավոր Արևելքում: Եղան միլիարդավոր դոլարների ներդրումներ, զարգացավ տնտեսությունը, բայց ոգևորված Էրդողանը որոշեց անտեսել գերտերությունների շահերն ու խաղալ իր կանոններով: 
 
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՀԵՏ
08.06.2015 \ 11:17 Reads: 2593
Անհանգստացա, մտածելով, որ թուրքական հերթական սադրանքն է: Շիշլիի իմ բնակված թաղում մուրացիկներ և անտուն թափառականներ համարյա չէին հանդիպում: Ուսումնասիրեցի շրջակայքը՝ դատարկություն էր: Միայն հեռվում երևում էին հրեական Սինագոգի պահակակետում հավաքված ոստիկանների ծխախոտի կրակները: Մոտ 200 մետր հեռու գտնվող հրեական Սինագոգը 2003 թվականին ռմբահարվել էր, և դրանից հետո այնտեղ հաստատվել էր մշտական ոստիկանական հերթապահություն: 
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐՆ ՈՒ ԱՆՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
08.06.2015 \ 10:47 Reads: 2540
Արդյոք տեղի ունեցածը դիվանագիտական և արարողակարգային անփութություն էր, ինչը  փայլուն կերպով  իրենց  փիառելու տեսանկյունից օգտագործվեց հարավ-օսական պատասխանատու շրջանակների կողմից, թե ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը ձևավորողների կողմից հարևան Վրաստանին ուղղված հստակ ուղերձ էր: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ հատկապես Գալուստ Սահակյանի նախագահության օրոք արարողակարգային անփութությունները պետք է բացառել  հայրենի խորհրդարանում...
 
ԴԵՆԻՍ ՀԱՍԹԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06.06.2015 \ 11:11 Reads: 2190
Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Հասթերթը 2010 թվականին գաղտնի հանդիպում է ունեցել իր նախկին ուսանողներից մեկի հետ և համաձայնել նրան վճարել 3.5 միլիոն դոլար, որպեսզի նա լռություն պահպանի իր «անցյալի վատ արարքի» համար, երբ նա ըմբշամարտի մարզիչ էր Իլինոյիսի Յորքվիլ դպրոցում 1965-1981 թվականներին: 73-ամյա Հասթերթն այդ հանդիպումից սկսած նրան վճարել է 1.7 միլիոն դոլար, սկզբում 50 հազարական դոլար...
ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ՀԵՌԱՆԱԼԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԿԼԻՆԻ
04.06.2015 \ 14:43 Reads: 1680
Նավասարդյանի խոսքով` ելք կարող է լինել առաջատար երկրների միացյալ գործողութունները` վերացնելու համար այդ չարիքը:
Ռոզա Արոյանն էլ նշեց, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում Սիրիայում այս իրավիճակը կշարունակվի, իսկ ինչ վերբերում է Իլիպին` ԴԱԵՇ-ին, մոտակա երկու տարվա ընթացքում նրանց հետ կապված ոչ մի նորություն չի լինելու. նրանք փորձելու են ընդլայնել իրենց տարածքները և ամրապնդվել բուֆերային զոնայում...
ԿԱՐՊՄԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ
02.06.2015 \ 13:43 Reads: 4011
Կարպմանի եռանկյունին դրսևորվում է ինչպես ընտանեկան (մայրը բարկանում է երեխայի վրա՝ խնդրելով հորը պատժել վերջինիս, սակայն, երբ հայրը պատժում կամ բարկանում  է երեխայի վրա, անմիջապես քննադատության է արժանանում մոր կողմից՝ թե ինչու այդպես կոպիտ վարվեցիր, չէ՞ որ նա դեռ երեխա է, արդյունքում փրկչի դեր ստանձնելով՝ հայրը ինքն է վերածվում հետապնդողի), այնպես էլ աշխատանքնային, ընկերական հարաբերություններում, քաղաքականության մեջ:
ԵՄ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՇՄԱՐՎՈՂ ՀԱԼՈՑՔԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
30.05.2015 \ 15:05 Reads: 2877
ՆԱՏՕ-ի ներկայիս ընդլայնումը դեպի Արևելք ռազմաքաղաքական լուրջ վտանգ է պարունակում և, գրեթե, խարխլում է (ինչի ապացույցն է ՌԴ ներկայիս գրեթե զրո ազդեցությունների շրջանակը նախկին Վարշավյան դաշինքի կամ արևելաեվրոպական երկրներում) ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերը ԱՊՀ տարածաշրջանում, ինչը աշխարհաքաղաքական հետագա վայրիվերումներում կբացառի ռուսական որևէ գործոնի առկայություն:
ԱՐԴԵՆ ՈՒՇ Է ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
30.05.2015 \ 14:48 Reads: 2412
Եվ երբ հայտարարվեց, որ «պետք է մնաք, ձեր պապերի գերեզմանները պետք է պահեք», ես ուղիղ եթերով ասացի`«մնացեք, որ ձեր գերեզմաններն ավելացնեք»: Եվ նաև առաջ քաշվեց առաջարկ, որ հնարավոր է դիմադրություն կազմակերպել՝ օրինակ բերելով 1974թ. դեպքերը Բեյրութում: Սա ի սկզբանե հիմքից սխալ մոտեցում էր, որովհետև սրանք բոլորովին տարբեր բաներ են:
« 1 2 ... 34 35 36 37 38 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com