«ՄԵՐԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ Է, ՈՉ ԹԵ ՄԱՅԴԱՆԸ» ՊԱՍՏԱՌԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՀՀ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ
29.06.2015 \ 10:48
Reads: 2709
Ռուսական քաղվերլուծական շրջանակում բավական հայտնի Վ. Դուբնովը «Независимая газета»-ում հրապարակած «Для Кремлья по кайфу, здесь проблема Саргсяна» արտահայտությամբ փորձում է Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրությունների հիմքում տեսնել Սերժ Սարգսյանի ոչ արդյունավետ կառավարման մոդելը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԱԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ MASTER CLASS
28.06.2015 \ 21:43
Reads: 2904
Նրանք կգիտակցեին նաև, որ անգամ նահանջելու դեպքում, զանգվածները, որոնք մեկ անգամ անցել են այս օրերի համալսարանը և պայքարի Ռուբիկոնը, ուշ թե շուտ վերադառնալու են ավարտելու համար սկսված երկխոսությունը, որն այդ դեպքում չի սահմանափակվի լոկ էլեկտրաէներգիայի վճարով: Այսպիսիք են քաղաքականության օրենքներն ու կանոնները: Եվ նրանք գործում են մեր կամքից անկախ:
Ի՞ՆՉ Է ԿԼԱԿԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՀՐԱՀՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
27.06.2015 \ 10:49
Reads: 2606
Այն, որ կլակայում ընդգրկված մարդիկ կամ կլակյորները մեր օրերում կարող են հզոր ազդեցություն ունենալ ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքում, ակնհայտ է: Զուր չէ, որ հռոմեացի կայսրերը իրենց կարևորագույն ելույթների ընթացքում հրավիրում էին պրոֆեսիոնալ կլակյորների, որոնք, միանալով ամբոխին, ելույթների ընթացքում կարևոր պահերին կայսեր գաղափարների հետ համաձայնության վերաբերյալ վանկարկումներ էին անում, ինչը ակտիվացնում էր ամբոխը:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ
26.06.2015 \ 22:31
Reads: 1725
Ծուղակներ այսպիսի դեպքերում ակտիվորեն հյուսում են աշխարհաքաղաքական բազմաթիվ ուժեր: Եթե իշխանությունն ու ցուցարարները չկարողանան գտնել հաշտության ուղին և պողոտայի պարալիզացումը, նստացույցերը դառնան երկարատև, պետությունը կկրի տնտեսական ու քաղաքական մեծ վնասներ ներքին ու արտաքին դաշտերում:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ՍՐՏԽԱՌՆՈՑ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
25.06.2015 \ 23:51
Reads: 2049
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերմունքը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայ-ադրբեջանական հակամարտությունը ևս քննարկման առարկա է, Չեխիայի արտգործնախարարը կողմ է միայն խաղաղ բանակցությանը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: Ադրբեջանի սպառնալիքներն ու հակահայկական քարոզչությունը, Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
25.06.2015 \ 11:19
Reads: 1869
Երբ «Լինսի» հիմնադրամը 2011 թվականին փակեց իր դռները, անհիմն և կեղծ լուրեր սկսեցին շրջանառվել փակման հնարավոր պատճառների մասին: Փաստն այն է, որ պարոն Քըրքորյանը նախատեսել էր որոշակի տարիքի հասնելով՝ այլևս չզբաղվել ամենօրյա դիմումների տարափով, որոնք ստացվում էին ամբողջ աշխարհից ֆինանսավորման օգնության խնդրանքով, իսկ նրա հարստության հիմնական մասը բաժանել հետմահու:
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
24.06.2015 \ 13:17
Reads: 4949
1989 թվականի նոյեմբերի 9-ը կմտնի Եվրոպայի ժողովուրդների պատմության մեջ որպես ազատության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների հավերժացման տարեթիվ: Հազարավոր ցուցարարներ ոգևորությամբ ու ցնծությամբ փլեցին Բեռլինի պատը նրա քարերի տակ թաղելու համար սառը պատերազմի մռայլ տարիների հիշողությունները:
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԶԵՐԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ
22.06.2015 \ 14:30
Reads: 2456
Խորհրդային իրականության խութերն ու անհարթությունները ընդհանուր անցյալի վերախմբագրման պատճառ չեն կարող լինել: 74 տարի առաջ հունիսի 22-ին տեղի ունեցած գերմանական զորքերի ներխուժումը խորհրդային տարածք ընդամենը դրվագ էր Երկրորդաշխարհամարտյան քրոնիկոնում, ինչը հայոց պատմական տարեգրության դժվարին, հակասականության ներքո հաղթության կռման հերթական դրվագներից մեկն է:
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
22.06.2015 \ 13:36
Reads: 2172
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նուրբ թեմա է, բայց մենք գիտենք կոնկրետ սկզբունքներ, որոնք չեն խախտվում: Մենք հետևում ենք սահմանի կրակոցներին, գիտենք հայ զինվորների կորուստների մասին, բայց հակամարտող կողմերին պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական օժանդակությունը, եթե լինի ռազմական ագրեսիա»:
ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԻ ԹԵՎԵՐԸ ԿՏՐՎԵԼ ԵՆ. ՀՐԵԱ ԳՈՐԾՉԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ DIPLOMAT.AM-ԻՆ
19.06.2015 \ 23:54
Reads: 2769
Դա ժողովրդական զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ էր: Միանգամից պարզ դարձավ, որ այդ ակցիաները անարդյունավետ լինել չէին կարող: Ցուցարարներին չհաջողվեց միանգամից փոխել Էրդողանի իշխանությունը, բայց նրանք համակարգը խարխեցին այն աստիճան, որ կառավարող կուսակցությունը ի վիճակի չէր ընտրության ժամանակ մեծամասնության ձայնն ստանալ:
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԳԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ
19.06.2015 \ 23:15
Reads: 3734
Քրդական գործոնի գերաշխուժացումը խոսում է նաեւ Թուրքիային վերապահված նոր պատկերացման աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու մասին: Եթե Թուրքիան և Քուրդիստանը վերածվել են աշխարհաքաղաքական օրակարգի, ապա այդքան էլ կանխահաս չէ հայկական տարածքային իրավունքների խնդրի միջազգայնացման համար ռազմավարական ուղիների մասին քննարկումներ նախաձեռնելը:
ՄՈՆՈԷԹՆԻԿ ՀՀ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆ ԲԱԶՄԱԷԹՆԻԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
16.06.2015 \ 16:00
Reads: 5479
Ազգային խնդրի ակտիվ շահարկում, ահա թե որն է միջտարածաշրջանային հարաբերություններում ադրբեջանական էներգակիրներին ու վրացական ճանապարհներին Հայաստանի արդյունավետ պատասխանը: Թեև մեր պատասխանի տարածաշրջանային զարգացումների ներքո ձևավորված էկվավալենտային արժեքը հավասար չէ հարևանների ունեցած միավորային կշռին, սակայն աշխարհաքաղաքականության ներքո ընթացող վերաձևումների ներքո արժևորվում է արդեն մեր կշիռը:
ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՁԵՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
16.06.2015 \ 14:06
Reads: 4437
Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ: Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված են նրանց նկատմամբ ռազմական ուժերի գերակայությամբ ու հնարավորություններով:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
16.06.2015 \ 08:21
Reads: 2155
Մի քանի ամիս առաջ հյուպատոսը պատմել էր հունական ոստիկանության հետ գրագրության մասին, որով նախապատրաստվում էր հունական բանտից մի հայ կրկնահանցագործի տեղափոխել Հայաստան: Խոսքը մարդասպանի մասին էր: Սպանել էր Հայաստանում, փախել էր Հունաստան, կրկին սպանել, ձերբակալվել, դատապարտվել, իսկ հիմա հույները վերադարձնում էին Հայաստան, իր պատժի մնացորդն այնտեղ կրելու: