ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ՍՐՏԽԱՌՆՈՑ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
![]() «Պատմությունը միայն անցյալը չէ, այն պետք է լինի նաև ներկա, և մենք պետք է խոսենք այդ մասին, մենք պետք է հիշենք այդ ողբերգությունների մասին»,-պաշտոնապես հայտարարել է Չեխիայի արտգործնախարարը և կոչ արել խաղաղության հասնելու համար պատմական իրադարձություններին տալ իրական գնահատական: Այլ են գնահատականները ժամանակակից Հայաստանի մասին: Լյուբոմիր Զաորալեկը հայտարարել է՝ այստեղ պետք են ներդրումներ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, Չեխիայում կան գործարարներ և կազմակերպություններ, որոնք պատրաստ են անել այդ ներդրումները, կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստակամորեն աջակցի: ![]() Նախարարները խոսել են եվրոպական ընտանիքի անդամ դառնալու՝ Հայաստանի ձգտումների մասին: Չեխիան ուրախ է աջակցել Երևանին այդ գործընթացում, ակտիվ ընթանում են վիզաների ազատականացման բանակցությունները, իսկ Ռիգայի գագաթնաժողովը մեկ քայլ առաջ արձանագրեց: «Ռիգայի գագաթնաժողովը դրական տեղաշարժ ապահովեց, եղան դիրքորոշումների փոփոխություններ: Այսօր եվրոպական կողմն ունի տարբերակված մոտեցում Արևելյան գործընկերության նախագծի մասնակից երկրների նկատմամբ: Մենք իրականացնում ենք երկարաժամկետ քաղաքականություն»,-ասել է Զաորալեկը: ![]() «Ադրբեջանը, փորձելով փրկել օրեցօր նվազող հեղինակությունը, ձգտում է արդարացնել բռնապետական ռեժիմը: Իսկ այդ փորձերը ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորների մոտ բացասական արձագանք եւ անհամաձայնություն են առաջացնում: Ադրբեջանի նավթադոլարները արդեն աշխարհում սրտխառնոց են առաջացնում, և ժամանակն է նավթա-խավիարային վիրտուալ աշխարհից իրականություն վերադառնալ՝ մեկուսացման մեջ չհայտնվելու համար»,- Ադրբեջանի իշխանությանը խորհուրդ է տվել ՀՀ ԱԳ նախարարը: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
2049 reads | 25.06.2015
| |