ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Հավանաբար, այդ ազնիվ և վեհ զգացմունքներով էլ տոգորված Զորջ Բուշը 1990 թվականի գարնանը, Պարսից ծոցի ճգնաժամի օրերին, հայտարարեց նոր դարաշրջանի սկիզբը, որն անվանվեց ‹‹համաշխարհային նոր աշխարհակարգ›› (New World Order): ![]() Հենրի Քիսինջերը նոր աշխարհակարգի առաջացման գործընթացում առաձնացնում է փոքր պետություններին, որոնք իրենց համարում են ‹‹ազգ›› սակայն պետություն-ազգ կոչելու համար շատ քիչ հատկանիշներ (ատրիբուտներ) ունեն: Քիսինջերը գտնում է, որ դրանք քայքայված կայսրություններից` օրինակ Հարավսլավիայից կամ Խորհրդային Միությունից պոկված բեկորներ են, որոնք գերի մնալով պատմական վիրավորանքներին և ինքնահաստատաման դարավոր երազանքին, առաջին հերթին ձգտում են ոչնչացնել հնամենի էթնիկական թշնամուն: Միջազգային կարգուկանոնը դուրս է նրանց հետաքրքրության, հաճախ նաև երևակայության սահմաններից: Այդ ‹‹բեկորները›› Երեսնամյան պատերազմից հետո ծնված փոքր պետությունների նման փորձում են պահել իրենց անկախությունը և ավելացնել սեփական հզորությունը` ուշադրություն չդարձնելով միջազգային-քաղաքական կարգի աշխարհաքաղաքական հիմնահարցերին (տես, Henry Kissinger, Diplomacy, N.Y., 1994): Կայսրությունների փլուզումը, որպես կանոն, իրեն և իր սուբյեկտներին հասցնում է համակործանման (կատակլիզմներ), խախտում է երկրների միջև ուժային հավասարակշռությունը, առաջացնում է քաոս միջազգային հարաբերություններում: Օրինակ` Հռոմեական, Օսմանյան, Ավստրո-Հունգարական, Խորհրդային կայսրությունների կործանումը: Կայսրությունների անհետացումն աշխարհագրական քարտեզից հանգեցնում է ‹‹երկու կարգի լարվածության. առաջինը կապված է կայսրության թուլացումից հարևան երկրների օգտվելու ցանկության հետ, երկրորդը` փլուզված կայսրության ջանքերի հետ, որն ուղղված է ծայրամասերում իր իշխանության վերականգնմանը››: Այս թեզը հաստատում է ներկա քաղաքական իրավիճակը: Այսպես, ԽՍՀՄ-ի վերացմանն անմիջապես հաջորդեց ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք: Մյուս կողմից` Ռուսաստանի ակտիվ դիվանագիտական գործունեությունը խորհրդային նախկին հանրապետությունների ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրման ուղղությամբ: ![]() Սառը պատերազմը զսպիչ դեր էր խաղում կայսրությունների և նրանց սուբյեկտների միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարով, կոնսենսուսի բանաձով լուծելու համար: Արտաքին վտանգի բացակայության պայմանները ծնում են կենտրոնախույզ միտումներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում էթնիկական, ազգային, կրոնական բախումների համար: Օրինակ` սերբերի, խորվաթների և մուսուլմանների արյունալից բախումները նախկին Հարավսլավիայում, ռազմական կոնֆլիկտները ռուսների և չեչեն անջատողականների միջև, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջը և այլն: Սակայն ասել, որ փոքր երկրների կոնֆլիկտները զուտ արդյունք են կայսրությունների փլուզման և անկախություն նվաճման, այնքան էլ ճիշտ չէ: ![]() Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան XX-րդ դարի վերջերից սկսած խոր հետք թողեց քաղաքագիտության այդ երեք սեգմենտների վրա: Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում: ‹‹Ժամանակակից աշխարհում իր գլոբալացումով հանդերձ ավելի ու ավելի պարզ են ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը›› (Демидов В.В. Информационно-аналитическая работа в международных отнощениях. М. изд. ИНФРА-М, 2013, стр. 8). Դրան նպաստում են ինֆորմացիոն հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, ԶԼՄ-երը, ժողովրդական դիվանագիտությունը, սահմանների թափանցիկությունը, ժողովրդագրական բումը և այլն: Արտաքին քաղաքականությունը դասական առումով հանդիսանալով ներքին քաղաքականության շարունակությունը ավելի ակտիվորեն է մտնում պետությունների ներքին ‹‹խոհանոցը››` նպաստելու համար այնտեղ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Այսօր դժվար է գտնել ներքին քաղաքականության որևէ ոլորտ, որի հետ արտաքին քաղաքականությունը, նաև դիվանագիտությունը, այս կամ այն չափով առնչություն չունենան: Այդ իսկ պատճառով ակտիվ և փորձառու դիվանագիտական ծառայությունները նպաստում են իրենց երկրների հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով (պաշտպանություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և տեխնիկա, կրթություն և այլն): Որոշ երկրների արդյունքներն ակնհայտ են: Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ‹‹Մեր ներքին զարգացման արդյունքները բնական կերպով փոխակերպվում (կոնվերտացվում) են միջազգային հարաբերություններում ֆինանասա-տնտեսական և քաղաքական աճող հնարավորություններով›› ( Лавров С.В. Между прошлым и будущем: Российская дипломатия в меняющемся мире. 2011. С.55): Ներքին և արտաքին քաղաքականության սահմանների վերացման այս թեզը, սակայն, մերժվում է որոշ հեղինակների կողմից: Առարկություններն հիմնականում կայանում են նրանում, որ քանի դեռ գոյություն ունեն սուվերեն պետություններ, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, նրանց արտաքին և ներքին քաղաքականության միջև օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբերությունները կպահպանվեն: Եթե արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանելու պետության շահերը միջազգային հարաբերություններում և այլ երկրների հետ փոխկապակցվելիս, ապա ներքին քաղաքականության խնդիրն է ապահովել տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտատեխնիական զարգացումը ազգային, աշխարհագրական և պատմական առանձնահատկությունների շրջանակներում: Պետության հասարկության զարգացման պայմաններում պետական քաղաքականության այդ բաղադրիչներն, անշուշտ, ենթարկվում են փոփոխության այս կամ այն ուղղությամբ, սակայն արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող, համենայն դեպս, միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում (Штоль, В.В. Внешняя политика: вопросы теории и практики, М. 2009): Մենք հիմնականում համաձայն ենք այս տեսակետի հեղինակների հետ: Այդուհանդերձ, արտաքին և ներքին քաղաքականությունների սահմանների վերացումը և կամ նրանց մոտեցումը, եթե ոչ նույնացումը, ինչը տեղի է ունենում մեր կարծիքով լայն հնարավորություններ է բացում փոքր պետությունների դիվանագիտության համար մեծ տերությունների հետ հարաբերվելիս: Որոշ փոքր պետությունները հմտորեն կարողանում են մանևրել այս ուղղությամբ: ![]() Սակայն ՄԱԿ-ի լավատեսությամբ տոգորված այս կարգախոսը իրականանալու էր մասամբ: Սառը պատերազմի տարիներին ստեղծված երկբևեռ աշխարհակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, թերևս իր տեսակի մեջ միակ ‹‹modus vivendi››-ին, գոյատևելու ձևաչափն էր, որն այլընտրանք չուներ պատմության զարգացման նշված շրջանում: ‹‹Երկբևեռ համակարգը ենթադրում է հարաբերություններ երկու բևեռների միջև, որոնք բավականաչափ թշնամորեն են տրամադրված իրար նկատմամբ և կազմված են հզորագույն երկրների միացումից›› (Лебедева, М., М., Мировая политика, М. Изд. КНОРУС, 2014, ст. 65): ![]() Սակայն նրանք միակարծիք են, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում սկսած 1991 թվականից առ այսօր գերակայում են Միացյալ Նահանգները: Հաճախ է խոսվում Ամերիկյան կայսրության մայրամուտի, ամերիկյան դոլարի վրա կայացած միջազգային տնտեսական համակարգի փլուզման, Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի վերելքի վերաբերյալ: Այդուհանդերձ այսօր էլ ԱՄՆ-ը մնում է միջազգային կյանքի բոլոր ոլորտների առաջատարը: Միաբևեռ աշխարհակարգ: XX-րդ հազարամյակը պատմության մեջ կմտնի որպես աշխարհաքաղաքական հեղափոխություն, որն արմատապես փոխեց միջազգային հարաբերությունները և միջազգային անվտանգության հիմնական ասպեկտները: Դա ունի իր խորքային պատճառները և դրանցից բխող հետևանքները: ‹‹Խորհրդային Միության պարտությունը և փլուզումը դարձան Արևմտյան կիսագնդի ` Միացյալ Նահանգների, որպես միակ և իրոք առաջին գլոբալ տերություն պատվանդան բարձրանալու եզրափակիչ ակորդը›› (Бжезинский Збигнев, Великая шахматная доска. Геополитика, антология, М. Изд. Академический проект Культура, 2006, стр. 443): ![]() Արևմուտքը երկու անգամ հաղթող դուրս եկավ սոցիալիզմի հետ գոտեմարտում: ԽՍՀՄ-ի փլուզվեց ապա պարտվեց սառը պատերազմում: Ներկա միաբևեռ աշխարհակարգը տրամաբանական ավարտն է երկու գերտերությունների միջև ռազմա-քաղաքական, տնտեսական պայքարի որից Վաշինգտոնը դուրս եկավ որպես այդ աշխարհակարգի ճարտարապետ: Սակայն այս նոր մեխանիզմը հեռու է միջազգային հարաբերությունների պանացեա լինելուց աշխարհի և հենց Միացյալ Նահանգների համար: Այդուհանդերձ նա շարունակում է աշխարհը կառավարելու փորձեր անել Հոբսի մոդելով, ըստ որի բոլորը պայքարում են բոլորի դեմ և հնարավոր չէ վստահել միջազգային իրավունքին: Երկբևեռ համակարգը ամերիկյան հեգեմոնիայի նոր տարատեսակն է` ուղղված նրա գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհառազմական ծրագրերի իրագործմանը, որը քաղաքագետների շրջանում ստացել է ‹‹կառավարվող քաոս›› և ‹‹համաշխարհային անկարգություն›› անվանումը: Այն իր հետ բերում է միջազգային իրավունքի խախտում, հատկապես փոքր երկրների ժողովուրդների դեմոկրատիայի և իրավունքների սահմանափակում և ճնշում: ‹‹Ի դեպ, կայուն միաբևեռության գաղափարը, հավանաբար ի սկզբանե եղել է միֆ, քանի որ մի պետության հեգեմոնիան միշտ գրգռում է ուրիշ պետությունների և թշնամանք է առաջացնում նրանց կողմից, իսկ մշտապես խաղալ համաշխարհային ոստիկանի դեր` անհնար է: Միաբևեռեությունը կարող է լինել ընդամենը անցումային շրջանի համար: Արդեն այսօր նշաններ կան, որ XXI-րդ դարի աշխահակարգը կլինի բազմաբևեռ, հինգ կամ ավել ուժային կենտրոններով›› (Хейвуд Эндрю Политология, М. изд. ЮНИТИ, 2005, ст.171): Բազմաբևեռ աշխարհակարգ: Սառը պատերազմին հաջորդող տարիների միաբևեռ աշխարհակարգը համեմատաբար կարճ կյանք ունեցավ և արագորեն սպառեց իր ռացիոնալ հնարավորությունները: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դե-ֆակտո միաբևեռ աշխարհակարգի ջատագով հանդիսացող Միացյալ Նահանգները փորձում են իրենց ստանձնած դերը ներկայացնել որպես հավաքական մեխանիզմի` ՆԱՏՕ-ի, G-7-ի և Եվրամիության լիազոր- ներկայացուցիչ, ‹առաջինը հավասարների շարքում››: Սակայն դա պարզապես քաղաքական բլեֆ է` Ամերիկայի կողմից կառավարվող համակարգը ներկայացնել որպես կոլեկտիվ մտքի և ջանքերի արգասիք, երբ բոլոր ռազմական և քաղաքական հարցերը լուծվում են Վաշինգտոնում: ![]() Արաբական գարնանը հաջորդած արյունալի իրադարձությունները, այնուհետև ուկրաինական դեպքերը կտրուկ կերպով վատթարացրին ռուս-ամերիկյան հարաբերությունները բոլոր վեկտորներով: Ստիվեն Կոենը ստեղծված իրավիճակը միանշանակ համարում է նոր սառը պատերազմ: ‹‹Անկասկած մենք գտնվում ենք սառը պատերազմի մեջ, որն ավելի կխորոնա և կձևավորվի պատժամիջոցների խստացմանը զուգընթաց: Սա առավել վտանգաշատ պատերազմ է, քան սովետո-ամերիկյան նախկին հակամարտությունն էր, որն աշխարհը հաղթահարեց մեծ դժվարությամբ››,- ‹‹Новая газета›› թերթին տված հարցազրույցում ասել է ամերիկյան հայտնի քաղաքագետը: քաղաքագետը (http://www.novayagazeta.ru/comments/65040.html): ![]() Նույն աշխատասիրության մեջ նշվում է, որ ՀՀ առաջնորդվելով իր անվտանգության և կայուն զարգացման շահերով, միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությամբ իր գործունեության գերակայությունն է համարում կառուցել բազմերաշխիք ու հավասարակշռված հարաբերություններ բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Հատուկ առանձնացվում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարևորությունը: Մեր կարծիքով, Հայաստանը առաջիկայում ևս պետք է զարգացնի դիվանագիտական այս ընտրությունը, անկախ Եվրասիական միությանն իր անդամակցումից, Արևմուտք-Արևելք հարաբերությունների ներկայի ծայրաստիճան վատթարացումից և միջազգային հարաբերությունների սրումից: Նման ընտրությունը միակ ճիշտ տարբերակն է, այն այլընտրանք չունի և բխում է հանրապետության ազգային ու պետական շահերի անվտանգությունից: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4949 reads | 24.06.2015
| |