ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԱԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ MASTER CLASS
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Սովորաբար ամռանը մարդիկ հանգստանում են` և՛ հասարակ մահկանացուները, և՛ այս աշխարհի ուժեղներն իրենց պահպանող ոստիկաններով հանդերձ, և՛ երիտասարդները, մի խոսքով` բոլորը: Սակայն այս տարի Հայաստանի ամառը հեռու է հանգստաբեր լինելուց, իսկ քաղաքական բարոմետրը ցույց է տալիս շիկացած մթնոլորտային ճնշում:Ինչու՞մ է խնդիրը: Բնությու՞նն է կամակորություն անում, աստղերի դասավորվածությու՞նն այն չէ, թե՞ homo sapiens-ը` ասել կուզի մարդ արարածը, հերթական անգամ մեղանչում է: Անշուշտ, կատարվածի և կատարվելիքի մեղքը միայն ու միայն նրանն է` մարդունը: Փորձենք կանոնակարգել նրա սխալները և շարադրել դրանց պատճառահետևանքային շղթան: MASTER CLASS N 1. Նրանք, ովքեր, լինի Ռուսաստանում կամ Հայաստանում, հաշվարկում են լույսի վճարի չափը, քաջածանոթ են կոռուպցիայի մեխանիզմին: Սակայն նրանք անտեսում են մի շատ կարևոր հանգամանք: Այն որ հայերը, բոլոր մյուս էթնոսների նման ապրում են XXI-րդ դարի առաջին տասնամյակում, որն էապես տարբերվում է անգամ քսան տարվա առաջվա իրականությունից: Այսօրվա աշխարհն իր բնակչությամբ ենթարկվում է խորը և անշրջելի փոփոխությունների, որի անունն է գլոբալիզացիա: Այլ կերպ ասած, ընթանում է սուր պայքար նոր աշխարհակարգի համար, որը ջնջում է պետությունների սահմանները` վերացնելով դրանց ներքին ու արտաքին քաղաքականության ‹‹միջնապատը››: Երկրները մոտենում են, դառնում թափանցիկ: Ինչ որ երեկ գաղտնի էր, այսօր հայտնի է բոլորին, մատչելի մեկմեկու: Շնորհիվ այս ամենի ասպարեզ են իջնում միանգամայն նոր խաղացողներ, նոր դերակատարներ, որոնք ակտիվորեն ‹‹խառնվում են›› պետական-պաշտոնական գործերին, թելադրում իրենց պահանջները, ուղղորդում դեպքերի ընթացքը: Նրանք բազմաթիվ են` սկսած տրանսնացիոնալ կամպանիաներից, ոչ կառավարական ու հասարակական կազմակերպություններից, վերջացած երիտասարդական միություններից և անհատներից, որոնց մենք այսօր տեսնում ենք Բաղրամյան փողոցում:Նորմալ հասարակություններում պետական կառույցներն ‹‹ընդունում›› են նոր դերակատարներին և համագործակցում են նրանց հետ, որն ընթանում է ‹‹ժողովրդական դիվանագիտություն›› և ‹‹փափուկ ուժ›› գրավիչ վերտառության ներքո: Իսկ այն պետությունները, որոնք մերժում են այս գործելակերպը, վերջին հաշվով, հայտնվում են համաշխարհային քաղաքականության լուսանցքում: Չէինք ցանկանա, որ մեր երկիրը համալրեր նման ձախավեր պետությունների շարքերը: Հուսով ենք, որ Հայաստանի ներկան և ապագան տնօրինող և կանխագծող կառույցներն ու պատասխանատուները կիսում են մեր այս մտավախությունը: MASTER CLASS N 2. Ներկա` միջազգային բարդ հարաբերություններ ունեցող աշխարհում, որը նաև անվանվում է ‹‹կառավարվող քաոս››, հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում գրանցել է մի շարք հաջողություններ, որոնք հույս են ներշնչում, թե Հայաստանն ի վիճակի է մանևրել ԵՏՄ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` վարելով հանրապետության համար միակ ճիշտ և ընդունելի կոմպլիմենտար քաղաքականություն:Եվ հանկարծ, Բաղրամյան փողոցում ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառում է բռնարարաքներ, ծեծ ու ջարդ, ձերբակալություններ, որոնք Հայաստանը միանգամից դասում են կոշտ ավտորիտար, եթե ոչ տոտալիտար պետությունների շարքին, իջեցնում են Ադրբեջանի մակարդակին: Նման հարվածը պետության հեղինակությանը ներկա միջազգային իրադրությունում դեռ երկար զգացնել կտա իրեն: Ավելի անվանարկիչ ակցիա մեր դիվանագիտության դեմ միայն մեր քաղաքական թշնամիները կարող էին երազել: Արդյունքում` բուռն և դիֆերենցված արձագանքներ հակոտնյա բլոկներում և մեդիա դաշտում: Ռուսաստանը, օրինակ, մինչ լրիվ կհասկանար, թե ինչն-ինչոց է, հայտարարում է Հայաստանում Մայդան ձևավորվելու մասին, իսկ Ամերիկան և Եվրոպան աղմկում են Հայաստանում` Կրեմլի էքսպանսիոնիստական քաղաքականություն ծավալելու մասին: Եվ, ի՞նչն է զարմանալի, Երևանում, եթե ոչ պաշտոնական, ապա գոնե քողարկված ձևերով, տոն են տալիս այս քաղաքական ցնդաբանությունը: Ավելի անհաջող մանևեր, ավելի վտանգավոր դիվանագիտական ծուղակ մեզ համար, դժվար է պատկերացնել: Եվ ի՞նչ, այդքան խոստումնալից ձևով ուրվագծվող հեռանկարները` Հայաստանը տեսնել Արևմուտք-Արևելք կապող օղակ և միջնորդ ‹‹բուֆեր››, կարող են պարզապես անէանալ Բաղրամյան փողոցում ոստիկանական մեքենայի ջրաշիթերի ճնշման տակ: Ափսո՜ս: MASTER CLASS N 3 Եթե իշխանությամբ օժտված և մարդկանց ճակատագրերը կանխորոշող չինովնիկները ծանոթ լինեին մարդկային զանգվածների մասին գիտական տեսությանը կամ գոնե կարդացած լինեին նշանավոր տեսաբաններ Լը Բոնի և Էլիաս Կանետտիի հիմնարար աշխատությունները, հազիվ թե այդքան քամարհարանքով վերաբերվեին Բաղրամյան փողոցը ‹‹գրաված›› երիտասարդներին, և հազիվ թե նրանց հետ քաղաքական երկխոսություն վարեին ոստիկանության միջոցով, որը կոչված է լուծելու բոլորովին այլ խնդիրներ: Նրանք կգիտակցեին նաև, որ անգամ նահանջելու դեպքում, զանգվածները, որոնք մեկ անգամ անցել են այս օրերի համալսարանը և պայքարի Ռուբիկոնը, ուշ թե շուտ վերադառնալու են ավարտելու համար սկսված երկխոսությունը, որն այդ դեպքում չի սահմանափակվի լոկ էլեկտրաէներգիայի վճարով:Այսպիսիք են քաղաքականության օրենքներն ու կանոնները: Եվ նրանք գործում են մեր կամքից անկախ: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2908 reads | 28.06.2015
| |



Նրանք, ովքեր, լինի Ռուսաստանում կամ Հայաստանում, հաշվարկում են լույսի վճարի չափը, քաջածանոթ են կոռուպցիայի մեխանիզմին: Սակայն նրանք անտեսում են մի շատ կարևոր հանգամանք: Այն որ հայերը, բոլոր մյուս էթնոսների նման ապրում են XXI-րդ դարի առաջին տասնամյակում, որն էապես տարբերվում է անգամ քսան տարվա առաջվա իրականությունից: Այսօրվա աշխարհն իր բնակչությամբ ենթարկվում է խորը և անշրջելի փոփոխությունների, որի անունն է գլոբալիզացիա: Այլ կերպ ասած, ընթանում է սուր պայքար նոր աշխարհակարգի համար, որը ջնջում է պետությունների սահմանները` վերացնելով դրանց ներքին ու արտաքին քաղաքականության ‹‹միջնապատը››: Երկրները մոտենում են, դառնում թափանցիկ: Ինչ որ երեկ գաղտնի էր, այսօր հայտնի է բոլորին, մատչելի մեկմեկու: Շնորհիվ այս ամենի ասպարեզ են իջնում միանգամայն նոր խաղացողներ, նոր դերակատարներ, որոնք ակտիվորեն ‹‹խառնվում են›› պետական-պաշտոնական գործերին, թելադրում իրենց պահանջները, ուղղորդում դեպքերի ընթացքը: Նրանք բազմաթիվ են` սկսած տրանսնացիոնալ կամպանիաներից, ոչ կառավարական ու հասարակական կազմակերպություններից, վերջացած երիտասարդական միություններից և անհատներից, որոնց մենք այսօր տեսնում ենք Բաղրամյան փողոցում:
Ներկա` միջազգային բարդ հարաբերություններ ունեցող աշխարհում, որը նաև անվանվում է ‹‹կառավարվող քաոս››, հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում գրանցել է մի շարք հաջողություններ, որոնք հույս են ներշնչում, թե Հայաստանն ի վիճակի է մանևրել ԵՏՄ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` վարելով հանրապետության համար միակ ճիշտ և ընդունելի կոմպլիմենտար քաղաքականություն:
Եթե իշխանությամբ օժտված և մարդկանց ճակատագրերը կանխորոշող չինովնիկները ծանոթ լինեին մարդկային զանգվածների մասին գիտական տեսությանը կամ գոնե կարդացած լինեին նշանավոր տեսաբաններ Լը Բոնի և Էլիաս Կանետտիի հիմնարար աշխատությունները, հազիվ թե այդքան քամարհարանքով վերաբերվեին Բաղրամյան փողոցը ‹‹գրաված›› երիտասարդներին, և հազիվ թե նրանց հետ քաղաքական երկխոսություն վարեին ոստիկանության միջոցով, որը կոչված է լուծելու բոլորովին այլ խնդիրներ: Նրանք կգիտակցեին նաև, որ անգամ նահանջելու դեպքում, զանգվածները, որոնք մեկ անգամ անցել են այս օրերի համալսարանը և պայքարի Ռուբիկոնը, ուշ թե շուտ վերադառնալու են ավարտելու համար սկսված երկխոսությունը, որն այդ դեպքում չի սահմանափակվի լոկ էլեկտրաէներգիայի վճարով:

