ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԶԵՐԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ
![]() Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ![]() Ներկայիս Արևելք-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին արևմտյան քաղաքական և մշակութային օրակարգում տեղ գտան անցյալի վերախմբագրման ինչ-ինչ փորձեր, որը որպես տենդենց արդեն լայն ընդգրկում է ստացել: Ցավով պետք է արձանագրեմ, որ արևմտյան քաղաքական օրակարգը ձևավորող պատասխանատու կենտրոնները առաջնորդվում են պատերազմական իրավիճակներին բնորոշ միջոցների մեջ խտրականություն չդնելու առաջնայնությամբ: ![]() Քաղաքական օրակարգի առկայությունը պետության կայացման դրսևորումներից հիմնականն է, բայց երբ քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքի ներքո կամ սեփական ժողովրդի շարունակականության առհավատչյան փնտրվում է այլնի մերժմամբ ու անցյալի վերախմբագրմամբ, արդեն ինքնին լուրջ վտանգ է պարունակում: Շատ առաջնորդներ մոռանում են անգամ սառըպատերազյան տարիների էսկալացիային Ֆուլտոնյան ճառով անմիջական սկիզբ հաղորդած, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը իր խոսքում գլուխ խոնարհեց ռուս (տվյալ պարագայում խորհրդային) ժողովրդի ու նրա առաջնորդի առջև համատեղ աշխատանքում հաջողություն ունենալու համար: ![]() Բազմաբնույթ ուղղվածությամբ աչքի ընկնող հայ-ռուսական հարաբերությունների շրջանակն այնքան էլ հարթ չի: Հատկապես, որ վերջինիս շրջանակում ոչ միշտ է թելադրում հավասարության սկզբունքը: Հատկապես հայրենի ռազմավարական որոշ ուղղություններում առկա ռուսական մենաշնորհն ու ԼՂՀ հակամարտության չլուծվածության պայմաններում ՌԴ դերակատարման ոչ միշտ բարեկամական դրսևորումները միջպետական հարաբերություններում որոշակի ռեզոնանսների տեղիք են տալիս: Ռուսական կողմի այսուայն բացատրությունների ֆոնին մեր պատասխանատու շրջանակների շուրթերից բազմիցս հնչող ՀՀ համար ռուսական ուղղության նկատմամբ եղած այլընտրանքի բացակայությունը ի սկզբանե միջպետական հարաբերություններին անհավասար բնույթ են հաղորդում: Վերոնշյալը քաղաքական իմպերատիվ է, որը լուծում է պահանջում ու դեռ պահանջելու է գործող ու դեռևս ձևավորվելիք ՀՀ իշխանություններից: Սակայն ներկայիս քաղաքական հարցերը երբեք չեն ենթադրում անցյալի մերժում, ինչով առաջնորդվում է ներկայիս Եվրոպան: ![]() Պատմությունն ու քաղաքականությունը բոլոր առերևույթ ընդհանրություններով հանդերձ խնդիրների դիտարկան տարբեր գործիքակազմ են պարունակում: Արդի քաղաքական օրակարգում ունենալով անցյալից եկող դասերը՝ զերծ պահենք պատմությունը ներկայիս քաղաքական օրակարգից. Սարդարապատից Շուշի ձգվող հաղթական ճանապարհը անցնում է նաև «Հայրենականի» թեժ խրամուղիներով: Մայիսի 9-ը հայրենի և համաշխարհային տոնացույցում հաղթանակի օր և քաղաքական վերաձևումներից վեր անանց արժեք է, ինչի գիտակցումը պատմականորեն ձևավորված իրողություն, որի հետ հաշվի չնստելը իր հետագա հաշիվներն է պահանջելու: Տեր կանգնենք հաղթանակներին, մանավանդ որ դրանք այնքան էլ շատ չեն: | |
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
2456 reads | 22.06.2015
| |