ԱԳՆ-Ն ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ Է YOUTUBE-ՈՒՄ, FACEBOOK-ՈՒՄ ԵՎ TWITTER-ՈՒՄ
![]() Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի շրջանավարտների մեծ մասն այսօր աշխատում է միջազգային կազմակերպություններում, դեսպանություններում ու պետական տարբեր կառույցներում: Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանն ուրախ է, որ 5 տարվա ընթացքում իրենք կարողացել են կառույցը դարձնել կայացած ու հեղինակավոր, դրա ամենակարևոր նախապայմանը նաև դիվանագիտության ոլորտում ժամանակի պահանջներին համընթաց քայլելն է: Դիվանագիտական դպրոցի տնօրենը առավել կարևոր է համարում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում: Արտգործնախարարը սկզբից ողջունել ու այսօր էլ աջակցում է գաղափարի իրականացմանը: «ՀՀ ԱԳՆ-ն ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները և այս առումով որոշ արդյունքներ են գրանցվել: Բացի հագեցած քառալեզու պաշտոնական կայքից, ԱԳՆ հաշիվները բավական ակտիվ են սոցցանցերում: 2008-ին ԱԳՆ-ն պետական գերատեսչություններից առաջինն էր, որ Youtube-ում բացեց իր պաշտոնական ալիքը՝ տեղադրելով իր գործունեությանն առնչվող տեսանյութեր: Մենք ակտիվ ենք նաև Facebook-ում և Twitter-ում»,-նշում է ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը: ![]() Նախարար Նալբանդյանի խոսքով՝ «Դիվանագիտական ծառայության մարմինները կարող են ավելի հաջողակ լինել տեխնոլոգիական առաջընթացից լավագույն ձևով օգտվելու դեպքում: Այդ առումով դիվանագիտական դպրոցների առավելությունն է վերապատրաստել ու մշտապես կրթել դիվանագետներին»: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան շեշտում է. «Ուրախ ենք տեսնել, որ դիվանագիտական դպրոցը կապ է հաստատում Եվրոպական միության ու այլ երկրների դիվանագիտական ակադեմիաների և դիվանագիտական ծառայությունների հետ: Եվրամիության և Հայաստանի կառավարության միջև դիվանագիտական դպրոցին աջակցության տրամադրման ուղղությամբ երկարատև գործակցության առաջին նպատակն է ուժեղացնել կառույցը՝ արտոնելով դպրոցին կրթություն և վերապատրաստում տրամադրել Հայաստանի դիվանագիտական անձնակազմին»: Արտգործնախարարության ու միջազգային դոնորների աջակցությամբ 5 տարվա ընթացքում դիվանագիտական դպրոցը հաջողությամբ իրականացրել է իր առջև դրված կրթական խնդիրները, մինչև 2017 թվականը նույն ծրագրով Եվրամիությունը դպրոցին կտրամադրի 1մլն 660.000 եվրոյի դրամաշնորհ: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
1879 reads | 12.05.2015
| |