ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ. ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԻ ՍԻՆԴՐՈՄԸ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ ![]() Տարիներ առաջ Ֆրիդրիխ Նիցշեն արտահայտեց այն միտքը, որ ուշադրության են արժանանում այն մարդիկ, ովքեր կարողանում են վախի զգացողություն առաջացնել դիմացինի մոտ և, եթե մարդը կարողանա այնպես անել, որ իրենից վախենան, ապա նա, այսպես թե այնպես, կհայտնվի ուշադրության կենտրոնում: Ուշադրության արժանանալու մեկ այլ տարբերակ ևս գոյություն ունի. մարդիկ հետաքրքրվում են հատկապես նրանցով, ովքեր կյանքում ունենում են կտրուկ սայթաքումներ կամ վերելքներ, ովքեր սիրված են կամ ատելի: Պետք է նշել, սակայն, որ երբեմն ուշադրության արժանանալու մոլուցքը կարող է մարդուն տանել մեկ այլ, թվում է թե ավելի հեշտ ուղիով. ընդամենը կարելի է մի քանի սուտ հորինել, և որ ամենակարևորն է` սկսել հավատալ սեփական ստին այնպես, որ դրան հավատան նաև ուրիշները: Նման մարդիկ Բարոն Մյունհաուզենի սինդրոմով տառապողներ են, ովքեր, ինչպես ենթադրվում է, ուշադրության արժանանալու ցանկությունից դրդրված, վերագրում են իրենց այս կամ այն հիվանդությունը` հզոր ինքնաներշնչման արդյունքում ունենալով ուժեղ ցավի զգացողություններ օրգանիզմի տարբեր հատվածներում: ![]() Իրականում Մյունհաուզենի սինդրոմով տառապողները դժվարությամբ են կարողանում հաղթահարել հիվանդությունը, սակայն Վինդի Սքոթին դա հաջողվեց, և հաջողվեց միայն այն բանից հետո, երբ նա հասկացավ, որ կարողանում է օգնել իրեն շրջապատողներին, որևէ բանով պիտանի լինել մարդկությանը, և որ այդ տարբերակը ուշադրության կենտրոնում հայտնվելու, միայնության զգացողությունից ազատվելու լավագույն տարբերակներից կարող է լինել: Մեր շրջապատում ևս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, թվում է, թե տառապում են Մյունհաուզենի սիդրոմով: Պետք է պարզապես հասկանալ, որ շատ հաճախ այդ մարդիկ ընդամենը ուշադրության կարիք ունեն: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
3610 reads | 24.02.2015
| |