ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Նպատակը դրա հրապարակայնացումն էր, օրը ցերեկով անարգել ոչնչացնել ու քանդելն էր ի ցույց աշխարհի` թե՛ համոզելու և թե՛ տարհամոզելու բոլորին, որ կրոնական ծայրահեղականության զբաղեցրած տարածքներից պետք է ջնջել կրոնի, մշակույթի, քաղաքակրթության, արվեստի ու մշակույթի ամեն հետք, որը ծայրահեղական արժեհամակարգի հետ կապ չունի: Այնպես, ինչպես պետք է ջարդել, տեղահանել և ավերել ամեն տեսակի ազգաբնակչություն, դավանանք և կրոն, որը նույն համակարգի հետ որևէ աղերս չունի: ![]() Այլապես, համամարդկային արժեքներից ճառող ուժերը վստահ գիտակցում էին, երբ անպատիժ էին թողնում և լուռ համաձայնություն էին հայտնում նման տարրերի կողմից խնդրո առարկա տարածքների գրավմանը և վերահսկմանը: Կրոնական ծայրահեղականության այս գործիքը միևնույն պետությունների կողմից օգտագործվում է համամարդկային արժեքների փոշիացման գնով, մարդկության պատմության կարևոր ժամանակաշրջանների ժառանգության ոչնչացման գնով: ![]() Ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անզորության, այլ նաև միջազգային տարբեր կառույցների կրավորականության, և դրանով իսկ համատարած ամենաթողության ընդհանուր իրավիճակում մեծ է հավանականությունը նման գործողությունների անարգել շարունակականությանը։ ![]() Թուրքիայի դեպքում, ինչպես պայթեցումը, այնպես էլ վերանորոգումը հստակորեն կատարվում են զուտ քաղաքական նպատակով: Այստեղ ո՛չ մշակութային ժառանգություն փրկելու խնդիր կա, ո՛չ էլ ազգային փոքրամասնության իրավունքները հարգելու մղում: Ժխտման մի քաղաքականության նորովի մարտավարությունը Անատոլիան նկատում է բոլորի ընդհանուր բնօրրանը, որտեղ թուրքերի հետ համագոյակցել են ազգային մյուս փոքրամասնությունները, և որտեղ ծաղկել է ընդհանուր մշակույթը: Այս մոտեցումն է, որի վրա կառուցվել է այսօր մշակութային դիվանագիտություն բանաձևով արտահայտվող քաղաքական տեսությունը, որ ժխտողականության նորագույն մարտավարական հայեցակարգի մաս է կազմում: ![]() Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների և կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի և այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներև փաստին: Արևմտահայաստանի ականահարված եկեղեցիներից անցնելով Նախիջևանի գերեզմանաքարերի ոչնչացմանը, հասնելու համար Դեր Զորի հուշահամալիրի պայթեցմանը, Անկարան նաև հատուցում ունի տալիք` շարունակականություն ունեցող մշակութային ցեղասպանություն իրականացնելու իր հանգամանքով: Սա ևս իր յուրահատուկ տեղն է ունենալու Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատրաստման փուլում գտնվող հատուցման իրավական թղթածրարում: | |
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
9977 reads | 06.03.2015
| |