ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԴԵՄ
10.06.2013 \ 23:07 Reads: 2374
…1958 թվական: Հունիսի 12: Մոսկվա: Կրեմլ: Ընդունելություն Չեխոսլովակիայի ղեկավար Անտոնին Նովոտնիի պատվին: Ճաշից հետո օտարերկրյա դեսպանները շրջապատում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին: Նկատելով Շվեյցարիայի դեսպանին` նա բարձրացնում է շամպայնի բաժակը.

– Առաջարկում եմ խմել Շվեյցարիայի և նրա չեզոք քաղաքականության կենացը:


Մի քանի քայլ այն կողմ կանգնած Հարությունյանը լարվում է…
ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՏՆՏԵՍԱԳԵՏ ԴԻՎԱՆԱԳԵՏ
08.06.2013 \ 23:07 Reads: 1789
Ախալցխայի Սուխլիս գյուղի Հակոբովների ընտանիքը հայտնվեց սովի ճիրաններում: 6-ամյա Պողոսի մայրը թոքախտով անկողին ընկավ և այլևս ոտքի չկանգնեց: Իսկ գյուղում մոլեգնում էր կուլակաթափությունը և կոլեկտիվացումը: Այդ գործով Թիֆլիսից ժամանած հին բոլշևիկ հայազգի Օսիպովը նկատեց սնդիկի պես շարժուն և ժիր Պողոսին: Առաջարկեց հորը երեխային «տալ իրեն»:
-Հետո, ինձ Գիքորի պես տարան քաղաք,- կատակում է Հակոբովը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
05.06.2013 \ 00:24 Reads: 2743
Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հովսեփ Արղությանը Բաքվից Կասպից ծովի Էնզելի նավահանգիստ է ժամանում 1919 դեկտեմբերի 24-ին: Քաղաքի հայ բնակչության մի ստվար զանգված ՀՀ դեսպանի դիմավորման համար կոչված հանձնախմբի գլխավորությամբ նավահանգստում ցնծությամբ դիմավորում և բարի գալուստ է մաղթում Հ. Արղությանին: Դիմավորողների մեջ է լինում նաև քաղաքի դատավորը, արտաքին գործերի նախարարության ներկայցուցիչը, որը Պարսկաստանի կենտրոնական կառավարության անունից շնորհավորում է Հովսեփ Արղությանին Հայաստանի Հանրապետության անկախության առիթով և բարի գալուստ մաղթում վերջինիս:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ. ԱՆԳԼԻԱ
04.06.2013 \ 23:38 Reads: 3228
Անգլիացիները լավ են տիրապետում լսելու, լռելու, պաուզա պահելու արվեստին և բանակցային դիվանագիտության շատ ուրիշ գաղտնիքներին, հատկապես՝ ‹‹այո››-ի և ‹‹ոչ››-ի արտաբերման տեղին ու ժամանակին: Հավանաբար անգլիացիների համար է ասված. ‹‹Երբ դիվանագետն ասում է ‹‹այո››, կնշանակի` ‹‹հնարավոր է››, եթե ասում է ‹‹հնարավոր է›› կնշանակի ‹‹ոչ››, իսկ եթե ասում է ‹‹ոչ››, ուրեմն նա դիվանագետ չէ:
ԴԵՍՊԱՆ, ՈՐԸ ՄԱՐՏԱԿՈՉ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ
03.06.2013 \ 23:08 Reads: 2182
Ծանոթացեք: Փոլադ Բյուլ-բյուլ օղլի: Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում: Ծանոթացեք և հիշեք. արտակարգ և լիազոր դեսպան, որը հանդես է գալիս որպես պատերազմի մունետիկ, ջատագով ու հրձիգ: Այս «դիվանագետը», առանց աչք թարթելու, Արցախյան հարցն առաջարկում է լուծել զենքի ուժով: «Եթե մեկն ու մեկը մտածում է, որ ինքը կնստի տանը, իսկ բանակը կազատագրի բռնագրավված հողերը, այդպես չի լինի:
ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. «ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ»
31.05.2013 \ 23:08 Reads: 1884
Սմոլենսկի հրապարակում Պողոս Հակոբովին անվանում են «Արաբագետների կնքահայր»: Անվանումը գոյության իրավունք ունի: Նա քառորդ դար աշխատել է արաբական երկրներում, որից 16-ը` Եգիպտոսում, ղեկավարել է նախարարության Միջին Արևելքի երկրների վարչությունը:
ՀՈՒՄՈՐԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ (ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴՐՎԱԳՆԵՐ)
29.05.2013 \ 23:09 Reads: 2967
Հռոմի ճանապարհին Տոսկանայի դուքսը հանդիպում է վենետիկցի մի դիվանագետի և գանգատվում նրան.
– Լսե՜ք, ձեր հանրապետությունը մեզ մոտ մի դեսպան է ուղարկել, որը ոչ մի արժանիք չունի. ո՜չ գիտելիք ունի, ո՜չ էլ դիրք, իսկ անձնական շփումների ժամանակ տհաճ է:
– Այո, մեզ մոտ` Վենետիկում, ապուշներ շատ կան:
– Մեզ մոտ` Ֆլորենցիայում նույնպես ապուշներ շատ կան, բայց, ներեցեք, մենք նրանց չենք արտահանում:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՖՐԱՆՍԻԱ
28.05.2013 \ 23:38 Reads: 6458
Հավատարիմ սեփական սկզբունքներին և խոստումներին, «Diplomat.am» նախագիծը հանդես է գալիս նոր ասելիքով: Դիվանագիտության՝ 1000-ամյակների հասնող պատմությանն անդրադառնալուն զուգահեռ, մենք նոր քայլ ենք անում՝ ցույց տալու տարբեր երկրների այն գաղափարախոսությունները, պատմական անցքերը և անհատներին, որոնց շնորհիվ արտաքին քաղաքական հարաբերությունները հասել են ներկա բարձունքների: Դրանց և առավել հետաքրքիր փաստերի այսուհետ ծանոթացեք «Դիվանագիտական դպրոց» խորագրի ներքո:
ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ
25.05.2013 \ 23:09 Reads: 3779
Անցնող 20 տարում ՀՀ ԱԳՆ-ում և նրա արտասահմանյան ներկայացուցչություններում եղել են դիվանագետներ, որոնք լավ տիրապետել են անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, բայց գրեթե չեն իմացել կամ վատ են իմացել մայրենի լեզուն: Նրանց օգտակար գործողության գործակիցը եղել է «O»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՆ-ՄԱՍԵՀՅԱՆ. ԻՐԱՆԱՀԱՅ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՀԻՆԳ ՇԱՀԵՐԻ ՕՐՈՔ
21.05.2013 \ 00:22 Reads: 6713
1894թ. նա նշանակվում է պարսից Նասեր էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ, որով և սկսվում է Մասեհյանի երկարամյա դժվարին ու բարդ դիվանագիտական և թարգմանչական գործունեությունը:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԵՍՊԱՆԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԴԱՐՁԱՎ «ԽԱԲԵԲԱ» ՈՒ «ՍՐԻԿԱ»
20.05.2013 \ 23:10 Reads: 2395
Թե ինչպես այն ընկալեցին գամբիացիները, միայն կարելի է գուշակել: Սակայն Դենիսովը վիզա չստացավ, իսկ դեսպանությունն այլևս այն չպահանջեց: Դեսպանն այդ առիթով գրավոր նկատողություն արեց փոխհյուպատոսին և պարտադրեց լրջորեն պարապել անգլերեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
17.05.2013 \ 00:18 Reads: 2500
Այդ օրերին Թեհրան մեկնող Արղությանը Բաքվում մասնակցում է հայ-ադրբեջանական խորհրդաժողովի աշխատանքներին, որում քննարկվում էին հայ-ադրբեջանական սահմանների, երկաթուղու, գաղթականների, հյուպատոսական և դատաիրավական հարցեր:
ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱԼԻՆԻ, ՉԵՐՉԻԼԻ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ
15.05.2013 \ 11:49 Reads: 3192
Մոռանալով իրենց իսկ հայտարարած այս տարեթիվը` «Ենիսելիի» և «Գռամնիի» քարոզիչները վրացական կոնյակի արտադրության սկիզբը տանում են անհիշելի ժամանակներ, երբ նման խմիչք դեռևս գոյություն իսկ չի ունեցել: Հետո մենք տեղեկանում ենք, որ տարիներ շարունակ Կրեմլում խմել են միայն վրացական կոնյակ: Դա այն դեպքում, երբ պետական արարողակարգի խորհրդային դիվանագետների գնահատմամբ` վրացական «Սամտրեստի» կոնյակը մեծ համարում չուներ: Սակայն գովազդի մեխը Ստալին-Չերչիլ հանդիպումն է:
ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՐՑՐԵՑ ՆՐԱՆ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
12.05.2013 \ 00:19 Reads: 2117
Երբ կյանքի վերջին տարիներին աշխատում էր կենտրոնական ապարատում, վարչության պետերից մեկը հեռախոսով հրավիրում է նրան՝ թարգմանելու իր հանդիպումը ինչ-որ դեսպանի հետ: Սերգեյը արժանապատվորեն մերժում է` ասելով, որ ինքը կարճ տաբաթով տղա չէ, իսկ նման մակարդակի թարգմանությունների համար կան երիտասարդ դիվանագետներ: Առաքելյանի ճիշտ, դիվանագիտական էթիկայից բխող պատասխանը պատճառ է դառնում` նրա դեմ տարվող գաղտնի հալածանքի:
« 1 2 ... 19 20 21 22 23 ... 25 26 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com