ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԵՍՊԱՆԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԴԱՐՁԱՎ «ԽԱԲԵԲԱ» ՈՒ «ՍՐԻԿԱ»
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Խորհրդային ԱԳՆ-ում կար մի այսպիսի թևավոր արտահայտություն-կատակ. «Դիվանագետ աշխատելու համար պետք է իմանալ ընդամենը երկու բան` օտար լեզու և ավտոմեքենա վարել»: Դրա հիմքում ընկած էր այն իրողությունը, որ օտար լեզուների իմացությանը Սմոլենսկի հրապարակում տալիս էին առաջնային նշանակություն: Փորձառու դասախոսները շաբաթը երկու անգամ աշխատանքային ժամերին պարտադիր պարապում էին դիվանագետների հետ: Նույնը` արտասահմանում աշխատելիս: Տարին մեկ անգամ վերջիններս քննություն էին հանձնում` բանավոր և գրավոր, ամենայն խստությամբ: Եվ ստանում էին հավելյալ գումար` եվրոպական լեզուների համար` 10 %, այլ լեզուների համար` 20 %: Արտաքին գործերի նախարար դառնալուց հետո Էդուարդ Շևարդնաձեն իմանում է այդ մասին և կարգադրում. «Տոկոսները թողեք նույնը, իսկ վրացերենի իմացության համար սահմանեք 30 % հավելավճար» (1980-ական թվականների ԱԳՆ-ի հումոր): Կարծում եմ` օտար լեզուներով դպրոցներ բացելու փոխարեն մեր իշխանությունները կարող են այդպիսի օրենք ընդունել հանրապետության պետական հիմնարկներում` հայոց լեզվի գոնե բավարար իմացության համար սահմանելով որոշակի հավելավճար: ![]() ![]() Պետրովը պրոֆեսիոնալ դիվանագետ չէր և անգլերեն վատ գիտեր: Նա աններելի անփութություն է անում: Խոհարար Ալեքսեյ Դենիսովի անվան դիմաց «cook»-ի` «խոհարարի» փոխարեն գրում է «crook», որն անգլիական ժարգոնով` սլենգով, նշանակում է խաբեբա, սրիկա, խարդախ: Թե ինչպես այն ընկալեցին գամբիացիները, միայն կարելի է գուշակել: Սակայն Դենիսովը վիզա չստացավ, իսկ դեսպանությունն այլևս այն չպահանջեց: Դեսպանն այդ առիթով գրավոր նկատողություն արեց փոխհյուպատոսին և պարտադրեց լրջորեն պարապել անգլերեն: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2395 reads | 20.05.2013
| |