ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՐՑՐԵՑ ՆՐԱՆ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Սերգեյ Առաքելյանը քծնանքի, պատեհապաշտության և դիլետանտիզմի թշնամի էր, իր ձևով պայքարում էր դրանց դեմ և միշտ պարտվում էր: Տաքարյուն էր, դյուրաբորբոք, ինչը անհարիր է դասական դիվանագիտության չգրված կանոններին: Գիտեր, որ իր մոտ առկա են բնավորության այդ գծերը, փորձում էր հաղթահարել դրանք, բայց միշտ չէ, որ հաջողվում էր: Երբ կյանքի վերջին տարիներին աշխատում էր կենտրոնական ապարատում, վարչության պետերից մեկը հեռախոսով հրավիրում է նրան՝ թարգմանելու իր հանդիպումը ինչ-որ դեսպանի հետ: Սերգեյը արժանապատվորեն մերժում է` ասելով, որ ինքը կարճ տաբաթով տղա չէ, իսկ նման մակարդակի թարգմանությունների համար կան երիտասարդ դիվանագետներ: Առաքելյանի ճիշտ, դիվանագիտական էթիկայից բխող պատասխանը պատճառ է դառնում` նրա դեմ տարվող գաղտնի հալածանքի: Առաքելյանը դառնացած, 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի աստիճանով, թողնում է արտգործնախարարությունը` չնայած դեռ երկար և արդյունավետ կարող էր աշխատել: Սերգեյ Առաքելյանի աշխատանքն ամբողջովին չի գնահատվել և չի կարևորվել: Նրա մեծ հնարավորությունները համակարգը չի նկատել, ավելի ճիշտ չի ցանկացել նկատել, և օգտվել դրանից: Եվ վերջին հաշվով դրանից տուժել է ինքը` համակարգը: Պատկերացնում եմ, թե ինչեր կարող էր անել նա, եթե լիներ դեսպան, օրինակ, իր սիրած և իրեն սիրած Եգիպտոսում: Սակայն նրա թռիչքը կանգնեցրին, և նա շուտ հեռացավ: Սիրտը չդիմացավ: Թերևս, պատճառն այն էր, որ պետական-ազգային շահերը անցկացնում էր իր միջով, խորապես հուզվում և ապրում էր դրանցով: Մեկ էլ բյուրեղի նման մաքուր էր` անազնվության և մարդկային ստորության հետ հաշտվելու համար: | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2117 reads | 12.05.2013
| |