ԴԵՍՊԱՆ, ՈՐԸ ՄԱՐՏԱԿՈՉ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Դպրոցականն անգամ գիտե, որ յուրաքանչյուր նախարար զբաղվում է իրեն վստահված բնագավառով: Այսպես` կրթության նախարարը հետևում է, որ երեխաները լավ սովորեն, գյուղատնտեսությանը` ժամանակին ցանեն ու հնձեն, պաշտպանությանը` երկիրը հուսալի պաշտպանեն, իսկ երբ թշնամին հարձակվում է, զենքը ձեռքին հերոսաբար կռվեն: Մի խոսքով` ամեն մեկն անում է այն գործը, որին ինքը կոչված է: Կա նաև մի նախարարություն, որի առաքելությունը խաղաղություն քարոզելն է ու սերմանելը պետությունների միջև: Ամենուր: Այդ գերկարևոր, ազնիվ ու մարդասիրական աշխատանքը իրականացնող գերատեսչությունը, որը կոչվում է արտաքին գործերի նախարարություն, կատարում է իր դեսպանների միջոցով: Դեսպաններն աշխարհի ամենախաղաղասեր մարդիկ են: Նրանք քարոզում են բարեկամություն, հաշտություն և համերաշխություն: Ամեն մեկը մի «փրկիչ»` այս մեղսաշատ աշխարհում: Եվ չեք գտնի, եթե անգամ մոմով ման գաք, մի դեսպանի, որը հակառակն անի կամ քարոզի: Չեք գտնի որևէ երկրում, որևէ դարում և հասարակարգում: Չկա՜ դեսպան, որն ասի զենք վերցրեք և դուրս եկեք ուրիշ ժողովրդի, մանավանդ ձեր հարևանի դեմ: Ասում ենք` չկա: Սակայն պարզվում է, որ կա: Նացիստները խաղաղության և համագործակցության միջոց հանդիսացող դիվանագիտությունը վերածեցին պատերազմի նախապատրաստության գործիքի: Դա առաջին դեպքն էր նորագույն պատմության մեջ, իսկ երկրորդ դեպքը... ![]() ![]() Ասվածն այն աստիճանի անսովոր էր, այն աստիճանի հակադիվանագիտական ու ցինիկ, որ առաջացրեց Մոսկվայի անմիջական հակազդեցությունը: ԱՊՀ-ի Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնեց, որ հակամարտության խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի: Բյուլ-բյուլ օղլու դեմարշը նա պաշտոնապես անվանեց սպառնալիք` իր ներկայացրած կազմակերպությանը: Իր հերթին` Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը միջադեպը գնահատեց այսպես. «Դեսպանի հայտարարությունը սադրանք է»: Մնում է միայն ավելացնել, որ Փոլադ Բյուլ-բյուլ օղլին պրոֆեսիոնալ դիվանագետ չէ: Նա այդ ոլորտում հայտնվել է էստրադային բեմից: Դա, անշուշտ, չի կարող արդարացնել նրան: Քանի որ երգիչների մեջ նույնպես դժվար է գտնել պատերազմի հրձիգի, եթե անգամ նրա ներկայացրած երգացանկը հույժ գռեհկաճաշակ է: Հավանաբար, օրերից մի օր սույն «դեսպանի» դիմանակարը կհայտնվի դիվանագիտական դասագրքերում` «Անձնավորություն, որը դիվանագետ կոչվելու իրավունք չունի» մակագրությամբ: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2182 reads | 03.06.2013
| |