ԻՆՉՊԵՍ ՃԱՊՈՆԻԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՎԵՐՋՆԱԳՐՈՎ ՀԱՐՁԱԿՎԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՎՐԱ
01.07.2013 \ 23:58 Reads: 2183
Վիլհելմը, խախտելով արարողակարգը, պալատ է հրավիրում երկրից մեկնող Ճապոնիայի դեսպանին և կատաղած գոռում. «Դուք ինչպե՞ս համարձակվեցիք մեզ հավաստիացնել, որ հարձակվելու եք Ռուսաստանի վրա»: Դեսպանը ճապոնական կեղծ-զինաթափող ժպիտով հանգիստ պատասխանում է. «Ձերդ մեծություն, այո, ես ասել եմ, որ հարձակվելու ենք... մի խոշոր տերության վրա: Իսկ մի՞թե Գերմանիան դադարել է մեծ տերություն լինելուց»:
ԿԱԴԱՖԻԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ. ԼԻԲԻԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ ԷՐ
28.06.2013 \ 23:58 Reads: 2425
Այսուհանդերձ, Կադաֆին 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո 180 աստիճանով փոխեց իր քաղաքական դիրքորոշումը` հայտարարելով որ Լիբիան հրաժարվում է մասսայական ոչնչացման զենքից և ամերիկացիներին փոխանցելով հետախուզական տվյալներ Իրաքի վերաբերյալ: Այնուհետև գնդապետը փակեց իր տարածքներում տեղակայված ճամբարները, որոնք պատրաստում էին ահաբեկիչներ, դադարեց սպառնալ Իսրայելին, խոստացավ ֆինանսական աջակցություն ցույց տալ Լոկերբիի զոհերի ընտանիքներին:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՍԿԻ Է
27.06.2013 \ 23:59 Reads: 2402
Ասվածն ասված էր: ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը, ընդունելով կամ ձևացնելով, թե ընդունում է, որ թարգմանիչն արտահայտում է իր ղեկավարի կարծիքը, ոտքի է կանգնում: Ռուսական պատվիրակության ղեկավարին ոչինչ չի մնում, քան նույնպես ոտքի կանգնել և սեղմել իրեն պարզված ձեռքը: Պայմանագիրը կնքում են: Թարգմանչին ազատում են աշխատանքից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
27.06.2013 \ 00:33 Reads: 2490
1922թ. գարնանը անդրկովկասյան հանրապետությունները որպես մեկ միավոր Մոսկվայում բանակցություններ են սկսում Իրանի կառավարական պատվիրակության հետ առևտրատնտեսական ուղղակի կապեր հաստատելու համար:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ
24.06.2013 \ 23:59 Reads: 2161
1967 թվականին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը, Կանադա պաշտոնական այցի ժամանակ, Մոնրեալի քաղաքապետարանի պատշգամբից ողջունելով բազմահազարանոց հավաքի մասնակիցներին, բացականչում է. «Կեցցե՛ ազատ Քվեբեկը»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
23.06.2013 \ 00:29 Reads: 2247
Լ.Սարգսյանն իր ժամանման մասին հատուկ հուշագիր է ուղարկում Պարսկաստանի արտաքին գործերի նախարարությանը և խնդրում հստակեցնել հավատարմագրերը հանձնելու օրը և երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ կազմակերպելու ժամկետները:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻՑ
22.06.2013 \ 00:00 Reads: 1956
Երբ իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ, Հակոբովն արդեն այնտեղ չէր: Սխալ կլինի կարծել, որ Հակոբովը, Քուվեյթում զբաղվելով ռազմական դիվանագիտությամբ, մոռացել էր իր հիմնական կոչումը` տնտեսական դիվանագիտությունը: Ամենևին: Մշտապես ծանրաբեռնված սեփական երկրի տնտեսական զարգացման հոգսով` նա համոզել է էմիրին ֆինանսական համագործակցության գնալ Ռուսաստանի հետ, որն այդ ժամանակ խոշոր ներդրումների խիստ կարիք ուներ:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ «ՕԿՈՒՊԱՑՐԵՑ» ՉԻՆԱՍՏԱՆԸ
21.06.2013 \ 00:00 Reads: 3100
Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում` ֆրանսերեն: Եվ այսպես` ֆրանսերեն թարգմանիչն ասում է.
– Hier l'Armée d'Arménie a` occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը):
Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը` ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները: Թարգմանիչը հայտարարում է.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
19.06.2013 \ 00:30 Reads: 2324
Պարսկաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու շնորհիվ հնարավոր եղավ Իրանից գնել զգալի քանակությամբ նավթ, հացահատիկ, անասուններ, գյուղատնտեսական մթերք, դրանով մեղմացնելով Հայաստանի պարենային ճգնաժամը:
ՓԼԱՏԱԿՆԵՐԻՑ ՎԵՐԱԾՆՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԳԵՐՄԱՆԻԱ
18.06.2013 \ 23:38 Reads: 4487
Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը:
ԴԸ ԳՈԼԸ ՓՐԿՈՒՄ Է ՊԱՎԼՈՎԻ, ԻՍԿ ԽՐՈՒՇՉՈՎԸ` ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ
17.06.2013 \ 23:05 Reads: 2231
…Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շառլ դը Գոլն այցելում է Ստալինին: Զրույցը խիստ գաղտնի էր` ռազմական գործողությունների շուրջ: Թարգմանում է երիտասարդ դիվանագետ Ալեքսեյ Պավլովին: Վերջում դը Գոլն ընդգծում է, որ խիստ կարևոր է, որ այդ զրույցի թեման իրենցից` երկուսից բացի, ոչ ոք չիմանա: Տրոյանովսկին փոխանցում է գեներալի ասածը, ապա սարսափով` Ստալինի պատասխանը.
– Մենք առանց այդ էլ երկուսով ենք:
ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ` ՆԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
15.06.2013 \ 23:06 Reads: 2093
Նասերի խնդրանքով նա կազմակերպեց խորհրդային մասնագետների մի մեծ խմբի այցելություն Եգիպտոս: Նրանք որոշ ժամանակ տեղում աշխատելուց հետո կազմեցին երկրի տնտեսական զարգացման հեռանակարային նախագիծ: Նասերի կառավարությունն իր կեդանության օրոք այդ պլանը ընդունեց` որպես գործողության հիմք: Հակոբովը խորապես ուսումնասիրեց Եգիպտոսի տնտեսությունը և ակտիվորեն մասնակցեց խորհրդա-եգիպտական առևտրատնտեսական և ռազմական համագործակցության մի շարք պայմանագրերի ստորագրմանը, որոնք այդ երկիրը դարձրին աֆրիկյան մայրցամաքում Մոսկվայի առաջին գործընկերը:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱԴԱՖԻՆ ՀՅՈՒՐ ԵԿԱՎ ԻՐ ԵՂԲԱՅՐ ԲՐԵԺՆԵՎԻՆ
14.06.2013 \ 23:06 Reads: 2211
Ներքևից պատասխանում են, որ խորհրդային ղեկավարությունը Կադաֆիին կընդունի վաղը, իսկ հիմա նրան հրավիրում են պետական առանձնատուն` հանգստանալու:  Սպան հեռանում է, դուռը փակվում: Դիմավորողները սպասում են: Հանկարծ, խախտելով անվտանգության բոլոր կանոնները, ինքնաթիռի շարժիչներն սկսում են աշխատել: Շարժասանդուղքն արագ հեռացնում են, իսկ դիմավորողները գրեթե վազելով հեռանում են: Ինքնաթիռը շարժվում է դեպի թռիչքուղի և օդ բարձրանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
14.06.2013 \ 00:27 Reads: 2670
ՀՀ դեսպանությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի օգտին հանգանակություններ կատարելու «Ոսկու ֆոնդ»-ի համար և փոխառություններ կազմակերպելու հարցում: Արղությանն իր Երևան ուղարկած հեռագրերում և նամակներում կառավարությունից համապատասխան թույլտվություն է խնդրում այդ գործը սկսելու համար: Կազմավորվում է Իրանի «Անկախության փոխառության կենտրոնական մարմին»-ը:
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 25 26 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com