ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. ԼՈԿԱԼԻՏԻՍ
28.08.2019 \ 12:00 Reads: 1858
Մեր մտքի ծայրով կարո՞ղ էր անցնել անգամ, որ այդ դիվանագետների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք  Հայրենիքը կփոխեն վաշինգտոնների, փարիզների և մոսկվաների հետ, այսինքն գործուղումից հետո չեն վերադառնա տուն։ Իհարկե, չէինք կարող։ Իսկ դա այսօր դառն իրականություն է։ Երեսուն տարվա մեջ մենք ականատեսներն ենք մի շարք դեսպանների և բազմաթիվ ավելի ցածր աստիճանի դիվանագետների նման արգահատելի քայլի, և եթե լիներ դիվանագիտական հատուկ Գինեսի գիրք, հայ դիվանագետներն այնտեղ հավանաբար կգրավեին առաջին հորիզոնականը՝ ի ամոթ մեզ։
 
ԴՈԻ ԻՆՁ, ԵՍ ՔԵԶ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
27.08.2019 \ 18:00 Reads: 972
Նախորդ դասասխոսության ժամանակ խոսեցինք  դիվանագետի լոյալություն՝ լոյալիզմ հասկացության մասին։ Դիտարկեցինք այն հոգեբանության և քաղաքագիտության տեսանկյունից։ Այդ թեմայի շրջանակներում, առաջին անգամը լինելով նշեցինք, որ գոյություն ունի դիվանագետի լոյալություն դեսպանընկալ երկրում ևս։ Ասվեց, որ այդ  երկրորդ լոյալիզմը՝ առնչվելով դիվանագետի «սեփական» լոյալության հետ, ստեղծում է կոնֆլիկտային իրադրություն, անգամ հոգեբանական կրիզ։ Այդ կապակցությամբ,  նույնպես առաջին անգամ, խոսեցինք դերերի տեսության մասին, որին պետք է տիրապետի դիվանագետը լոյալիզմի բարդ ու նուրբ խնդրում։ Վերջապես, մենք փորձեցինք ապացուցել, որ լոկայալիզմը դիվանագիտության բացարձակ և անվիճելի կատեգորիա  է։
ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է ԵՎ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ, ԻՆՉՊԵՍ «ԿԵՍԱՐԻ ԿԻՆԸ»
25.08.2019 \ 23:26 Reads: 1682
Իսկական դեսպանն այն դեսպանն է, որը պատշաճ և արժանավայել կերպով է ներկայացնում  իր երկիրը, իսկ, երբ պետք է կյանքի գնով պաշպանում է  նրա պատիվն ու շահերը։ Անգամ եթե երկիրը սխալ է, և դու գիտես դա։ Հայրենիքը միշտ ճիշտ է և կասկածից վեր, ինչպես «Կեսարի կինը»։ Լոյալությունը դիվանագիտության անխախտ օրենքն է, բացարձակ կատեգորիա։ Դրանից գիտակցորեն կամ ենթագիտակցորեն շեղումը, մեր խորին համոզմամբ, սահմանակցում է ազգային շահերի ոտնահարման և պետական դավաճանության հետ։
 
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՑ (Նոր խնդիր)
22.08.2019 \ 00:04 Reads: 1851
Այս արատավոր իրողության կապակցությամբ անվանի դիվանագետ և տեսաբան Ժյուլ Կամբոնը գրել է. «Դեսպանը կատարում է իր կառավարության հրահանգները, բայց երբեմն էլ զսպում է իր վերադասին։ Մտքի անկախությունն, իհարկե, չպետք է հասնի կարգապահությունը խախտելուն։ Սակայն այն նախարարը, որի տրամադրությունն այդպիսի անկախությունից փչանում է, նման է այն ոչ խելամիտ մարդուն, որը ճամփա ընկնելուց առաջ հանում է զույգ աչքը։ Մյուս կողմից, եթե դեսպանը չի համարձակվում լինել ավելին, քան փոստարկղն է, վտանգ է ներկայացնում իր կառավարության համար»։
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ
12.08.2019 \ 22:46 Reads: 1335
Նախորդ զրույցում խոսեցինք պետության  արտաքին և ներքին քաղաքականության  հարաբերակցության մասին։
Հիշենք, որ XXI-րդ դարում տեղի է ունենում քաղաքագիտության այդ ճյուղերի սերտաճում և միահյուսում, որի արդյունքում դիվանագիտությունն ստանում է նոր որակ ու տեսակ։ Գոյանում է առանձնահատուկ մի  սիմբիոզ, որն  անվանվում է կատալիզատորային դիվանագիտություն։ Սա նոր, այլ որակի դիվանագիտություն է, որի կիրառումը մեծապես բարձրացնում է արտաքին քաղաքականության օգտակար գործողության գործակիցը։ (Իդեալական կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը յուրացներ այս մոդելը)։
ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
06.08.2019 \ 11:32 Reads: 2882
Երկբևեռ համակարգի փլուզումը, սառը պատերազմի վերադարձը, երկրագնդի տարբեր կետերում մխացող լարվածությունը և դրանց ֆոնին ընթացող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները նոր խնդիրներ են դնում պետությունների արտաքին և ներքին քաղաքականության առաջ։
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
30.07.2019 \ 15:14 Reads: 2375
Դիվանագիտությունը հազարամյակներ շարունակ եղել և այսօր էլ մնում է համաշխարհային քաղաքական մեքենայի հիմնական անիվներից մեկը: Տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով դիվանագիտության կարևորությունն ու անցած ուղին շարքային ու մասնագիտական ընթերցողներին ներկայացնելու՝ իր ստանձնած պարտավորությունը՝ Diplomat.am նախագիծն սկսում է նոր հոդվածաշար:
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.07.2019 \ 10:54 Reads: 1232
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
24.01.2019 \ 16:40 Reads: 1877
«Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ  Գերմանիան և Ֆրանսիան անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ է հավանական՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պանֆլետի հեղինակի ստատուս-քվոն։
VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
18.01.2019 \ 14:00 Reads: 10427
Ասվածի փայլուն, դասական օրինակ է Վիեննայի 1814 թվականի կոնգրեսը, որտեղ որոշվում էր պարտված Ֆրանսիայի և հետնապոլեոնական եվրոպական երկրների ժողովուրդների ու տարածքների ճակատագիրը: Թվում էր, թե Ֆրանսիան կորցնելու է ամեն ինչ: Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե նրան Վիեննայում չներկայացներ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկը` Շարլ Մորիս Թալեյրանը, որը անհավասար դիվանագիտական մենամարտում եվրոպական թագավորների հետ, դուրս եկավ հաղթանակած:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆՈՒՄ
13.01.2019 \ 11:16 Reads: 7670
Սեֆյան Իրանը քաղաքական ասպարեզ դուրս գալու առաջին տարիներից փորձեց դիվանագիական հարաբերություններ ստեղծել հարևան և հեռավոր երկրների հետ: Սեֆյանները համոզված էին, որ Օսմանյան կայսրությանն ու ուզբեկներին հնարավոր է հաղթել միայն դաշնակիցների և առևտրական պայմանագրերի ձեռք բերման շնորհիվ:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ
12.09.2018 \ 10:38 Reads: 5506
Բարեկիրթ միջավայրում խուսափում են արտասանել «մարմնավաճառություն» բառը և վայելչության համար այն անվանում են առաջին` ամենահին արհեստ: Իսկ ո՞րերորդ մասնագիտությունն է դիվանագիտությունը: Կասկած չկա, որ այն նույնպես ամենահներից է` մարմնավաճառությունից առաջ կամ հետո, կամ` միաժամանակ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳԻՐՔԸ
27.08.2018 \ 00:05 Reads: 1871
Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Աշխատության նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանել, որի միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել չինական քաղաքատնտեսական նախաձեռնությունում, մասնավորապես խթանելով հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցությունը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
04.08.2018 \ 20:57 Reads: 1985
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսյան 2.5 ժամանոց մամուլի ասուլիսը, թեմաների հրատապությամբ և բազմազանությամբ ունեցավ քաղաքական հնչեղություն երկրում և արձագանք դրսում։ Այդ մասին շատ է գրվել, վերլուծվել և մեկնաբանվել։ Սակայն ես կցանկանայի որոշ մտքեր հայտնել այդ միջոցառման ձևաչափի և արտաքին տպավորության մասին։ Եվ այդ կապակցությամբ հիշել մի միջադեպի մասին մեր դիվանագիտության  գրեթե երեսունամյա պատմության ակունքներից։
« 1 2 3 4 ... 25 26 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com