ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳԻՐՔԸ
![]() Աշխատությունում ներկայացվել է նաև Չինաստանի հայկական համայնքը՝ որպես հայկական «փափուկ ուժի» գործոն օգտագործելու հնարավորությունները «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում։ Վերլուծվել է նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրության վրա, գնահատվել է այս նախաձեռնությունը Չինաստանի ազգային անվտանգության տեսանկյունից։ Գրքի հեղինակ Մհեր Սահակյանը ոչ թե պարզապես հետևել է չինական նոր «Մետաքսի ճանապարհ» ռազմավարության՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» ի հայտ գալուն, այլև այս նախաձեռնության առաջացման առաջին տարիներին՝ 2012-2016 թթ․, գիտական հետազոտություն է կատարել Չինաստանի լավագույն բուհերից Նանծինի համալսարանում, պաշտպանել գիտական թեզը։ Մինչև Հայաստան վերադառնալը՝ 2017թ. նոյեմբերի 27-ը ղեկավարել է Չինաստանի Հայկական համայնքը։ Որպես հրավիրված բանախոս՝ զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի, Նևշեհիրի համալսարաններում, Չինաստանում ԵՄ ներկայացուցչությունում, Միավորված Ազգերի Կազմակերպության Ակադեմիական խորհրդում (Վիեննա)։ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշել է․ «Ճիշտ գիրք՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում․ ես նախընտրում եմ այսպես վերնագրել իմ հակիրճ խոսքը Մհեր Սահակյանի ընթերցողի սեղանին դրված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի վերաբերյալ։ Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է և միակը հայկական իրականությունում։ Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտի Չինաստանը, և ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարևորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար։ Մհեր Սահակյանի ուսումնասիրությունում քաղաքագիտական, տնտեսագիտական խոր և համակողմանի վերլուծության են ենթարկվում Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության այն ասպեկտները, որոնք քիչ են ուսումնասիրվել կամ գրեթե չեն ուսումնասիրվել հայ մասնագետների կողմից։ Մհեր Սահակյանի աշխատության ամենամեծ արժեքը «Մետաքսի ճանապարհի» միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական և ![]() Գիրքը հրատարակվել է «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի երաշխավորության հիման վրա։ Գրքի գիտական խմբագիրն է փ․գ․թ Վալերի Պողոսյանը։ Նախատեսված է արտաքին քաղաքականության պատասխանատուների, դիվանագետների, միջազգայնագետների, արևելագետների, չինագետների, տնտեսագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: Գիրքը կարելի է ձեռք բերել Գիրքը կարելի է ձեռք բերել «Նոյան տապան» (Աբովյան 8, Երևան), «Բուքինիստ» (Մաշտոցի պողոտա 20, Երևան), «Զանգակ» (Կոմիտասի պող․ 49/2, Երևան) գրատներից։ | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
1872 reads | 27.08.2018
| |