ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՊԱՐՏՎԵՑ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՅՑԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
29.05.2017 \ 15:20
Reads: 6736
Ամերիկացները փորձում են համատեղել անհամատեղելին՝ հավանաբար մոռանալով, որ նորագույն պատմությանը հայտնի չեն արաբական երկրների համատեղ պայքարի օրինակներ։ Արաբների քաղաքական միասնականությունը կառուցված է սահարական ավազի վրա։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԽԵԼՔՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
12.05.2017 \ 11:33
Reads: 2335
Չերչիլի հայտնի “չկան մշտական դաշնակիցներ” պնդումը ուղիղ համեմատական է Ալեքսանդր Երրորդի քիչ հայտնի “Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ բանակ և նավատորմ” խոսքերին: Ինչից էլ պարզ է դառնում, որ յուրաքանչյուրը իր շահերին է ընդառաջ գնում՝ ռազմավարական առաջնահերթությունների աստիճաններով:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
12.05.2017 \ 08:44
Reads: 3275
Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է
25.04.2017 \ 13:58
Reads: 3174
Լիդերի շուրջ խորհրդավոր մթնոլորտի ստեղծումը դրանով չի սահմանափակվում։ Առաջանում է վարքագծի, արտաքին տեսքի, հագնվելու (dress code), կեցվածքի և արարողակարգային բազմաթիվ մեծ ու փոքր, գրված և չգրված կանոնների մի ամբողջական համակարգ, որը ԷԹԻԿԵՏ անվան տակ դառնում է ղեկավարի անբաժան ուղեկիցը, ինչի անտեսումը կամ դրանից հրաժարումը խիստ թանկ է նստում նրա վրա։
ՉԻՆԱԿԱՆ ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
03.04.2017 \ 11:54
Reads: 5395
Չինաստանի արևելքում գտնվող Իու քաղաքից ճամփա է ընկնում առաջին ապրանքատար գնացքը, որը կտրելով ոչ ավել, ոչ պակաս 12.000 կիլոմետր, Լոնդոն պետք է հասցնի չինական ապրանքներ` վերածնելով պատմական Մետաքսե ճանապարհը, որն այս անգամ կրելու է «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» խորհրդանշանական անվանումը։ Ծրագրերը, իրոք, հսկայածավալ են` 39 ուղերթ, որոնք իրար են կապում 16 չինական և 15 եվրոպական կենտրոններ։
ՌԴ-Ի ՆՄԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴԻՎԱՆԱԳԵՏ
13.03.2017 \ 12:00
Reads: 1457
«Մեր մի շարք դեսպանություններում պատահական մարդիկ են և դա անպայմանորեն իր բացասական հետևանքն է թողնում երկրի արտաքին քաղաքականության վրա: Նման առանցքային երկրներում արհեստավարժ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դեսպանի առկայությունը շատ կարևոր է, մանավանդ Ռուսաստանի նման երկրում»:
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼՌՈՒՄ ԷՐ, ՆԱ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ, ՀՈԳՆԱԾ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
10.03.2017 \ 23:10
Reads: 3666
Ես կարծում եմ՝ ընդհանրապես ժամանակն է վերանայել մեր ամբողջ դիվանագիտական կորպուսի գործունեությունը՝ հատկապես ԱՊՀ երկրներում՝ նկատի ունենալով, որ ճնշող մեծամասնությունն այնտեղ աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ: Դիլետանտությունը գրագիտության ամենաանընդունելի երեւույթն է: Պրոֆեսիոնալիզմը եւ դիլետանտիզմը անհամատեղելի են որպես գործառույթ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՆՈՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
05.03.2017 \ 15:30
Reads: 2195
Սառը պատերազմի ավարտը և երկբևեռ համակարգի փլուզումը իրենց ազդեցությունն են գործում քաղաքական մշակույթի որակական փոփոխության հետ, որն իր հետ բերում է դրա նկատելի արդիականացում և հումանիզացում։ Այդ գործընթացն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում դիվանագիտության վրա, որի ծագումնաբանությունը և կիրառումը առ այսօր քննարկումների և բանավեճերի առարկա է։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ DIPLOMAT.AM-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
16.02.2017 \ 02:00
Reads: 1964
2017թ. Փետրվարի 12-ին Diplomat.am-ում հրապարակվեց հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝ նվիրված ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու Արդբեջանին արտահանձնելուն: Օրեր անց հրապարակմանն արձագանքեց թուրքական T24 կայքը՝ հրապարակելով «Հայաստանի Ազգային ժողովը կոչով դիմել է Թուրքիային» վերնագրով հոդված՝ այն ավարտելով հետևյալ նախադասությամբ. “Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալո՞ւ է”:Նույն պարբերականը փետրվարի 14-ին հրապարակել է թուրք քաղաքական և մշակութային գործիչների արձագանքը, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
«ԻԴԵԼԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ». ՓԱՌԱՍԵՐԸ
13.02.2017 \ 00:54
Reads: 2332
Փառասիրությունը մեծ վտանգ է ներկայացնում դիվանագետի անձի, նրա շրջապատի և պարտականությունների կատարման համար։ Փառասեր դիվանագետը հակված չէ լսելու իր կողքին աշխատող և դեսպանընկալ երկիրն ավելի լավ ճանաչող ու փորձված գործընկերոջ ո՛չ կարծիքը, ո՛չ խորհուրդները։ Իսկ եթե նա դեռևս բավարար փորձ և գիտելիքներ չունի և ճգնում է բոլոր խնդիրները լուծել ինքնուրույն, ապա թույլ է տալիս բազմաթիվ սխալներ ու վրիպումներ։
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
08.02.2017 \ 12:56
Reads: 1812
Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ (սիրողներ), որոնց միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առակայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
03.02.2017 \ 01:24
Reads: 2035
Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։ Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ
31.01.2017 \ 11:06
Reads: 1548
2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան եւ պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ այլ հիմնական դերակատարների կողմից: Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ «կարմիր գծերը»: Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win):
ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
29.01.2017 \ 11:20
Reads: 3442
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։