ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Հիշատակենք միայն Լյուդովիկոս XIV-ի դեսպան Ֆրանսուա դը Կալյերի 1716 թվականին տպագրած «Տիրակալների հետ բանակցելու մեթոդները» հիմնարար աշխատությունը, որով 300 տարի դաստիարակվել են դիվանագետների սերունդներ: Այն այսօր էլ չի կորցրել իր թարմությունն ու այժմեականությունը և համարվում է անփոխարինելի ձեռնարկ դիվանագետներ պատրաստող բոլոր (բացի խորհրդայինից) դպրոցներում: «Սա բացառիկ, ներհուն, առ այսօր չգերազանցված աշխատություն է դիվանագիտության մասին գրված բոլոր գործերի մեջ»,– ասել է մեզ արդեն ծանոթ Հարոլդ Նիկոլսոնը:
09.08.2013 \ 23:51
Reads: 3239

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԼԵՌԱՆ ԿԱՏԱՐԻՑ ՀԵՏԵՎԵԼ ՎԱԳՐԵՐԻ ԿՌՎԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Ստրատագեման սովորեցնում է, որ նպատակին կարելի է հասնել օգտվելով թշնամու ճամբարում (դիվանագիտական տարբերակը` բանակցային մյուս կողմում) գոյություն ունեցող վեճերից ու անհամաձայնությունից, մրցակցությունից և գժտություններից` օգտագործելով դրանք որպես «դանակ»:
03.08.2013 \ 23:35
Reads: 2434

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունը և հմտությունը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական ներուժին: Որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը:
02.08.2013 \ 23:53
Reads: 3394

ՍԻՐՈ ԴԱՍԵՐ. ՄԱՐԿԻԶՈՒՀԻ ԴԸ ՊՈՄՊԱԴՈՒՐ
Մարկիզուհի դը Պոմպադուրը իրավամբ համարվում է պատմության ամենահայտնի կանանցից մեկը: Այդ անունը լսել են նույնիսկ նրանք, ովքեր չեն հետաքրքրվում 18-րդ դարի պատմությամբ և այդ «Նրբակիրթ դարը» ընկալում են որպես եվրոպական քաղաքակրթության կյանքի մի ինչ-որ անցողիկ դրվագ: Մանավանդ որ Պոմպադուրն ավելի է հանրահայտ, քան նրա թագակիր սիրեկանը, որի շնորհիվ նա հասավ հզորության գագաթնակետին: Իսկապես, Ժաննա-Անտուանետա դ`Էտիոլը` մարկիզուհի դը Պոմպադուրը, պատմաբաններին, վիպասաններին և սովորական մարդկանց շատ ավելի է հետաքրքրում, քան Լյուդովիկոս 15-րդը:
30.07.2013 \ 01:22
Reads: 4434

ՄԻ ԹԱՍԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ ԲԱՎ Է. ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱԿՈՒՄԸ ԱԼԿՈՀՈԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մոսկվայում շատ դիվանագետներ ցերեկները ճաշում էին «Բելգրադ» ռեստորանում, որը նույնպես Սմոլենսկայա հրապարակում էր` ԱԳՆ-ի շենքի հանդիպակաց մայթին: Կադրերի վարչության աշխատողները ստուգայցեր էին կազմակերպում ռեստորան` բացահայտելու համար, թե ինչ են խմում դիվանագետները: Վա՜յ նրան, ում սեղանին նկատեին թեկուզ 50 գրամ օղի կամ կոնյակ: Անմիջապես ազատում էին աշխատանքից...
25.07.2013 \ 23:54
Reads: 3443

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԵՎ «ՄԱՑԱՊՈՒՐԱ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Բռնելով Ահմեդին` շշերից մեկի պարունակությունը լցնում են կոկորդը: Շունն օրորվում է և ընկնում: Ոչ, չի սատկում: Քնում է: «Փորձարկողները» համբերությամբ սպասում են, և երբ Ահմեդն արթնանում է, իրենք էլ են խմում: Սպիրտի հայտնաբերման և հաջող «փորձարկման» լուրը կայծակնային արագությամբ տարածվում է «խորհրդային» համայնքով մեկ, և սկսվում է իսկական արշավ Անաբայի խանութներ: Խորհրդային մարդու հնարամտությունը սահման չի ճանաչում, մանավանդ արտասահմանում:
23.07.2013 \ 23:54
Reads: 2494

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ
– Այս հույժ գաղտնի ծրարը պետք է անձամբ հասցնես Քաբուլում մեր դեսպանին: Ժամկետը` 25 օր:
Այն ժամանակ Մոսկվայից Քաբուլ սովորական ուղևորությունը տևում էր 40–45 օր: 25 օրում կարելի է ընդամենը հասնել մինչև Մազարա: Իսկ այնտեղից Քաբո՞ւլ…
– Գիտեմ,– գուշակում է նախարարն Արշակի միտքը:– Գտեք կարճ ուղի` լեռնաշղթայով:
Երբ սուրհանդակն անցնում է Աֆղանստանի սահմանը, ծանոթ ցեղապետը հայտնում է, որ Քաբուլ տանող ճանապարհն անգլիացիները փակել են. փնտրում են ինչ-որ բոլշևիկի: Մնում էին Հինդուկուշի անանցանելի կածանները: Արշակն այլընտրանք չուներ…
19.07.2013 \ 23:55
Reads: 2497

Այն ժամանակ Մոսկվայից Քաբուլ սովորական ուղևորությունը տևում էր 40–45 օր: 25 օրում կարելի է ընդամենը հասնել մինչև Մազարա: Իսկ այնտեղից Քաբո՞ւլ…
– Գիտեմ,– գուշակում է նախարարն Արշակի միտքը:– Գտեք կարճ ուղի` լեռնաշղթայով:
Երբ սուրհանդակն անցնում է Աֆղանստանի սահմանը, ծանոթ ցեղապետը հայտնում է, որ Քաբուլ տանող ճանապարհն անգլիացիները փակել են. փնտրում են ինչ-որ բոլշևիկի: Մնում էին Հինդուկուշի անանցանելի կածանները: Արշակն այլընտրանք չուներ…
ԻՆՉԵ՞Ր ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ. ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Ավելի հետաքրքրիր քաղաքական ստարատագեմա է ուրվագծվում այսօրվա Հայաստանում: Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը շարունակեր զարգանալ, և նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեր հանրապետությունը իսկապես մաքրել կոռուպցիայից, ապա նա դա կաներ այդ կառույցի ղեկավարի ձեռքով: Եվ մենք ականատես կլինեինք, թե ինչպես Իշխան Զաքարյանը կխաղար դանակի դեր:
17.07.2013 \ 23:36
Reads: 1826

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ` ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐՈՎ
Երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Խրուշչովը սկզբում բռունցքով, հետո կոշիկով թմբկահարել է ամբիոնը, Գրոմիկոն անմիջապես սկսել է եռանդագին խփել սեղանին: Հետո նա ժխտում էր այդ փաստը, սակայն կան լուսանկարներ և կինոկադրեր:
13.07.2013 \ 23:55
Reads: 3104

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
«Եթե թշնամին առանց նախնական պայմանավորվածության հանկարծ որոշում է կնքել հաշտություն, ապա նա լարում է որոգայթ»: «Եթե թշնամին հարձակվում է, մենք սկսում ենք բանակցել, եթե թշնամին սկսում է բանակցել, մենք հարձակվում ենք»:
11.07.2013 \ 23:37
Reads: 2608

ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ, ՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ԴԻՎԻԶԻԱՆԵՐԸ
Մատիտը տանելով անդրկովկասյան սահմանի երկայնքով` նա, առանց շուռ գալու, հարցնում է.
– Ի՞նչ գործողություններ կձեռնարկեն թուրքերը, եթե այստեղ տեղակայված մեր դիվիզիաների մի մասը տեղափոխենք ռազմաճակատ:
Վինոգրադովը լռում է: Ստալինը, մոտենալով դեսպանին և վերևից նայելով նրան, այս անգամ ուղղակի հարցնում է.
– Թուրքիան կհարձակվի՞ մեզ վրա:
Լռելն այլևս անիմաստ էր:
06.07.2013 \ 23:57
Reads: 2135

– Ի՞նչ գործողություններ կձեռնարկեն թուրքերը, եթե այստեղ տեղակայված մեր դիվիզիաների մի մասը տեղափոխենք ռազմաճակատ:
Վինոգրադովը լռում է: Ստալինը, մոտենալով դեսպանին և վերևից նայելով նրան, այս անգամ ուղղակի հարցնում է.
– Թուրքիան կհարձակվի՞ մեզ վրա:
Լռելն այլևս անիմաստ էր:
ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. ԵՍ ԱՄԵՆՈՒՐ ՄՆԱՑԵԼ ԵՄ ՀԱՅ, ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՄԱՀՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հայաստանում մոռանում են, որ տասնյակ տարիներ ներկայացնելով հզոր Խորհրդային Միությունը` մենք պաշտպանել ենք նաև նրա շահերը: Այսօր, երբ այդ պետությունը չկա, մեզ` պաշտոնաթող հայազգի դեսպաններիս, իրավաժառանգության առումով կարելի կլիներ դիտել նաև որպես Հայաստանի դիվանագետներ և մեր նկատմամբ սահմանել որոշակի կարգավիճակ: Դրանից հանրապետությունը միայն կշահեր:
05.07.2013 \ 23:57
Reads: 2168

ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՍԵՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՉԻՆԱՍՏԱՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
Վիրտուալ Հերմեսի հետ միաժամանակ աշխարհի մյուս ծայրում` Չինաստանում, ասպարեզ իջավ արդեն իրական և հանճարեղ մտածող Կոնֆուցիոսը (ծնվել է Ք.ա. 551 թվականին), որը վճռորոշ դեր է խաղացել չինական դիվանագիտական արվեստի ձևավորման գործում:
05.07.2013 \ 23:37
Reads: 4017

ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԾՆՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՐՈՂ ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ
Մահվանից առաջ Կաֆկան խնդրում է իր մտերիմներին այրել իր բոլոր ստեղծագործությունները: Նրա սիրելին` Դորա Դիմանտը, ով իրեն Դորա Կաֆկա էր անվանում, հենց այդպես էլ վարվում է այն գործերի հետ, որոնք իր մոտ էին: Սակայն Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկեր Մաքս Բորդը չի կատարում ընկերոջ վերջին խնդրանքը:
03.07.2013 \ 22:27
Reads: 1782
