ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԼԵՌԱՆ ԿԱՏԱՐԻՑ ՀԵՏԵՎԵԼ ՎԱԳՐԵՐԻ ԿՌՎԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Ստրատագեման սովորեցնում է, որ նպատակին կարելի է հասնել օգտվելով թշնամու ճամբարում (դիվանագիտական տարբերակը` բանակցային մյուս կողմում) գոյություն ունեցող վեճերից ու անհամաձայնությունից, մրցակցությունից և գժտություններից` օգտագործելով դրանք որպես «դանակ»: ![]() «Եթե թշնամու ճամբարում ամեն օր նկատվում են հակասություններ և ներքին գզվռտոց, ապա հարկավոր է «լեռան կատարից հետևել վագրերի պայքարին»: Այդ դեպքում սխալ կլինի օգուտ քաղել ուրիշի դժվարությունից և փորձել «օգտվել հրդեհից թալանի համար»: Հապճեպ հարձակումը կարող է թշնամի կողմերին ստիպել արագ կերպով կրկին միավորվել և մեծացնել պատասխան հարվածի վտանգը: Այնպես որ, ավելի լավ է մի կողմ քաշվել ու սպասել, որ հակասությունը հակառակորդների մեջ այնքան սրվի, որ նրանք գոտեմարտի բռնվեն և իրար ոչնչացնեն»: Սա Մաո Ցզեդունի սիրած ստրատագեմաներից էր: Այս ստրատագեմայից վարպետորեն օգտվում էր Լենինը Խորհրդային Միության առաջին տարիների դիվանագիտականև միջազգային հարաբերությունների զարգացման գործում: «Եթե ուժերդ սահմանափակ են, օգտվիր թշնամու ուժերից: Եթե ուժդ չի պատում, զերծ մնա գործողություններից և հանգիստ դիտիր, թե ինչ է կատարվում: Եթե ձեռքդ չի հասնում թշնամուն, հասիր նրան թշնամու ձեռքով: Եթե ինքդ չես կարող սեփական ուժերով վնասազերծել թշնամուն, օգտվիր թշնամու ուժերից»,- ահա այսպիսի խորհուրդներ է տալիս չինական ստրատագեման: «Ճամփեն պիտի չիմանա, թե ուր կերթամ ես» Այժմ ծանոթանանք մեկ ուրիշ ստրատագեմայի (6-րդ), որը բոլոր ժամանակներում կիրառվել է միջազգային հարաբերություններում և դիվանագիտական պրակտիկայում: Այն թարգմանվում է այսպես. «Աղմկել Արևելքում, հարձակվել` Արևմուտքում կամ «ձևացնել, թե հարձակվում ես Արևելքում, բայց հարձակվում ես Արևմուտքում»: Ինքնին հասկանալի է, որ խոսքը վերաբերում է խաբուսիկ և կեղծ մանևրին: Ինչպես Սուցզին է ասում. «Հարվածը հասցնում ես այնտեղ, որտեղ թշնամին չի սպասում»: ![]() Այս ստրատագեմային հաճախ է անդրադարձել Մաո Ցզեդունը: «Երկու գերտերությունները` ԱՄՆ և Խորհրդային Միությունը, պայքար են մղում ողջ երկրագնդի համար: Նրանք ուժեղացնում են մրցակցությունը Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում, Մերձավոր Արևելքում, Պարսկական ծոցում, Խաղաղ օվկիանոսում, Ատլանտիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Նրանց հակամարտության ստրատեգիական ծանրության կենտրոնը Եվրոպայում է: Սոցիալ-ռևիզիոնիզմը (Խորհրդային Միությունը-Ա.Ն.) ձևացնում է հարձակում Արևելքում, մինչդեռ իրականում այն ուղղված է Արևմուտքի դեմ»,-ասում է նա: այս թեմայով. | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
2435 reads | 03.08.2013
| |