ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Այս խնդրով զբաղվում են բոլոր երկրների դիվանագիտական կրթական և հետազոտական հաստատությունները, պաշտպանում են ատենախոսություններ, գրում գրքեր և ուսումնական ձեռնարկներ: ![]() Նման գնահատականները շատ են: Դը Կալյերն իսկական բարեփոխիչ էր: Նա առաջինն էր, որ դիվանագիտությունն անվանեց գիտություն և արվեստ` հիմք ընդունելով բարոյականության բարձր արժեքները: Նա ժխտեց ստի և խաբեության սկզբունքների վրա կառուցված հունական ու հռոմեական դիվանագիտական դպրոցների ռացիոնալիզմը, ինչպես նաև Բյուզանդիայի և միջնադարի դիվանագիտության խորամանկ ու խարդախ մեթոդները: «Դիվանագետը,– գրում է նա,– պետք է հիշի, որ վստահությունը ստեղծվում է թափանցիկ քաղաքականության հիման վրա: Նա պետք է բոլորի հետ կիսի ամեն մի ինֆորմացիա, բացառությամբ այն ինֆորմացիայի, որը թաքցնում է` ելնելով իր պետականության շահերից: Լավ դիվանագետն իր առաքելության հաջողությունը երբեք կախման մեջ չի դնի ստից կամ խոստումից: Գոյություն ունի լայնորեն տարածված սխալ կարծիք, թե իբր խելացի դիվանագետը պետք է լինի խաբեության արվեստի վարպետ: Նենգությունը, որին դիմում է անձը իբրև միջոցի, ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա հայացքների խղճուկությունը: Դա ապացուցում է, որ տվյալ անձի ուղեղը բավականաչափ ճկուն չէ արդարությամբ և խելացիությամբ հաջողության հասնելու համար: Ազնվություն դիվանագիտության մեջ և ամենուր. սա է ամենալավ քաղաքականությունը: Սուտն իր հետևից միշտ թողնում է թույնի կաթիլներ, և անգամ ամենափայլուն խաբեությամբ ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները խարսխվում են խարխուլ հիմքերի վրա: Խաբեությունը դիվանագիտության մեջ հղի է վտանգավոր հետևանքներով: Եվ ավելորդ է նշել, որ սուտն անհարիր է դեսպանի արժանապատվությանը և իրականում ավելի վնաս է բերում, քան օգուտ: Եթե սուտն այսօր անգամ խոստանում է հաջողություն, ապա վաղը այն ստեղծելու է կասկածամտության մթնոլորտ, որը ձախողելու է հետագա հաջողությունները: Այսպիսով` դիվանագետը պետք է լինի ուղղամիտ և ազնիվ մարդ, հակառակ դեպքում նրան չեն վստահի»: Դը Կալյերը հատկապես խորհուրդ է տալիս զերծ մնալ «դիվանագիտական հաղթանակ» արտահայտությունից` բացատրելով դրա քաղաքական և հոգեբանական վտանգներն ու հետևանքները այն չարաշահողների համար: Երիցս համոզվում ես, որ ճշմարիտ են նրա խոսքերը, երբ հիշում ես նորանկախ երկրների դիվանագետների գործելակերպը: Նրանք տեղի-անտեղի թմբկահարում են իրենց դիվանագիտական հաղթանակները, որոնք իրականում գոյություն անգամ չունեն: ![]() Դը Կալյերը մի ամբողջական փայլուն հայեցակարգ ունի օրինակելի դիվանագետի հատկանիշների վերաբերյալ: Անդրադառնանք մի քանիսին: Լավ դիվանագետը պետք է ունենա սուր դիտողականություն և լինի ջանասեր: Նրա դատողությունները պետք է լինեն սթափ` իրականությունը տեսնելու, դեպի նպատակակետ ամենակարճ ու ամենահարմար ճանապարհով գնալու և այլ իրավիճակներում չմոլորվելու համար:
Նա պետք է լինի կնամեծար, բայց ոչ կնամոլ: Այսպես է ասել մեծն դը Կալյերը, XVIII դարավերջի մեծ հեղաբեկումների նախակարապետներից մեկը, առաջինը՝ դիվանագիտության ասպարեզում: Հիշենք և չմոռանանք: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
3239 reads | 09.08.2013
| |