ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՍԵՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՉԻՆԱՍՏԱՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Իսկ դիվանագիտության նախահայր դարձավ աստվածների աստված Զևսի որդին` Հերմեսը, որը նույնպես Օլիմպոսի ընտրյալներից էր և բացի դիվանագիտությունից իր իշխանությունը տարածում էր ամենատարբեր բնագավառների վրա` առևտուր, զբոսաշրջություն, մշակույթ, սպորտ, կապ անդրշիրիմյան աշխարհի հետ և այլն: Հունական դիցաբանության և անտիկ գրականության մեջ Հերմեսը ներկայացված է որպես բացասական կերպար` գող, խաբեբա, ստախոս, լովելաս: Դիվանագիտության մեջ հանդիպող ստախոսության և անազնվության երևույթները կապում են Հերմեսի հետ: (Եթե Diplomat.am-ի այցելուները ցանկանան ավելի մոտիկից ծանոթանալ Հերմեսին, կարող են կարդալ մեր «Դիվանագիտական ընթերցումներ» շարքից «Դիվանագետների նախահոր բարոյահոգեբանական դիմանկարը» հատվածը): ![]() Վիրտուալ Հերմեսի հետ միաժամանակ աշխարհի մյուս ծայրում` Չինաստանում, ասպարեզ իջավ արդեն իրական և հանճարեղ մտածող Կոնֆուցիոսը (ծնվել է Ք.ա. 551 թվականին), որը վճռորոշ դեր է խաղացել չինական դիվանագիտական արվեստի ձևավորման գործում: Չինացիները նրան պարտական են նաև այն բանի համար, որ իրենց երկիրը կոչվում է «Երկրամերձ», քանի որ Կոնֆիցիոսի կարծիքով, Չինաստանը տիեզերքի կենտրոնն է, իսկ նրա տարածքները` երկնքի տակ գտնվող ողջ աշխարհը: «Երկնամերձ» (չին. 天下) չինարեն նշանակում է «ողջ երկրագունդ», իսկ չինական դասական փիլիսոփայության շրջանակներում օգտագործվում է որպես քաղաքակրթության հոմանիշ և արժեքների չափանիշ: Այլ երկրներում երբ ասում են «Երկնամերձ», («Поднебеснaя» ռուս., «Empire céleste» ֆր.) հասկանում են հենց Չինաստան: Կոնֆուցիականությունը դարեր շարունակ եղել է չինացիների աշխարհայացքի և աշխարհըմբռնման հիմքերի հիմքը, բարոյա-էթնիկական և քաղաքական հայացքների ողջ համակարգ: Ճիշտ`է այդ փիլիսիոփայական ուտոպիան ներկայումս այն չէ, ինչը Կոնֆուցիոսի օրոք. դարերի ընթացքում այն, բնականաբար, ենթարկվել է փոփոխության: Այդուհանդերձ, կոնֆուցիականությունը մնում է հասարակական-քաղաքական դոկտրինա, որի վրա հենվում է Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության ողջ մեխանիզմը: Կոնֆուցիականությունը թողել է այնպիսի սկզբունքներ, որոնք կազմում են չինական հասարակության, քաղաքական մշակույթի և դիվանագիտության ոսկե ֆոնդը: Ահա դրանցից մի քանիսը. -Պետությունը առաջնային արժեք է յուրաքանչյուր մարդու համար: -Պետությանը, նրա ղեկավարին ծառայելը, ինչպիսին էլ որ նա լինի, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: -Չինացին, եթե անգամ ինչ-որ հարցում դժգոհ է կառավարությունից, միշտ Չինաստանի կողքին է կանգնած որպես ազգային սուբստանցիայի, նա վախենում է պետությունից, բայց նրա մեջ է տեսնում իր միակ հուսալի պաշտպանին: -Մարդն իր կյանքում պետք է ունենա հստակ սկզբունքներ, այդ թվում հարգանք ծերերի և հոգատարություն փոքրահասակների նկատմամբ, պարտքի զգացում: -Հասարակությունը կառուցված է խստագույն հիերարխիայի վրա. «ղեկավարը պետք է լինի ղեկավար, չինովնիկը` չինովնիկ, հայրը` հայր, որդին` որդի»: Եթե այս հիերախիական համակարգում ինչ-որ բան խաթարվում է, աշխարհում տիրում է քաոս, մարդիկ սկսում են կատարել իրենց համար անսովոր գործառույթներ: Նման դեպքում դրությունը հարկավոր է շտկել, այսինքն մարդու ունակությունները համապատասխանացնել իր պաշտոնին և գործառույթներին: Անձը, որը խախտում է հիերարխիան, համարվում է «անկուլտուրական արարած» և մերժվում է հասարակության կողմից: -Հարկ է իր համաքաղաքացիների նկատմամբ լինել ազնիվ, անկեղծ, սիրալիր: -Համեստ և չափավոր ապահովվածությունը համարվում է ճիշտ ապրելակերպ յուրաքանչյուրի համար, անգամ եթե նա հարստանալու հնարավորություններ ունի: Պարծենալ հարստությամբ` միշտ վատ է: Այդ իսկ պատճառով նույնիսկ ժամանակակից չինական միլիոնատերերը իրենց համեստ են պահում և որպես կանոն, ընդգրկված են հասարակությանը սոցիալական օգնություն ցուցաբերելու գործընթացի մեջ: ![]() Եթե չինական հասարակությունն, իրոք, ապրում է այսպիսի բարձր և ազնիվ սկզբունքներով, ապա երկու կարծիք լինել չի կարող, որ նրան սպասում է ապահով և պայծառ ապագա, որը երազում են մյուս ժողովուրդները, այդ թվում և մենք` հայերս: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
4018 reads | 05.07.2013
| |