ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԾՆՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՐՈՂ ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ
Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ. հուլիսի 3-ին Պրահայում (Չեխիա, այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա): Կաֆկայի ստեղծագործությունները բարդ են, անհեթեթ, միևնույն ժամանակ սարսափելի, հիասքանչ և ցնցող: Դրանցում փիլիսոփայությունը խառնվում է անհեթեթության հետ, իսկ իրականությունը տարրալուծվում է մտացածինի հետ: Մահվանից առաջ Կաֆկան խնդրում է իր մտերիմներին այրել իր բոլոր ստեղծագործությունները: Նրա սիրելին` Դորա Դիմանտը, ով իրեն Դորա Կաֆկա էր անվանում, հենց այդպես էլ վարվում է այն գործերի հետ, որոնք իր մոտ էին: Սակայն Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկեր Մաքս Բորդը չի կատարում ընկերոջ վերջին խնդրանքը: Ընդհակառակը` նրան հաջողվում է հավաքել ընկերոջ ստեղծագործությունների մեծ մասը և հրատարակել դրանք: Որոշ ժամանակ անց հանրությունը սկսեց մեծ ուշադրություն դարձնել Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններին: Դրանք գրված են գերմաներենով, բացառությամբ մի քանի նամակների: Hartak.am | |
| ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
| 1787 reads | 03.07.2013
| |

Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ. հուլիսի 3-ին Պրահայում (Չեխիա, այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա): 

