ՓԼԱՎ, ՇԱԽՄԱՏ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՎՐԱ
Թագավորը ժամանակ առ ժամանակ հինգ մատով վերցնում էր յուղոտ փլավը և դնում դեսպանի բերանը: Վերջինս շնորհակալական ժպիտով կուլ էր տալիս այն: Միայն երևակայել կարելի է, թե նյարդերի ինչպիսի լարում է պահանջվել Ուդումյանից, եթե նկատի ունենանք միզաֆոբիայի հասնող նրա զզվելու հատկությունը, որի մասին Երևանում գիտեին մտերիմներն ու գործընկերները:
10.05.2013 \ 02:47
Reads: 2191

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Նոր կազմավորված կառավարությունը ջանքեր է գործադրում բնականոն հարաբերություններ հաստատելով, հընթացս կարգավորել իր հարաբերություններն անմիջական հարևանների` Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և փորձում պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային համաժողովներում և գերտերությունների հետ հարաբերվելիս: Այս բոլորն իրականացնելու համար խիստ անհրաժեշտություն էր զգացվում արագացնել ՀՀ դեսպանությունների կազմավորումը:
08.05.2013 \ 00:14
Reads: 2198

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՍԽԱԼԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է
Դիվանագիտական լեզուն, ինչպես ամեն մի այլ մասնագիտական լեզու, ունի իր առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները: Այն չի կարելի շփոթել լրագրային ոճի հետ: Որոշ դիվանագետներ մոռանում են սա, որի հետևանքով ծնվում են թերթի առաջնորդող հիշեցնող հաշվետվություններ, զրույցի գրառումներ և այլ փաստաթղթեր:
06.05.2013 \ 23:18
Reads: 1811

ԽՍՀՄ ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ. ՆՐԱՆՑՈՎ ՀՊԱՐՏԱՆԱԼՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Փոքր ազգերին բնորոշ հատկանիշներից մեկն այս աշխարհի մեծություններին «իրենցով անելն է»: Սա «ձախության մանկական հիվանդություն» է: Թերևս` քրոնիկական: Եվ եթե միջազգային մրցույթ հայտարարվի, հայերս այդ պայքարում հաստատ կհայտնվենք մրցանակային տեղերում:
02.05.2013 \ 02:48
Reads: 4787

ԴԵՍՊԱՆԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՍԽԱԼՎՈՒՄ Է. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երկու տասնամյակ անց պայթեցին Ալժիրի արյունալի դեպքերը, որոնք դեռ քառորդ դար առաջ կախատեսել և հաշվարկել էր Սերգեյ Առաքելյանը: Օտարերկրյա դիտորդների անտարբեր հայացքի ներքո 1992-ից 1999-ը մարդկային զոհերի թիվը երկրում հասավ 100.000-ի:
28.04.2013 \ 00:10
Reads: 1863

ԵՐԲ ՅՈՒՐԱՅԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՅՈՒՐԱՅԻՆԻ ԴԵՄ
Բիսմարկը գրել է, թե երբեք չի հավատացել իր հետախույզներին, որովհետև նրանք ժամանակի մեծ մասը վատնում են պատմություններ հորինելու համար, որպեսզի հաստատեն իրենց անփոխարինելիությունը և ապացուցեն, թե իրենց հատկացված փողերն իզուր չեն ծախսվել:
27.04.2013 \ 21:39
Reads: 2308

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ Է
Իսկ ռուսական դիվանագիտությունը, եթե հաշվի չառնենք խորհրդային շրջանի գաղափարախոսական կաղապարը, աշխարհի լավագույն դիվանագիտական դպրոցներից մեկն է, որն անցել է 300 տարվա ուղի: Նա ունի խոսքի, լինի բանավոր թե գրավոր, լավագույն ավանդույթներ:
26.04.2013 \ 01:22
Reads: 2266

ՊԻՆԳ-ՊՈՆԳՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, սկսվեց նոր ժամանակաշրջան ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև: Երկար ժամանակ ճանապարհներ էին փնտրվում, որ այդ երկու պետությունների միջև վերականգնվեն հարաբերությունները, սակայն դա արվեց նրանց մարզիկներին իրար կապող խաղի միջոցով, որի շնորհիվ տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Իսկ այս դիվանագիտական պատմությունը կնքվեց պինգ-պոնգյան դիվանագիտություն անունով:
23.04.2013 \ 23:19
Reads: 3862

ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ (մաս երրորդ)
Գրոմիկո -Կասեմ, որ հավանաբար առաջնորդվել եմ` համամիութենական և միջազգային կարևոր շահերից ելնելով, որոնք գերակայում են առանձին վերցրած մի հանրապետության շահերը:
Դեսպան - Շնորհակալություն անկեղծ զրույցի համար:
Գրոմիկոն վեր է կենում ծանրությամբ, քթի տակ հրաժեշտ տալիս և ոտքերը քստքստացնելով դուրս գնում`մի փոքր կռացած և փոքրացած: Դե, տարիքն իրենն անում է: Մարդը 103 տարեկան է:
23.04.2013 \ 01:25
Reads: 1987

Դեսպան - Շնորհակալություն անկեղծ զրույցի համար:
Գրոմիկոն վեր է կենում ծանրությամբ, քթի տակ հրաժեշտ տալիս և ոտքերը քստքստացնելով դուրս գնում`մի փոքր կռացած և փոքրացած: Դե, տարիքն իրենն անում է: Մարդը 103 տարեկան է:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դիվանագիտական ծառայությունն ի սկզբանե հիմնված է եղել «գրավոր խոսքի» վրա: Մասնագիտական գրականության մեջ եւ ուսումնական ձեռնարկներում ներկայացված են դիվանագիտական պաշտոնական գրագրության ձեւերը:
21.04.2013 \ 23:17
Reads: 4220

ԴԵՍՊԱՆՆ ԻՐՈ՞Ք ՊԱՏՎԱՎՈՐ ԼՐՏԵՍ Է
Այս հարցադրումն առաջին անգամ արել է հոլանդացի դիվանագետ Աբրահամ Ուիկսֆորտն իր «Դեսպանի գործառույթները» գրքում, որը լույս է տեսել 1680 թվականին: Սա հռետորական հարց չէ: Այն այսօր էլ է հետաքրքրում մարդկանց ու շփոթեցնում նրանց, ովքեր հեռու են դիվանագիտությունից ու հետախուզությունից և աղոտ պատկերացում ունեն դրանց մասին. գիտեն այն, ինչ տեսել են էկրանին, կամ կարդացել գրքերում:
21.04.2013 \ 02:47
Reads: 2053

ՃԵՊԱԳԻՐ՝ ԷՄՍԻՑ ԿԱՄ ԲԻՍՄԱՐԿՅԱՆ ԾՈՒՂԱԿ
Աղավաղված հեռագրի տեքստն անմիջապես տարածվում է Եվրոպայով մեկ: Բիսմարկի լարած թակարդը շրխկոցով փակվում է: Նապոլեոն III-ը ուզում էր պատերազմ: Բիսմարկը` նույնպես: Երկուսն էլ ստանում են իրենց ուզածը:
18.04.2013 \ 12:08
Reads: 2420

«ԼՈԿԱԼԻՍՏՆԵՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայկական դիվանագիտության մեջ կան դիվանագետների հայրենիք չվերադառնալու դեպքեր: Ավելորդ է ասել, որ նման դիվանագետներն անհույս վարակված են լոկալիտիսի սինդրոմով: Այլ կերպ, նրանք իրենց Հայրենիքը չէին փոխի նյու-յորքների, լոնդոնների և փարիզների հետ:
18.04.2013 \ 00:05
Reads: 2285

ՆԱՍԵՐԸ ՈՒՐԻՇ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՉԷՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երբ Վինոգրադովը եկավ Կահիրե, առաջին հերթին զբաղվեց կադրերով: Նրան անհրաժեշտ էին ուժեղ արաբագետներ և նա ընտրեց Հակոբովին ու Առաքելյանին` համապատասխանաբար խորհրդականի և առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճաններով:
13.04.2013 \ 00:08
Reads: 1983
