ՀՈՆԳԿՈՆԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐ
10.04.2013 \ 23:29 Reads: 3378
Բրիտանական քաղաքականության «Երկաթյա տիկին» Մարգարետ Թետչերը մահացավ 87 տարեկանում: Նա Բրիտանիայում կառավարել է 1979-1982թթ: Լինելով ազդեցիկ քազաքական գործիչ և դիվանագետ` նա կարևորում էր Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Չինաստանի հետ: Նա իր քաղաքական ոճում միշտ հավատարիմ է եղել Բրիտանիայի ազգային շահերին, սակայն միաժամանակ հասկանում էր, որ Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն ու կապերի ամրապնդումը նույնպես բխում են Բրիտանիայի շահերից:

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՆ ԱՆԶՈՐ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
09.04.2013 \ 11:55 Reads: 2036
Վեհափառը հարցնում է Ռոզիին.
– Աղջիկս, ինչպե՞ս դիմեմ քեզ՝ տիկի՞ն, թե՞ օրիորդ:
– Չեմ կըրնար ըսել, որ տիկին եմ, բայց շատ օրիորդ ալ չեմ,– առանց աչքը թարթելու պատասխանում է երգչուհին:
Անցել է կես դար, սակայն Ռոզիի Էջմիածնում արտաբերած և անեկդոտ դարձած թևավոր խոսքն այսօր էլ դեռ հիշում են Երևանում...
ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (վերջին մաս)
04.04.2013 \ 23:20 Reads: 2603
Ականավոր դիվանագետի, մեծ հայրենասերի եւ քաղաքացու սիրտը դադարեց բաբախելուց 1972-ի ապրիլի 2-ին: Նա թաղված է Նովոդեւիչի գերեզմանոցում, Նիկիտա Խրուշչովի շիրմից ոչ շատ հեռու:
ПЕРЕВОДЧИКА ПОД ТРИБУНАЛ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
01.04.2013 \ 23:22 Reads: 2444
Համաժողովի ժամանակ ելույթ է ունենում Խրուշչովը, ողջունում է ներկա պետությունների բոլոր ղեկավարներին, բացի Իրաքի նախագահից: Իսկ Առաքելյանը թարգմանելիս իր կողմից ավելացնում է Արիֆի անունը: Ինչու՞ է նա անում դա. դիվանագիտական էթիկա՞, քաղաքական նկատառու՞մ, թե՞ թարգմանչի սայթաքում, դժվար է ասել:
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇՓՈԹԵԼՈՒՑ
01.04.2013 \ 02:49 Reads: 2091
– Ոչ, ոչ, ես Հայաստանի դեսպանն եմ (No, no, I am the Armenian ambassador),– ոչ պակաս զարմանալի համառությամբ երրորդ անգամ կրկնում է մեր դեսպանը` վիրավորված հոգու խորքում, որ ավստրոհունգարական կայսրության ժառանգորդները պատկերացում անգամ չունեն իր հինավուրց ժողովրդի մասին:
Հետո դեսպանը փորձում է ավելի մատչելի և կատակի ձևով լուծել հարցը:
– Թույլ տվեք հեգել, ինչպես տարրական դպրոցում,– ասում է նա և տառ առ տառ արտասանում,– Հ-ա-յ-կ-ա-կ-ա-ն:
– Օ՛, հասկացա, դուք Իրանի դեսպանն եք (Oh yes, I see, you are the Iranian ambassador),– հաղթականորեն եզրափակում է նախարարության չինովնիկը:
ՉԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԿԱՆԱՅՔ
29.03.2013 \ 23:25 Reads: 2849
Դեռևս Հան դինաստիայի կառավարման օրոք Չինաստանի արտաքին հարաբերություններում մեծ դեր են խաղացել կանայք: Հան շրջանում թագավորությունների միջև դիվանագիտական կապերը հաստատվում էին ամուսնությունների միջոցով: Այսօր Չինաստանը ձեռք է բերում գերտերության կարգավիճակ իր նրբանկատ և փափուկ դիվանագիտության շնորհիվ: Չինուհի դեսպանների և խոսնակների թիվը ավելանում է: 
ԲԵՐԻԱՆ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈՒՄ Է 114 ՏԱՐԵԿԱՆ
29.03.2013 \ 23:23 Reads: 2156
Ստալինի մահից հետո Բերիայի դեմ բազմաթիվ մեղադրանքներ հնչեցվեցին, նա ձերբակալվեց լրտեսության, պետական դավաճան, անմեղ մարդկանց նկատմամբ բռնության եւ հալածանքների մեղադրանքով: Դատարանը 1953թ. դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիային դատապարտեց գնդակահարության:
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՃԵՂՔՎԱԾՔ ՏՎԱԾ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌ
27.03.2013 \ 01:20 Reads: 4080
Հայրենիքի, պետականության, ազգային շահերի նկատմամբ լոյալության խախտման դասական օրինակ է մեր 10-12 հայ դեսպանների Հայաստան չվերադառնալը: Սա արդեն ոչ թե լոյալության իսպառ բացակայության վկայություն է, այլև ունիկալ, ամոթաբեր իրողություն դիվանագիտության պատմության մեջ` ընդհանրապես:
ՀԱԿԻՐՃ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ
25.03.2013 \ 02:50 Reads: 2793
Դիվանագետներ պատրաստող Ջորջթաունի (ԱՄՆ) համալսարան ընդունվելու հիմնական պայմանը դիմորդի վերլուծական և գրական ունակությունների առկայությունն է, խոսելու և գրելու շնորհքը: Նույն ԱՄՆ-ի հետախուզության նախկին ղեկավար Ալան Դալեսն այն կարծիքն է հայտնել, որ «լավ հետախույզին, ինչպես նաև դիվանագետին, հատկանշական է մտքերը պարզ, համառոտ և հետաքրքիր շարադրելու կարողությունը»: Իսկ այն պետք է լինի հնարավորինս հակիրճ, զուսպ, կուռ, տրամաբանական, պարզ և անաչառ:
ԱՐԱԲԻՑ ԷԼ ԱՐԱԲ. ՍԵՐԳԵՅ ԲԱԽՇԻԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
22.03.2013 \ 23:16 Reads: 2109
Թարգմանությունը, մասնավորապես սինխրոն թարգմանությունը, բարդ գործ է և բացի կոնկրետ երկու լեզվի փայլուն իմացությունից, պահանջում է մտավոր, բարոյական և ֆիզիկական ունակություններ, նյարդերի մեծ լարում: (Ինքս աշխատել եմ թարգմանիչ և գիտեմ, թե դա ինչ է): Պատահական չէ, որ սինխրոնիստներն աշխատում են մինչև 30-35 տարեկան:
ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ (մաս երկրորդ)
21.03.2013 \ 01:25 Reads: 3071
Գրոմիկո-Ես երբեք չեմ թաքցրել, որ իմ կարիերիայով ամբողջովին պարտական եմ Վյաչեսլավ Միխայլովիչին: Այո, ես եղել եմ մոլոտովյան դպրոցի դիվանագետ, որի համար հպարտ եմ:

Դիվանագետ-Սակայն դա չի խանգարել, որ Դուք 1957 թվականի կոմկուսի կենտկոմի պլենումում շտապեք մի բուռ հողը նետել Մոլոտովի քաղաքական գերեզմանին, երբ Նիկիտա Սերգեևիչը «խորտակում էր» նրան Մալենկովի և Կագանովիչի հետ: Դուք` նպաստելով Մոլոտովի հեռանալուն, ձգտում էիք նստել նրա տեղը, սակայն Խրուշչովը նախարար նշանակեց Շեպիլովին:
ՁԻ ՆՍՏՈՂԸ ՆՐԱ ՄԻՍԸ ՉԻ ՈՒՏԻ
20.03.2013 \ 02:50 Reads: 2137
Բարձրաշխարհիկ ճաշկերույթներից մեկի ժամանակ ազնվական մի տիկին նկատողություն է անում Չերչիլին.
– Սը՜ր, Դուք հարբած եք:
– Այո՜,– պատասխանում է Չերչիլը,– իսկ Դուք այլանդակ եք: Բայց վաղը ես լուրջ կլինեմ, իսկ Դուք, մեկ է, կմնաք նույն այլանդակը:
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ` ՄԱՐԴԱԿԵՐԻ ՊԱՏԳԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ
16.03.2013 \ 02:51 Reads: 2687
Դժվարանում եմ ասել, թե որ երկրների դիվանագետներն են ստորացել այդ աստիճանի, բայց որ այդպիսիք եղել են, փաստ է: Նրանց հավանաբար առաջնորդել է իրենց և դեսպանընկալ երկրի միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու և խորացնելու սուրբ առաքելությունը, կամ էլ երևի վախեցել են մարդակերի ստամոքսում հայտնվելուց: Ասում են, որ պատգարակակիր դիվանագետները դեռ կատակել են, թե ծանր գործ է Ամինին կրելը. նրա քաշը 120 կիլոգրամ էր:
ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ
15.03.2013 \ 01:26 Reads: 2936
Վիրտուալ զրույցներ անվանի քաղաքական գործիչների և նշանավոր դիվանագետների հետ
ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ
« 1 2 ... 21 22 23 24 25 26 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com