ՉԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԿԱՆԱՅՔ
![]() ![]() 1974-ին ՉԺՀ պատմության մեջ առաջին կին արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Վան Հայրոնը: 1965թ. տիկին Վանը աշխատել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում՝ որպես արարողակարգի պատասխանատու: Տիկին Վանը դիվանագիտական պատմության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրեց 1972-178թթ., երբ մասնակցություն ունեցավ Հենրի Քիսինջերի գաղտնի այցին Չինաստան և ուղեկցեց Ռիչարդ Նիկսոնին Չինաստան պաշտոնական այցի ընթացքում: ![]() Չնայած որ Վու Յին երբեք չի աշխատել ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում, մինչ այսօր համարվում է չինական դիվանագիտության «երկաթյա տիկինը»: 1991-ին նա գլխավորել է Չինաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ում մտավոր սեփականության իրավունքների բանակցություններում: Նրա ջանքերի շնորհիվ 1992-ին ԱՄՆ և ՉԺՀ միջև ստորագրվեց հուշագիր: 2003-ին տիկին Յին ընտրվում է Պետական Խորհրդի փոխվարչապետ: Այդ պաշտոնում նա մեծ դեր է խաղացել չին-ճապոնական հարաբերությունների կարգավորման գործում: Տիկին Վու Յինը երկրորդն էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում և առաջին դեսպանը, որը ներկայացնում էր մոնղոլական ազգային փոքրամասնությունը: 2005թ. նա ստանձնում է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մեծ Բրիտանիայում: Երկու տարի անց նա նշանակվում է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնում և պաշտոնավարում է մինչ այսօր: Այսօր ՉԺՀ կառավարության կազմում կին դիվանագետների թիվը քիչ չէ: Նրանք կարևոր դեր են խաղում Չինաստանի դիվանագիտական կյանքում: Գոռ Սարգսյան
| |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2850 reads | 29.03.2013
| |