ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՍԽԱԼԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Դիվանագիտական լեզուն, ինչպես ամեն մի այլ մասնագիտական լեզու, ունի իր առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները: Այն չի կարելի շփոթել լրագրային ոճի հետ: Որոշ դիվանագետներ մոռանում են սա, որի հետևանքով ծնվում են թերթի առաջնորդող հիշեցնող հաշվետվություններ, զրույցի գրառումներ և այլ փաստաթղթեր: Եթե լրատվամիջոցների լեզուն ընդունելի չէ դիվանագիտական գրագրության համար, ապա պարզ է, որ հարկ է հնարավորինս խուսափել մակդիրներից, ածականներից դրանց գերադրական աստիճաններից, համեմատություններից, էլ չեմ ասում չափազանցություններից և սենսացիոն նկարագրություններից: Դեսպանությունից դուրս եկող փաստաթուղթը պետք է լինի հավասարակշռված, մանրակրկիտ ստուգված և ճշգրտված, ինչպես տպարան իջեցված բարձրակարգ ակադեմիական մենագրությունը: Ավելին, դիվանագիտական փաստաթուղթը պետական փաստաթուղթ է: Այն մի պետության խոսքն է` ուղղված մեկ այլ պետության: Անճշտությունը, առավել ևս սխալն այստեղ բացառվում են: Դրանց առկայությունը դեսպանության կնիքը կրող փաստաթղթի վրա հղի է անկախատեսելի հետևանքներով: Դիվանագետը իրավունք չունի գրել այն, ինչը ստույգ չգիտի կամ ինչին չի տիրապետում: Դիվանագիտական շարադրանքը որոշ առումով մոտ է գիտականին, որը համադրում է իր առանձնահատկությունները վերլուծական-գրական ժանրի հետ: Սակայն, չլինելով ո՛չ գիտական, ո՛չ էլ գրական գործ, դիվանագիտական փաստաթուղթն, այնուամենայնիվ, պետք է այնպիսին լինի, որ կարդացվի հետաքրքրությամբ: Միապաղաղ և ձանձրալի ոճով գրված փաստաթուղթը դիլետանտիզմի վկայություն է, որտեղ աչք են ծակում ցածր մակարդակի շարադրանքը և անհարկի տավտոլոգիաները (կրկնություն): Անտոն Չեխովը՝ ոճի այդ հսկան, իզուր չի ասել, որ նույն բառը չպետք է կրկնվի չորս էջում, իսկ Գյուստավ ֆլոբերի կարծիքով՝ նույն բառը կարող է կրկնվել երկու հարյուր բառից հետո: Ինֆորմացիոն «պայթյունի» ներկա դարում այն տեղեկությունն է կարդացվում և արժանանում ուշադրության, որը գրված է նաև պատկերավոր և հետաքրքիր լեզվով, երբ ամբողջ շարադրանքը պարբերությունից պարբերություն օրգանապես շաղկապված է, և հնարավոր չէ դրանք տարանջատել, ինչպես անհնար է քանդել կուռ մարգարտաշարը: Ինֆորմացիան, եթե չգրվեց ինչպես երաժշտությունը, որի մեջ հնչում են մտքի բոլոր նրբերանգներն ու ելևէջները, չի կարդացվում և չի ընկալվում ո’չ սրտի, ո’չ էլ ուղեղի կողմից: Դրա վրա ավելի լավ է ժամանակ չվատնել: | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
| 1816 reads | 06.05.2013
| |


Դիվանագիտական լեզուն, ինչպես ամեն մի այլ մասնագիտական լեզու, ունի իր առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները: Այն չի կարելի շփոթել լրագրային ոճի հետ: Որոշ դիվանագետներ մոռանում են սա, որի հետևանքով ծնվում են թերթի առաջնորդող հիշեցնող հաշվետվություններ, զրույցի գրառումներ և այլ փաստաթղթեր: Եթե լրատվամիջոցների լեզուն ընդունելի չէ դիվանագիտական գրագրության համար, ապա պարզ է, որ հարկ է հնարավորինս խուսափել մակդիրներից, ածականներից դրանց գերադրական աստիճաններից, համեմատություններից, էլ չեմ ասում չափազանցություններից և սենսացիոն նկարագրություններից: 

