ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Այդպես է եղել հեռավոր անցյալում, այդպես է այսօր: Երկրի ղեկավարի և դեսպանի արտաբերած խոսքն արդեն իրենը չէ, այլ պետությանը: Վերջինս է պատասխանատու դրա համար: Եվ եթե խոսքն անհաջող է, դառնում է բումերանգ, հարվածում և անվանարկում է պետությանը: ![]() 1967 թվականին Իսրայելի` արաբական երկրների վրա հարձակման նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնը հանդիսավոր հայտարարում է, որ պարտավորվում է պաշտպանել այդ տարածաշրջանի բոլոր երկրների քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Իսկ երբ Իսրայելը հարձակվում է Եգիպտոսի, Սիրիայի ու Հորդանանի վրա և բռնազավթում արաբների հողերը, Ամերիկան որդեգրում է երկիմաստ դիրքորոշում` պատճառաբանելով հակամարտության «նրբությունը»: Նույնը կարելի է ասել ԽՍՀՄ-ի բոլոր ղեկավարների մասին, որոնք մերձավորարևելյան բոլոր պատերազմների ու բախումների ընթացքում հանդես էին գալիս դրանց խաղաղ կարգավորման օգտին, բայց իրականում զինում և օգնում էին արաբներին: Եվ այդպես` ողջ «սառը պատերազմի» տարիներին. ում հետ Վաշինգտոնն էր, Մոսկվան նրա դեմ էր, և հակառակը: Գերտերություններն ասում էին մի բան, անում այլ բան: Նրանց խոսքը շատ հաճախ հեռու էր իրենց քաղաքական քայլերից: Որքան բարձր է քաղաքական գործչի կարգավիճակը, նույնքան ծանրակշիռ է նրա խոսքը, և նույնքան էլ խորն են դրա հետևանքները: ![]() ![]() Ասած խոսքը չհարգելու և դրժելու համար նույն Կանադան անարգանքի սյունին գամեց Հնդկաստանին: Ի՞նչ էր պատահել: Կանադան Հնդկաստանին տրամադրում է միջուկային վառելիք` պլուտոնիում, երկրում կառուցվող ատոմակայանի համար: Պրեմիեր-մինիստր Պիեռ Թրյուդոն խնդրում է Ինդիրա Գանդիին հավաստել, որ հնդիկները կանադական պլուտոնիումը չեն օգտագործի ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: Գանդին երդմամբ հավաստիացնում է, որ դա բացառվում է: Որոշ ժամանակ անց Հնդկաստանը փորձարկում է միջուկային առաջին ռումբը, որը հաստատում են նաև հետախուզության տվյալները: Հարաբերությունները երկու պրեմիերների, հետևաբար` նրանց երկրների միջև կտրուկ սրվում են: Թրյուդոն չներեց Գանդիին: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2161 reads | 24.06.2013
| |