ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. «ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ»
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Առաջնորդվելով «Երջանկությունն այն է, երբ դու պետք ես մարդկանց» իր համար մեկընդմիշտ ընտրած այս սկզբունքով` Հակոբովն ամբողջ գիտակցական կյանքում օգնության ձեռք է մեկնել մարդկանց` նրանց, ովքեր սայթաքել են, սխալվել կամ շնորհազրկվել: Իսկ երբ դա տեղի է ունենում արտաքին գործերի գերատեսչությունում, գործընկերները «զանցառուից» խուսափում են ինչպես բորոտից: Մինչդեռ Հակոբովը, վտանգելով իր կարիերան, պաշտպան է կանգնել ոչ միայն այդպիսիներին, այլև նրանց, ովքեր ժամանակին իր դեմ որոգայթներ են լարել, ինչը հաճախ է տեղի ունենում Սմոլենսկի հրապարակի լաբիրինթոսներում: Ասում է` հավատացյալ չէ, բայց ապրել և գործել է քրիստոնեական կանոններով: Հակոբովին առանձնացնող հատկանիշներից ամենից աչքի զարնողը նրա հավատարմությունն ու հաստատակամությունն է՝ գործում և կյանքում: Անվեհապահորեն նվիրված է պետությանը, ընտանիքին, կնոջը, որի հետ է կես դարից ավելի: «Կինը պետք է լինի մեկ անգամ և ողջ կյանքի համար». սա ևս նրա կենսաձևի սկզբունքներից մեկն է: Սակայն Հակոբովին այստեղ ճանաչում են ոչ միայն իր մարդկային հատկանիշների շնորհիվ: Սմոլենսկի հրապարակում նրան անխտիր գիտեն բոլորը` ի պաշտոնե, քանի որ պաշտոնաթող լինելուց հետո 10 տարուց ավելի ղեկավարում է ռուսաստանցի դիվանագետների ընկերությունը, որի անդամ են գործող և հանգստի կոչված բոլոր դիվանագետները: ԱԳՆ-ի շենքում գտնվող նրա առանձնասենյակն ավելի շուտ հիշեցնում է մոբիլիզացիոն ժամանակների շտաբ-բնակարան, քան հասարակական կազմակերպության գրասենյակ: Չընդհատվող հեռախոսազանգեր, այցելուների հոսք, գրասեղանին` փաստաթղթերի դեզ, իսկ անկյունում երկրի անվանի գրողների, քաղաքագետների և դիվանագետների գրքեր` հեղինակների ջերմ ընծայագրերով: Ընկերությունը գործում է ակտիվ, մասնակցում է երկրի քաղաքական կյանքին: Հակոբովի գործունեությունը չի սահմանափակվում այդ ընկերության շրջանակներում: Նա նաև Արտաքին քաղաքականության ընկերության փոխնախագահն է: Իսկ այժմ փորձենք թվարկել այն բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցում է նա. Ռուսաստանի Ֆեդերացիայի միջազգային կապերի փորձագետների խորհուրդ, Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ համերաշխության խնամակալների խորհուրդ, Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերություն խորհուրդ, Ռուս-արաբական բարեկամության բոլոր ընկերություններ… Ամենը հավանաբար չես հիշի: | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
1884 reads | 31.05.2013
| |