ՀՈՒՄՈՐԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ (ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴՐՎԱԳՆԵՐ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Իսկ եթե լսելու լինենք որոշ, անգամ նշանավոր մարդկանց, կարելի է կարծել, թե դիվանագետները զուրկ են երկնային այդ պարգևից, քանի որ, իբր, չոր, խստաբարո, իրենց պատյանում ներփակված, հումորից հեռու մարդիկ են: Դիվանագետների մասին բացասական կարծիքի են եղել Բալզակը և Գյոթեն` համարելով նրանց «տառակեր հիմարներ», իսկ ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը դիվանագետներին որակել է «անձրևի չափ տաղտկալի»: Անշուշտ, այդ ցեխում կան նման մարդիկ, որ ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն: Մեր ժամանակներում պրոֆեսիոնալ դիվանագետը կրթական և մտավոր բարձր մակարդակ ունեցող, բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Նա շփվում է պետական-քաղաքական գործիչների, մտքի ու գրչի մարդկանց, արվեստագետների հետ և չի կարող լինել անհետաքրքիր, ինչպես ժողովուրդն է ասում` «տափակ», եթե, իհարկե, ի ծնե բութ չէ: Ուրեմն, եթե դիվանագետն այդպիսին չէ, նա անպայման ունի հումորի զգացում, սրամտելու և սրախոսելու, ծիծաղելու և ծիծաղեցնելու կարողություն, որոնք մեծապես դյուրացնում են նրա աշխատանքը: Բանակցային դիվանագիտության մեծ փորձ ունեցողները լավ գիտեն, որ հարցերի տևական քննարկումները երբեմն հասցնում են փաստարկների ու հակափաստարկների շփոթության, մասնակիցների հուսախաբության և նյարդայնության, որն ի վերջո հանգեցնում է բանակցությունների սառեցման կամ տապալման: Իսկ հումորի, սրախոսության, կատակի, պատկերավոր դարձվածքների միջոցով նրանք կարող են ստեղծել փոխըմբռնման և փոխզիջման մթնոլորտ, որը հնարավորություն է ընձեռում հաջողությամբ շարունակել բանակցությունները, հանդիպումներն ու զրույցները: ![]() Նա փայլում էր Հոֆբուրգ պալատի (Վիեննա) բոլոր նիստերում: Կենդանի հանրագիտարան էր: Այնքան քաջածանոթ էր ռուս, ամերիկյան և եվրոպական գրականությանը, արվեստներին և, առհասարակ, համաշխարհային պատմությանը, որ իր քաղաքական ելույթները կարողանում էր դարձնել ծայրաստիճան հետաքրքիր ու գրավիչ, սահուն անցումներով, արձակից ու պոեզիայից մեջբերումներով: Սակայն նրա հաղթաթուղթը հումորն էր: ![]() Քաղաքական գործիչներն ու դիվանագետները լավ գիտեն հումորի արժեքը և հատկապես տեղը: Նրանք երբեք չեն սրախոսի և չեն կատակի` թիրախ դարձնելով օտար պետությանը ո՜չ նրա ներկայացուցչի ներկայությամբ, ո՜չ էլ նրա բացակայությամբ: Սակայն լինում են դեպքեր, երբ հումորը, կորցնելով բարյացակամ տոնը, փոխակերպվում է սատիրայի՝ խայթելիս ցուցաբերելով քաղաքական միտումներ: ![]() – Լսե՜ք, ձեր հանրապետությունը մեզ մոտ մի դեսպան է ուղարկել, որը ոչ մի արժանիք չունի. ո՜չ գիտելիք ունի, ո՜չ էլ դիրք, իսկ անձնական շփումների ժամանակ տհաճ է: – Այո, մեզ մոտ` Վենետիկում, ապուշներ շատ կան: – Մեզ մոտ` Ֆլորենցիայում նույնպես ապուշներ շատ կան, բայց, ներեցեք, մենք նրանց չենք արտահանում: Իսկ երբ մարդիկ սրամիտ են, թագավոր թե դիվանագետ, գիտեն հումորի նշանակությունը բանակցային գործընթացում, միշտ էլ կարող են հասնել փոխըմբռնման, որից միայն շահում են իրենց երկրները: ![]() …1512 թվականին Ֆերդինանդ Արագոնցին Պիրենների հարավում նվաճում է Վերին Նավարան, որը Նավարայի թագավորության մի մասն էր, և դարձնում Իսպանիայի նահանգ: Իսկ նույն թագավորության փոքր` Հյուսիսային մասը մինչև 1589 թվականը, այսինքն` մինչև Հենրի IV-ի (Նավարացի) Ֆրանսիայի թագավոր դառնալը, հատուկ թագավորություն էր: Այնուհետև ամբողջովին մտնում է Ֆրանսիայի կազմի մեջ` պահպանելով իր կարգավիճակն ու իրավունքները: Ֆրանսիացի թագավորները մինչև 1830 թվականը կրում էին Ֆրանսիայի ու Նավարայի թագավորներ տիտղոսները: ![]() – Ձեր առարկությունները ճիշտ են այնքանով` որքանով, և ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ես չեմ հայտնվել իսպանական Նավարայի մայրաքաղաք Պամպլոնում: Տեսնեմ, թե այնժամ ով կհամարձակվի պաշտպանել ձեր իրավունքները: Դեսպանը չի պատասխանում, վեր է կենում և փութով ուղղվում դեպի դուռը: – Այդ ո՞ւր,– դեսպանի հետևից կանչում է թագավորը: – Ա՛խ, տիրակալ, ես մեկնում եմ, որպեսզի Ձերդ մեծությանը դիմավորեմ Պամպլոնում և կազմակերպեմ Ձեզ արժանավայել ընդունելություն,– պատասխանում է դոն Պեդրոն: Հենրի IV-ը քահ-քահ ծիծաղում է և այդ օրից Պամպլոնի հարցը հանում է ֆրանս-իսպանական բանակցությունների օրակարգից: Վերջում` մի խորհուրդ դիվանագետներին: Մի անտեսեք հումորը: Հիշեք, որ տեղին ասված սուր, դիպուկ և տարողունակ խոսքը կարող է հասարակ թղթի մեջ փաթաթված թանկարժեք զարդ լինել: Բացեք փաթեթը, և նրա պայծառ շողերը լույս կսփռեն ձեր շուրջը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2967 reads | 29.05.2013
| |