ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
12.04.2015 \ 00:02
Reads: 3656
Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր:
ԾՈՎԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ. ՉԻՆ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՍԻԱԿԱՆ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ
09.04.2015 \ 22:12
Reads: 5280
ԱՄՆ-ում չինական վտանգով անհանգստացած էին դեռևս 2000թ.: Այդ ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մշակվեց «Ասիա-2025» փաստաթուղթը, որում ներառվել էին չին-ամերիկյան հնարավոր բախման 5 սցենարներ
ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ
08.04.2015 \ 21:16
Reads: 3892
Տվյալ հակամարտությունը մեծի մասամբ գաղափարական է։ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը բնույթով նացիոնալ-սոցիալիստական է, մինչդեռ իսլամիստների վերջնանպատակը զուտ շարիաթի օրենքի հաստատումն է և երկրը իսլամի նորմերով առաջնորդող ուժի ստեղծումը։ Ավելին, հակամարտությունը հաջողացրել է խորագույն ատելություն սերմանել սուննի և շիա մուսուլմանների միջև՝ հնարավորություն տալով նշյալ հոսանքներին նորանոր հակամարտություններ հրահրելու և կառավարման թելերը սեփական ձեռքերում կենտրոնացնելու համար:
ԱԱԾ-Ն ԿԱՆԽՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
07.04.2015 \ 12:13
Reads: 2375
Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ մի շարք վայրերում այս պահին կատարվում են խուզարկություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
30.03.2015 \ 23:48
Reads: 2073
Չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը՝ երկու երկրներում էլ երիտասարդները մեծ ջանքեր են գործադրում՝ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու եւ երկխոսության եզրեր գտնելու համար: Քիչ չեն նաեւ հայ-թուրքական երիտասարդական հանդիպումները: Այս հարցի շուրջ Diplomat.am-ի գործընկեր ՏԱԹԵՎ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ զրուցել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:
ԴԵՐՍԻՄՑԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
25.03.2015 \ 17:41
Reads: 1959
Դերսիմի միությունների դաշնության նախագահ Ահմեդ Բալկըսը խոսում է իրենց ապրած տարածաշրջանում հայկական պատմամշակութային կոթողների մասին: Որոշել են՝ ցեղասպանության 100-ամյակին հանուն հայերի անելու են հատուցման քայլ՝ վերականգնելով Մազկերտի կիասաքանդ եկեղեցին: Դերսիմի տարածաշրջանում կա 5 քաղաք, մի քանի տասնյակ գյուղ, ոչ պաշտոնական հաշվարկներով՝ մոտ կես միլիոն հայ և 162 հայկական եկեղեցի:
ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ
25.03.2015 \ 00:07
Reads: 5673
Խնդիրն այն է, որ ԼՂ հիմնահարցը դուրս է եկել 11.5 հազար քառակուսի կմ ազգային ինքնորոշում պահանջող հանրապետության սահմաններից: Ստեփանակերտի՝ բանակցային գործընթացից օտարվելը (ոչ առանց մեր դիվանագիտության մեղքով) ՀՀ-ին եւ Ադրբեջանին երես առ երես տեղափոխել է հակամարտության դաշտ: Երկու սուվերեն պետություն, միջազգային իրավունքի 2 սուբյեկտ: Եւ, փոխանակ բանակցային-փոխզիջումային ճանապարհով հասնելու հանգուցալուծման՝ Ալիեւը հավակնում է ոչ միայն ԼՂ, այլեւ ՀՀ տարածքներին:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
17.03.2015 \ 23:29
Reads: 2033
Յունկերի այսօրվա նախաձեռնության հետևում էլ Գերմանիան է՝ խնդիր դնելով տևական գործընթացի վերջին փուլում դառնալ Եվրոպայի աքսակալ. «Մենք գործ ունենք քաղաքական շատ խորը մտածված բլեֆի հետ: Ասում են, որ Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, բայց ես կարծում եմ, որ սա հեռու է իրականությունից կամ այդքան էլ մոտ չէ իրականությանը, որովհետև Գերմանիան այսօր շարուակում է իր քաղաքական գիծը, որը նա տարել է մեկ դար շարունակ: Անգելա Մերկելը դա շատ լավ կարող է անել, որովհետև ունի կոմունիստական դաստիարակություն և ԽՍՀՄ կառավարման ուղղահաաց կառուցվածքը նրան շատ լավ ծանոթ է: Նա կարող է կանգնել բուրգի գխին, ղեկավարել ամբողջ շարժումը»:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 4 ՏԱՐԻ ԱՆՑ. ՋԻՆԸ ՇՇԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
17.03.2015 \ 00:41
Reads: 3685
2011-ի մարտի 15-ին մի քանի հազար մարդ հավաքվեց Դամասկոսի գլխավոր հրապարակում ու նախագահից հրաժարական պահանջեց՝ դժգոհելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու ցածր կենսամակարդակից: Հետո պարզվեց, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած էր ոչ թե սիրիացի ժողովուրդը, այլ Սիրիայի տարածքի վրա աչք դրած որոշ պետություններ ու համաշխարհային բիզնեսի խոշոր խաղացողներ: Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան ու արաբական այլ պետություններ ծնկի բերած եԱրաբական գարուն« օպերացիան Սիրիայում հանդիպեց ուժեղ դիմադրության:
ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
15.03.2015 \ 01:29
Reads: 8477
Չնայած Ալ-Քաիդան ահաբեկչական խմբավորումների շարքում արդեն գտել է իր հաստատուն տեղը և որպես պատասխան ռազմավարություն որդեգրել է բռնությունը, արաբական ազգերի և համաշխարհային անվտանգության համար դրա սպառնալիքն առավելապես գալիս է կառույցի գաղափարաբանությունից և այնպիսի ձեռնարկումներից, ինչպիսիք են ցանցային կառույցների ստեղծումն ու արմատականության տարածումը՝ միտված իսլամադավան աշխարհը մեկ հովանու ներքո միավորելուն և կառավարելուն։
ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ 100 LIVES ՆԱԽԱԳԻԾԸ
11.03.2015 \ 14:38
Reads: 17880
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությամբ մարտի 11-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը՝ երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր:
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
06.03.2015 \ 12:18
Reads: 9977
Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների և կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի և այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներև փաստին:
ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՍՏԱՄԲՈՒԼ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
02.03.2015 \ 00:29
Reads: 2068
Այսօրվա ճգնաժամային իրավիճակը հաստատում է ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու հետ կապված մեր նախկին տագնապների իրավացիությունը: Այդ կառույցների տեղափոխումը Թուրքիայի համար մի ազդակ կհանդիսանա, որ միջազգային հանրությունը աջակցում է իր կողմից վարած քաղաքականությանը և որ ուժի իրավունքը գերակայում է արժեհամակարգի և նորմերի նկատմամբ:
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԲԼԵՖ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ. ՊԱՏԱՍԽԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
28.02.2015 \ 00:27
Reads: 2024
Հայկական ազգային գաղափարախոսությունը երբեք չի եղել ուղղված որևիցե ազգի, առավել ևս՝ հրեաների դեմ: Այստեղ ոչ մեկի մտքով չի անցել այնպիսի բնույթի կոչեր, ինչպիսին օրինակ Բաքվում 1990թ. Ազգային ճակատի կարգախոսն էր «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը, քանի որ նախընտրում է կամ գիտակցաբար լռել կամ էլ չգիտի, քանի որ նրա նման մյուս մի քանի ամենագետ հեղինակների նման, ակնհայտորեն անգամ մեկ օրով էլ Հայաստանում չի եղել:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԼԾԱԿ
21.02.2015 \ 20:24
Reads: 2287
ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ հոդվածը նախատեսում է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանմանը կամ վերականգնմանն ուղղված այն միջոցները, բացառությամբ` ռազմական ուժի օգտագործման, որոնք կարող են ընդունվել Անվտանգության խորհրդի կողմից. դրանք են` «տնտեսական հարաբերությունների, երկաթգծային, ծովային, օդային, փոստային, հեռագրական, ռադիո և այլ կապի միջոցների ամբողջական կամ մասնակի ընդհատում, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների խզում»:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ. «ՍՐՏԻՍ ՊԱՐՏՔԸ»
19.02.2015 \ 22:15
Reads: 2286
Գաղտնիք չէ, իհարկե, որ այս ամենը ոչ այնքան Բարգավաճ Հայաստան կուսակցության, որքան նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման աստիճանական փոփոխության արտահայտությունն էր։ Հարկ է պարզաբանել, սակայն, թե իրականում ինչ է ցույց տալիս բոլորի համար ապշեցուցիչ այս էվոլյուցիան։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
18.02.2015 \ 13:43
Reads: 2647
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Արձանագրությունները սառեցված էին Հայաստանի խորհրդարանում, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկվում: Սրանք անկեղծությունից հեռու մոտեցումներ են»:
ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
16.02.2015 \ 16:37
Reads: 1638
«Ես բնավ էլ չեմ անհանգստանում միայնակ լինելու մեջ: Ինձ համար կարևոր է, թե ինչպես են մարդիկ, ժողովուրդը տեսնում ինձ: Մենք տեսանք նախագահական ընտրություններում, որ ժողովուրդն աջակցում է ինձ: Այս իմաստով որևէ մեկուսացվածություն չկա: Գուցե կարելի է խոսել առաջնորդների մակարդակով մեկուսացված լինելու մասին, բայց դա պարզապես նախանձ է, ոչինչ ավելին»,- ասել է Էրդողանը:
ԲՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԵԼՈՒՅԹԸ
13.02.2015 \ 18:47
Reads: 1638
Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազր մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
ՄԻԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
10.02.2015 \ 11:29
Reads: 2486
Սոցիալական լրատվամիջոցները լավ ծաղրեցին Էրդողանին այդ նկարի համար, բայց իրականում լուսանկարը բացահայտում է թուրքական քաղաքականության անհանգստացնող ավտորիտար հետագիծը: Թայիփ Էրդողանը Սադամ Հուսեյն և Բաշար Ասադ չի, բայց նա դարձել է արև, որի շուրջը պտտվում են բոլոր թուրք քաղաքական գործիչները:
FOREIGN AFFAIRS. ԽՈՍՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
03.02.2015 \ 13:43
Reads: 2736
Աշխարհում բոլոր պատերազմներն էլ ավարտվում են քաղաքական լուծումներով, քանի որ պատերազմն ինքնին լուծում չէ. պատերազմը քաղաքականության գործիքներից մեկն է: Այնպես որ դու ավարտում ես քաղաքական լուծմամբ: Ահա թե մենք ոնց ենք տեսնում այդ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
01.02.2015 \ 13:44
Reads: 1908
Ինչո՞ւ 1994 թվականի զինադադարին հետևած տարիներին Ադրբեջանը կարողացավ թոթափել պատերազմը սանձազերծողի մեղադրանքն ու հայկակական կողմի վրա բարդել «ագրեսորի ու օկուպանտի» մեղքը: Որո՞նք են ադրբեջանական դիվերսիաների այս օրերի աննախադեպ ակտիվացման պատճառները, և արդյոք մեր զինուժը միայնա՞կ պիտի առնի դրանց դեմը, թե՞ իրենց ներդրումը պիտի ունենան նաև դիվանագիտական կառույցները:
ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԸ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
26.01.2015 \ 15:48
Reads: 1931
Դեռ պիտի ականատես լինենք այս ներկայացման արարների զարգացմանը: Զուգահեռ, ազգայնական տարրերը դեր ունեն կարծր անհանդուրժողականությամբ հատկանշվող հայտարարություններով հանդես գալու, որպեսզի իշխանությունները միջազգային ընտանիքին ապացուցեն, որ ի գին մեծ դժվարությունների և ներթուրքական բողոքի հսկայական ալիքների բարձրացման «ձիթենու ճյուղ» են երկարում հայկական կողմին:
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾԻՔ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ. ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
16.01.2015 \ 14:27
Reads: 2110
Զարմանալի պատահականությամբ պահպանողական հայացքներ առաջ քաշող և Հայաստանի, Ադրբեջանի ու հրեականության վերաբերյալ երբևէ ոչինչ չտպագրած Ռաուլ Կոնտրեռասը զարգացնում է վերոնշյալ հեղինակների տեսակետները The Hill-ում հունվարի 5-ի իր հոդվածում` ցուցաբերելով «համապարփակ իմացություն» Իսրայելի, Հայաստանի և Ադրբեջանի մասին:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» ԿՈՄԻՏԵԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀՆԱՐՔԸ ԱԹԵՆՔՈՒՄ
14.01.2015 \ 00:36
Reads: 1628
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: