ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ
15.01.2016 \ 21:40 Reads: 1856
Այս քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով, քանի որ այն լրացուցիչ գաղափարական սնունդ է հանդիսանում առանց այն էլ դժգոհ զանգվածների համար: Արդյունքում, ԻԼԻՊ-ին կամ այլ ահաբեկչական խմբավորումներին պետք չէ ներթափանցել ԵՄ սահմաններ իրենց սև գործն անելու համար, քանի որ նրանք արդեն այնտեղ են:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
09.01.2016 \ 18:49 Reads: 3864
Ասպարեզում մնում է Իրանը, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող է դուրս գալ մեկուսացման ճահճից, սակայն  տարածաշրջանում նրա` ճանաչված  գերտերություն դառնալը, մեր կարծիքով, զուրկ է ռեալ հնարավորություններից, որոնց հիմքում ընկած են կրոնական, էթնիկական, ազգային  քաղաքատնտեսական և մի շարք այլ գործոններ:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ, ՈՐՆ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ Է ՖՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
22.12.2015 \ 10:10 Reads: 2813
Էրդողանն  այսօր ասոցացվում է Հիտլերի կերպարի հետ` Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Նույն` ոչ համակարգված, պարանոյիկ գործելակերպը, նույն դիմախաղը, ձայնի նույն տոնայնությունը: Պատմությունը ցուցանում է. եթե երկրի ղեկը նման մոլագարի ձեռքում է, կնշանակի  քաղաքակիրթ աշխարհը վտանգված է: Թերթեք ֆյուրերի ‹‹Mein Kampf››-ը  ‹‹Իմ պայքարը››`կհամոզվեք:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՍԵՑՆԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
21.12.2015 \ 10:56 Reads: 3704
Համոզված եմ, որ բանաձևը կընդունվի ՄԱԿ ԱԽ-ում, քանի որ ՄԱԿ ԱԽ Մշտական հնգյակի անդամներից Անգլիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ունեն նմանատիպ որոշումներ, իսկ Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում օժանդակում է Ռուսաստանին, ուստի նա էլ կողմ կքվեարկի այս բանաձևին: Բանաձևը պետք է տնտեսական ու քաղաքական խիստ պատժամիջոցներ նախատեսի այն երկրների ու կազմակերպությունների համար, որոնք կփորձեն շրջանցել այն:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ
14.12.2015 \ 21:54 Reads: 2170
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս օրերին առավել քան կարևոր է, և այդ համատեքստում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, աջակցում է Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղ բանակցությունը շարունակելու ջանքերին»: Սա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի համոզմունք է, մինչդեռ խաղաղ բանակցությունը ոչ միայն չի շարունակվում, այլև Ադրբեջանի կողմից կրակոցների պատճառով կասկածի տակ է դրվել նախագահների առաջիկա հանդիպման հնարավորությունը:
ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
09.12.2015 \ 21:40 Reads: 3689
Մեսխեթները սկսել են դավանել Իսլամ 16-րդ դարից, երբ Օսմանյան կայսրությունը տարածեց իր իշխանությունը Վրաստանում: 19-րդ դարից սկսած վրացական տարածքները մաս առ մաս միավորվեցին Ցարական Ռուսաստանին: Չնայած այդ հանգամանքին, թուրքերը կարողացան իրենց ազդեցությունը որոշակիորեն պահպանել Վրաստանի իսլամադավան շրջաններում:
ԴԱՍԱԿԱՆԻՑ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
09.12.2015 \ 11:04 Reads: 1534
Ռադիոեթերում ներկայացվում է, որ ընդամենը մի նովելը փոխել է նրա ամբողջ կյանքը. նա քննադատել է դատապարտված մի զինվորականի՝ տուն վերադարձից հետո մեծարումը. «Այս ամենից հետո նա կովկասյան երկրի ժողովրդի թիվ մեկ թշնամին է»:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ԿՏՐԵՑԻՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԱԿՆԵՐԸ
03.12.2015 \ 11:42 Reads: 4409
Մանջուրիան հենց այն կայծն էր, որից էլ բռնկվեց ռուս-ճապոնական պատերազմը. պատերազմ, որը  որակվում է 20-րդ դարի առաջին մեծ հակամարտությունն Ասիայի հյուսիս արևելքում ապրող երկու դոմինանտ ազգությունների միջև: Եթե Հեռավոր Արևելքում Ճապոնիայի գերակա շահն առաջնահերթ Կորեան էր (հետո միայն` Մանջուրիան), ապա Ռուսաստանն աչք էր դրել հենց Մանջուրիայի վրա: Մանջուրիան կողմերի դիտակետում էր հայտնվել 19-րդ դարի վերջից. այն պարարտ հող էր իմպերիալիստական էքսպանսիաների համար և ռեգիոնում ռազմական ու տնտեսական գործունեություն ընդլայնելու կարևորագույն մայրուղի:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՈՒՂԱՐԿՈՂԸ
18.11.2015 \ 18:03 Reads: 1877
Փարիզը ցնցած ահաբեկչական ալիքը Ֆրանսիայի սահմաններից շատ արագ դուրս եկավ եւ համակեց ամբողջ աշխարհը: Այն թերահավատությունը` թե իսլամական ծայրահեղականության տարազի տակ կիրառվող արշավանքները մնալու են սահմանափակված Միջին Արեւելյան երկրներում եւ նոր խալիֆայապետություն հաստատելու կոչված ահաբեկիչները չեն վերածվելու վերահսկողությունից դուրս եկող գործիքների, հիմնովին շրջվել է ներկա պահի դրությամբ:
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՈՒՂԵՐՁ ՀՂԵՑ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
10.11.2015 \ 22:38 Reads: 2177
Ըստ Լավրովի. «Ցանկացած ռադիկալ գործողություն, ում կողմից էլ այն ձեռնարկվի, վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք, իսկ համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու ուղղությամբ: Այս առումով Ռուսաստանը սատարում է պաշտոնական Երևանի՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու նպատակադրվածությանը»:
ԱԼԻևԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՇԱՌԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
07.11.2015 \ 23:23 Reads: 1987
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանը ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Ադրբեջանի գազի պաշարները: Նման տեսակետ է հայտնել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` շեշտելով, որ Վրաստանի տարածքով վաղուց անցնում է գազատար, որը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ Վրաստանն էլ գումար է ստանում դրա դիմաց: Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, արտասովոր ոչինչ չի լինի, եթե այդ գազատարի միջոցով լրացուցիչ գազ մատակարարվի նաև Վրաստանին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՍԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»
07.11.2015 \ 00:04 Reads: 1764
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նոեմբերի 5-ին ասում էր, թե թեեւ հասկանալի է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ԵԽԽՎ-ում, նրա հետեւում կանգնած է Թուրքիան, բայց 1 տարի է, հայտնի էր, որ նման զեկույց պետք է պատրաստվեր։ «Մեծ Բրիտանիայում մենք ունենք դեսպան՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին սարքել են համարյա Թալեյրան, նկարներն են ցույց տալիս թագուհուն գրկած եւ այլն։ Դեսպանն ինչի՞ համար է այնտեղ։
ՈՒՈԼԹԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
05.11.2015 \ 00:36 Reads: 1681
Դա ուղղակի փոշու տակ մնալու է եւ այսպիսի ճակատագիր է ունենալու: Դրա մասին խոսելու են միայն Ադրբեջանում, այն էլ որեւէ մեկը չի լսելու եւ որեւէ նշանակություն չի ունենալու: Սա արդեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի խնդիրը չէ: Սա ԵԽԽՎ-ի ապագայի հարցն է: Այդ կառույցը նույնպես կոռումպացվել է, դարձել է Միլի Մեջլիս, ինչ պետք է սպասենք այդ կառույցից:
ՀԱՐԿ Է ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ՝ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՁԵՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
04.11.2015 \ 23:08 Reads: 1776
Եթե համանախագահների այցին իրոք հաջորդի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, այն կարելի է համարել հաջողված և, բացառված չէ, որ դառնա  դիվանագիտական ‹‹ճեղքման›› նախաբան: Իսկ իրավիճակն այսօր, իրոք, գերլարված է, ես կասեի՝ պայթյունավտանգ:
ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՇՐՋԱԳԱՅՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
03.11.2015 \ 23:20 Reads: 1906
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Էրդողանի համար կիսով չափ բացեց սահմանադրական փոփոխությունների դուռը: Առաջադրանքը այս փոփոխությունների գերնախագահական համակարգի հաստատումն է, կամ այլ խոսքով` էրդողանական վարքագծի միաբեւեռացումը:
ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ ՉԷ
21.10.2015 \ 13:17 Reads: 2129
ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։ Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց։
ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԻ ԴԵՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ
21.10.2015 \ 13:09 Reads: 2495
Թուրք հայտնի երգչուհի Լեման Շտեհնը հանդես է գալիս եվրոպական լավագույն բեմերում, նույնիսկ հասցրել է ընդգրկվել օպերային երգերի հայտնի կատարողների շարքում: Օրերս Երևան ժամանել է դասական համերգ տալու համար, հետո խոստովանում է՝ դժվար էր իր մեջ ուժ գտել ու մեզ հետ բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ առերեսվելու իր պետության կատարած հանցանքներին:
ԵՐԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄՈՒՐ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ՆԱՏՕ-Ի ԳՐԿՈՒՄ
16.10.2015 \ 11:27 Reads: 3297
Եվ որպեսզի հաջողությամբ իրացնի կուրտիզանուհիների այս հնամենի  տրյուկը, Անկարան փորձում է Վաշինգտոնին լարել Մոսկվայի դեմ: Իսկ երբ Ռուսաստանը խախտում է Թուրքիայի օդային տարածքը` նա ‹‹կարաուլ›› է կանչում և ՆԱՏՕ-ից պահանջում պաշտպանել իրեն ‹‹ագրեսորից››:
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
14.10.2015 \ 21:13 Reads: 4078
Նախագահ Սարգսյանի վերջին պատասխանը անուշադիր ընթերցելու դեպքում, հավանաբար կարող է սխալ հասկացվել: Նա չի ասում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, բայց չի էլ ասում, որ չունի...
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ
04.10.2015 \ 11:48 Reads: 3491
Եթե հրադադարի կնքումից ի վեր հակամարտությունը գտնվում էր «և´ պատերազմ, և´ խաղաղություն» կարգավիճակում, Հայաստանը վարում էր զուսպ քաղաքականություն` փորձելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդական առաքելության դերը չնվազեցնել, ապա այժմ Հայաստանը, ելնելով համանախագահների կողմից շարունակվող անհասցե հայտարարություններից և Ադրբեջանի սադրիչ գործողություններից, մտադիր է վերջինիս պարտադրել կա´մ պատերազմ, կա´մ խաղաղություն:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԿՈՉԵՐԻ ԱՐԺԵՔԸ
03.10.2015 \ 11:13 Reads: 1740
Սա Ահմետ Դավութօղլուի կոչն է՝ ուղղված ԱՄՆ-ի թուրքերին: ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանին մասնակցելիս Դավութօղլուն ձեռքի հետ հանդիպել է Նյու-Յորքում հայտնի թուրքերի, հատկապես մեծահարուստների հետ, քննարկել հանրային ու քաղաքական հարցեր: Թուրքիայի վարչապետի խոսքից հատված կա նաև հայերի մասին:
Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳԱՂԹԱԾ ԵԶԴԻՆԵՐԸ
02.10.2015 \ 11:13 Reads: 1413
Այժմ Հայաստանը Եվրոպայում երրորդ տեղում է փախստականների ընդունման չափով: Հայաստան ներգաղթած փախստականների հիմնական մասը Սիրիայի հայերն են:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍԻՐԻԱ
30.09.2015 \ 16:46 Reads: 1573
«Ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկվել են Սիրիա՝ սիրիական կողմից ստացված դիմումից հետո, որտեղ առաջարկ էր պարունակվում ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկել՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով նախագահ Պուտինի նախաձեռնության շրջանակում»,- ասված է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությունում։
ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄՊՈՏԵՆՏ Է. ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
23.09.2015 \ 23:40 Reads: 1899
Փոքր պետություններից ո՞ր մեկը կօգտվի համաշխարհային խաղացողների գործակցությունից և ո՞ր մեկը կդառնա մանրադրամ, կախված է նավթադոլարների ու ռազմավարական դաշնակիցների ծանրությունից:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԽԱՂԸ
21.09.2015 \ 05:29 Reads: 1704
Միջին արեւելյան թե աֆրիկյան երկրներից դեպի Եվրոպա փախստականների անօրինական մուտքը երկար ժամանակից ի վեր երեւույթի է վերածվել։ Հատկապես սիրիացի փախստականների նոր եւ հանկարծակի հոսքը համաեվրոպական ճգնաժամի վերածվելու նախադրյալներ է պարզում։
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 15 16 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com