«Ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկվել են Սիրիա՝ սիրիական կողմից ստացված դիմումից հետո, որտեղ առաջարկ էր պարունակվում ռուսական ռազմաօդային ուժերն ուղարկել՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով նախագահ Պուտինի նախաձեռնության շրջանակում»,- ասված է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությունում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել է Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Դրանից առաջ ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զինված ուժերի օգտագործմանը: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը դիմել է մեր երկրի ղեկավարությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այդկերպ, կարելի է ասել, ահաբեկչության դեմ պայքարել է պետք, պետք է միավորել ջանքերը՝ պահպանելով, սակայն, միջազգային իրավունքի անհրաժեշտ նորմերը»,-ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ եվրոպացի լրագրողներին առաջին անգամ հաջողվել է տեսանկարահանել ռուսական ռազմական տեխնիկան Սիրիայում։ Ֆրանսիական TF1 հեռռուստաընկերության թղթակիցներն առաջին անգամ տեսանյութ են նկարել, որում երևում է ռուսական զինտեխնիկան՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքի ավիաբազայում։ Կադրերում, մասնավորապես, երևում է ռազմական տրանսպորտային Ан-124 ինքնաթիռը՝ ՌԴ օդուժի տարբերանշանով, ինչպես նաև՝ Су-24 ռմբակոծիչները՝ քողարկված հատուկ կտորներով:
| |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1573 reads | 30.09.2015
| |