ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԿՈՉԵՐԻ ԱՐԺԵՔԸ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() «Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն: Մեր երկրին աղետներ են պատուհասել, և հարկավոր է, որ բոլոր թուրքերը քվեարկեն «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Աշխարհի թուրքերը միշտ աջակցել են պետությանը: Ես շնորհակալ եմ ՄՆ-ի թուրքերին՝ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանության ժխտման համար իրականացրած հանրահավաքների համար։ Այսօր էլ դուք պետք է շարունակեք պայքարը, դուք պետք է պայքարեք հայկական, հրեական, հունական եւ այլ լոբբիների դեմ»,-նշում է Դավութօղլուն։ Թուրքիայի վարչապետի շարքային այս խոսքը ուշադրության չէր արժանանա, եթե նույն Դավութօղլուն 2015-ի փետրվարից գործողության մեջ չդներ այլ՝ մեկանգամյա օգտագործման թեզ: Երբ համայն հայությունը աշխարհով մեկ կազմակերպում էր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ, իսկ Թուրքիան չէր կարողանում թաքցնել ցայտնոտը, Դավութօղլուն հանդես եկավ սրտառուչ բացահայտումով, թե հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է, քանի որ այդ մարդկանց նախնիները աշխարհով մեկ սփռվել են Թուրքիայի Հանրապետության տարածքից: ![]() Հատկապես վերջին նախադասությունը, որքան էլ զարմանալի է, ազդեցություն ունեցավ որոշ հայերի վրա: Մարդիկ հումանիզմով տոգորված, եզրակացրին, որ թուրքական իշխանությունը այսկերպ է ուզում հատուցել իր նախորդների հանցանքները: Այսօր նույն հումանիստները հավանաբար կգերադասեն մոռանալ ամիսներ առաջվա իրենց համոզմունքները. Թուրքիան երբեք ինքնուրույն չի զղջա, թուրքն էլ կմնա թուրք՝ հավատարիմ դժվար պահին սիրաշահելու, իսկ ոտքի կանգնելուց հետո թիկունքից հարվածելու հոգեբանությանը: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
1741 reads | 03.10.2015
| |