ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՇՐՋԱԳԱՅՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Բայց առաջադրված նվազագույն թվի անցողիկություն ապահովելը թվում է, որ հեռահար եւ անհաղթահարելի հարց չէ Էրդողանի գլխավորած կուսակցության համար: Ուրեմն, պիտի փոխվի սահմանադրությունը եւ պիտի սկիզբ առնի Էրդողանի սուլթանացումը: Գործող սահմանադրությունը Թուրքիայի դեպքում վարչապետական է: Թուրքիայի քաղաքական իրադարձություններին հետեւողները գիտեն, համոզվել են, սակայն, որ ուժի բեւեռացումը դեռևս այսօր նախագահական առաջադրված լիազորություններ չապահոված Էրդողանի մոտ է: Վարչապետի գործակատարը կամ երեկվա վարչապետը` Դավութօղլուն, պարզապես Էրդողանի կայացրած որոշումները դիվանագիտական արվեստով իրականացնողն է: Ի վերջո, ենթադրվում է, որ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գաղափարախոսությունն ու կարգապահությունը այնքան ուշագրավ կատարելությամբ չեն հատկանշվում, որ վարչապետին թելադրեն իր լիազորությունների կրճատման համար այս թափով աշխատել... ![]() Սահմանադրությունը չէ փոխվել. փոխվել է նախագահը, որի հետ նաեւ` իրական լիազորությունները: Խնդիրը այս դեպքում Էրդողանի հետ շրջագայող իրական լիազորություններն են, որոնք Թուրքիային հեռացնում են սահմանադրական իրավականությունից: Իրապես նախագահական համակարգը նաեւ այս ձեւով կձեռնարկվի սահմանադրականացնելու աշխատանքին: Պաշտոնապես հայտարարվածն էլ դա է: Հետընտրական Թուրքիան, սակայն, նախագծված բեմագրությունների հիման վրա հեզասահ ճանապարհներից չէ, որ պիտի ընթանա: Թե՛ ապահովական եւ թե՛ քաղաքական առումներով խմորումները սառելու միտումներ ցույց չեն տալիս: Էրդողանի սուլթանացման վարքագիծը անպայման բախվելու է ճակատագրորոշ խոչընդոտների: Ներթուրքական հարթության վրա արտաքին միջամտություններին եւ ներշնչումներին Անկարան պատասխանեց պատանդի կարգավիճակի համազորությամբ իր մոտ պահած փախստականներին առաջին զանգվածային խմբաքանակը Եւրոպա ուղարկելով եւ մարդասիրական համաեւրոպական ճգնաժամ ստեղծելով: Մինչ, ազգայնական ծայրահեղականության եւ ձախակողմյան քաղաքացիության միջեւ երկակի խաղ բեմադրելով Էրդողանը թե՛ սարսափի մթնոլորտ ստեղծեց ազգային փոքրամասնական շրջանակների եւ քաղաքացիական շարժումների մոտ եւ թե՛ ծայրահեղ ազգայնականները զսպելու դեր ստանձնեց: Բոլորը ազդեցին ընտրական արդյունքների վրա: Նահանջը` «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության թե «Ազգայնական շարժում» կուսակցության դեպքերում, ավելի քան պարզ է: ![]() Դեպի միանձնյա հանրապետություն ուղղվող Թուրքիայի եւ բռնատիրական Ադրբեջանի հարեւանությամբ Երեւանը ընթանում է դեպի հավելյալ ժողովրդավարություն, դեպի օրենսդիր-գործադիր-դատական իրար հակակշռման դրություն, դեպի խորհրդարանական համակարգ: Այստեղ ահա, դիտորդների, Եւրոպական Միության արեւելյան գործընկերների թե ընդհանրապես միջազգային ընտանիքի համար երկակի չափանիշներ կամ համահավասարեցման խաղեր կիրառելու տեղ չկա: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1906 reads | 03.11.2015
| |