ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
14.07.2018 \ 17:55
Reads: 1985
Աշխարհում եղած միջուկային ռումբերի պաշարները բավարար են, որ երկրագունդը մի քանի անգամ պայթեցվի։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են պետությունները ձգտում ստեղծել միջուկային զենք։ Պետությունները փորձում են ձեռք բերել միջուկային զենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռնում անձեռնմխելի սարքել սեփական սահմաններն ու անկախությունը։ Այսինքն՝ X երկիրը չի հարձակվի միջուկային զինանոց ունեցող Y-ի վրա, քանի որ կարող է հետևել կործանարար հակահարվածը։
ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՃԱԿԱՏԸ
03.07.2018 \ 15:08
Reads: 1431
Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
ԵՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ․ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ Է. ՔՆՆԱՐԿՈՒՄ
03.07.2018 \ 13:01
Reads: 1513
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ 1in.am- ի հետ քննարկմանը մասնակցեցին արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդավովը: Մհեր Հակոբյանի հավաստմամբ՝ նախիջևանյան հատվածում մենք լավագույն դիրքերն ենք զբաղեցնում. «Մենք ՊՆ ղեկավարության աջակցությամբ վերջերս այցելություն կատարեցինք այն դիրքերի շրջաններ, որոնց մասին ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե այնտեղ դիրքային առաջխաղացում են ունեցել. նրանք ծիծաղելիության աստիճանի խաբում են իրենց հասարակությանը և փորձում են ուրիշներին խաբել»:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ. ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ
02.06.2018 \ 16:18
Reads: 3087
Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջևանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի և հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, կենտրոնանաք նախիջևանյան խնդրի նաև քաղաքական մասի վրա և փորձենք ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:
«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ»
20.04.2018 \ 18:53
Reads: 4302
Վերջերս ԱՄՆ-ի նախագահը Սիրիան հրթիռակոծելու հրաման տվեց: Ավիահարվածից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները և դրանք շատ «գեղեցիկ հարվածներ» էին: Սակայն դրանում ոչ մի գեղեցիկ բան չտեսան մյուս երկրները և առաջին հերթին Ռուսաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Իրադրության շուրջ իր գնահատականն է ներկայացրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ)
14.04.2018 \ 20:06
Reads: 4431
2017 թ. դեկտեմբերի 28-ից 2018 թ. հունվարի 6-ը Իրանում բռնկվեցին հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում մի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության, իսկ մյուս կողմից ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով` պաշտո¬նական տվյալներով զոհվեցին 25 հոգի , իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 40, ձերբակալվածների թիվը պաշտոնական տվյալներով հասավ 3,700-ի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 10000-ի:
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
11.04.2018 \ 17:01
Reads: 1388
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի հիմնական մոտիվներ, որոնք միավորում են Իրանին, ՌԴ-ին և Թուրքիային տարբեր հարցերում համագործակցելու շուրջ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Նավասարդյանը նշել է, թե չի կարծում, որ Իրան-ՌԴ-Թուրքիա տրիումվիրատը, մեծ հաշվով, հանգեցնի տարածքային որևէ վերաբաշխման: «Եռամիասնությունը, մեծ հաշվով, Հայաստանի համար վտանգ չի։ Հարկ է շարունակել այն քաղաքական գիծը, որն ընտրել է Հայաստանը` զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, փորձել կանոնակարգել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը, իմ կարծիքով, ներկա փուլում քիչ է հավանական»,- ասել է դեսպանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.04.2018 \ 01:34
Reads: 1717
Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09
Reads: 3493
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և պետությունների տարածքային ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը, և ոչ միայն։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
14.03.2018 \ 14:43
Reads: 1296
«Թուրքիան այսօր անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքն ինքը չունի»,- այս մասին «Թուրքիան ուժեղացնում է Նախիջևանում իր ազդեցությունը, ինչը իսկապես սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
09.03.2018 \ 22:10
Reads: 1628
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
06.03.2018 \ 13:08
Reads: 3541
Ինչպես բոլոր դիկտատորները, Ալիևը ևս չի չեղարկել պառլամենտը և բազմակուսակցական համակարգը։ Սակայն ֆաշիզմի պայմաններում դիկտատուրայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվում է համակարգ, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնանում են միանձնյա ղեկավարի ձեռքում, ինչի հետևանքով օրենսդիրի և գործադիրի ընդունած բոլոր օրենքները վերածվում են ֆիկցիայի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները կրում են զուտ դեկորատիվ բնույթ։
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ԴԻՐՔԵՐԻ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
01.03.2018 \ 00:23
Reads: 1199
Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ հարկային նոր քաղաքականություն կիրառելու՝ Իսրայելի իշխանության քայլերը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի կարծիքով, մի քանի նպատակ են հետապնդում:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՄ
27.02.2018 \ 01:39
Reads: 1870
2018-ի հունվարի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Modern Diplomacy» միջազգային վերլուծական պորտալում հրապարակել էր «Յո՞ երթաս Երուսաղեմ։ Թրամփի մատնանշած արահետո՞վ» խորագրով հոդված՝ խոշորացույցի տակ առնելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության դրական ու բացասական հետևանքները, նաև հայ-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը:
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ 2 ... ???
14.02.2018 \ 11:05
Reads: 1784
ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ՝ ԱՄՆ դարձնելով հեգեմոն պետություն: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհը կրկին բազմաբևեռ դարձնելու հարցում: Նման հավակնություններ ունի նաև Չինաստանը, բայց ի տարբերություն Ռուսաստանի՝ Չինաստանը օգտագործում է փափուկ ուժ:
ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ. 2019 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
03.02.2018 \ 21:32
Reads: 2018
2019 թվականը շրջադարձային կետ է դառնալու հանրապետական Թուրքիայի նորօրյա պատմության մեջ: Առաջին անգամ 1 տարվա ընթացքում անց են կացվելու միանգամից 3 ընտրություններ՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանական և նախագահական, որոնցից և ոչ մեկն իր կարևորությամբ չի զիջում մյուսին:
ԱՖՐԻՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
01.02.2018 \ 16:18
Reads: 1657
Իսլամական պետության նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ԱՄՆ-ի և PYD-ի մտերմությունը միանշանակ Ռուսաստանի շահերից չէր բխում , այնուամենայնիվ վերջինս ակնհայտ թշնամական վերաբերմունք չէր ցուցաբերում Ժողովրդական միության նկատմաբբ,և բացի դա, հայտնի է ,որ Ռուսաստանը PYD-ի ներկայացուցիչներին սովորեցրել է հրթիռային զենքի օգտագործումը:
ԿՈՐԵԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
30.01.2018 \ 12:00
Reads: 1499
Կորեական հիմնախնդրի ամբողջական կարգավորումը հնարավոր է միայն Կորեայի միավորման պայմաններում։ Գոյություն ունի տեսակետ, ըստ որի, մինչև 2030թ․ Կորեայի միավորումը կմտնի իր բնականոն քաղաքական հունի մեջ, չնայած և մինչև վերջ չի ավարտվի։ Իրադարձությունները այս ուղղությամբ կարող են զարգանալ երկու սցենարներով։
Ի ՎԵՐՋՈ, Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱՄՆ-ՀՍ. ԿՈՐԵԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
29.01.2018 \ 00:34
Reads: 1659
Փաստաթղթում նշվում էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր պատերազմական գործողությունների միայն առաջին օրերին կզոհվի 300.000 մարդ, իսկ հաշվի առնելով այս երկու երկրի խիտ բնակեցվածությունը, մինչև գործողությունների ավարտը զոհերի թիվը կարող է հասնել ընդհուպ 25 միլիոնի:
«ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ»-ԻՑ ԿԱԽՎԱԾ
26.01.2018 \ 16:00
Reads: 1938
Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթապտղի ճյուղ» անվանումը կրող ռազմական գործողությունները շարունակվում են՝ կանխատեսելով տհաճ հետևանքներ։ Այս վայրում նախկինում էլ իրավիճակը լարված էր, բայց այժմ այն թևակոխել է ավելի «թեժ փուլ», և իհարկե, այն, ինչ հիմա տեղի է ունենում, բարդացնում է իրավիճակը ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ մենք պետք է խոստովանենք, որ ներկայիս ռազմական գործողություններում առկա դերակատարներից յուրաքանչյուրը իր խաղն է «բեմադրում»։
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
26.01.2018 \ 00:41
Reads: 2201
Իրանի իշխանությունները կանգնած են բարդ մարտահրավերների առջև: Միջազգային սանկցիաների և արտաքին հակամարտություններում ներգրավվածության պատճառով Իրանի տնտեսության ծանր վիճակը անհանգստություններ է առաջացրել երկրում, ինչին կարող են ներգրավված լինել նաև արտաքին ուժերը։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ. ԿՐԱ՞Կ, ԹԵ՞ ՑԱՍՈՒՄ
20.01.2018 \ 19:28
Reads: 1724
Հյուսիային Կորեան շատ լավ գիտակցում է, որ Թրամփը ամեն գնով փորձում է հայտարարություններով ու կոչերով ահազանգել հնարավոր պատերազմի վտանգը: Բանակցական գործընթացի վերականգնումը նրա իրական ցանկությունների մեջ չի մտնում: Սեփական պարտությունը քողարկելու համար Թրամփին մնում էր մանևրել՝ ողջունելով և հաղթանակը վերագրելով իրեն:
ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
18.01.2018 \ 23:33
Reads: 2430
2017-ի տարեվերջին Իրանում սկսված ցույցերը իրարանցում առաջացրին ոչ միայն Իրանում, այլև հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ուշադրության կենտրոնում: Ցույցերի` կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող, մինչ այժմ զանգվածային որևէ բողոքի ցույցով աչքի չընկնող քաղաքներում սկսվելը, ինչպես նաև ցուցարարների` տնտեսականից քաղաքական պահանջների անցնելը, ենթադրում է, որ ցույցերի կազմակերպման գործում եղել է արտաքին ու ներքին ուժերի որոշակի ուղղորդում:
ԻՐՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ ԱՄՆ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՀՍ ԿՈՐԵԱՅԻ ՎՐԱ
05.01.2018 \ 15:36
Reads: 2902
Ընդունված կարգ է, որ երկրների ղեկավարները տարեմուտին բարության, երջանկության և խաղաղության մաղթանքներ են հղում իրենց ժողովրդին ու համայն մարդկությանը։ Մինչդեռ հյուսիսկորեական լիդեր Կիմ Չեն Ընը նոր տարվա ուղերձում ահագուժեց ի լուր աշխարհի, որ իր երկիրը 2017 թվականին ավարտել է միջուկային ուժերի ստեղծման ծրագիրը։ Սա չարագուշակ բոթ էր հնարավոր ապոկալիպսիսից սարսափող միջազգային հասարակության համար։
Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
24.12.2017 \ 12:15
Reads: 5626
Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր և Թրամփի դիմանկարներն այրելով։ Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։