ԱՆՆԱ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Միջազգայնագետ, ԵՐԵՎԱՆ
2018 թվականի հունվարի 20-ին Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց Աֆրինի վրա «Ձիթենու ճյուղ» գործողության սկսման մասին: Սա արդեն Թուրքիայի՝ Սիրիայի վրա հարձակման, երկրորդ փորձն է: Առաջինը 2016 թվականին «Եփրատի վահան» կոչվող գործողությունն էր:
2012 թվականից Աֆրինը վերահսկվում է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից: Թուրքիան այն դիտարկում է որպես իր երկրի ներսում քրդական անջատողականությունը խթանել ցանկացող ուժի:
Այս տարվա հունվարի 29-30 Սոչիում տեղի ունեցավ Սիրիայի ազգային երկխոսության խորհրդաժողովը, ընդ որում, Թուրքիան հույս ուներ, որ PYD-ն (Ժողովրդավարական միությունը ) չի հրավիրվի այդ հանդիպմանը, Ռուսաստանը նրան վստահեցրել է այդ բանում: Սակայն արդյո՞ք այդպես կլինի:
Իսլամական պետության նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ԱՄՆ-ի և PYD-ի մտերմությունը միանշանակ Ռուսաստանի շահերից չէր բխում , այնուամենայնիվ վերջինս ակնհայտ թշնամական վերաբերմունք չէր ցուցաբերում Ժողովրդական միության նկատմաբբ,և բացի դա, հայտնի է ,որ Ռուսաստանը PYD-ի ներկայացուցիչներին սովորեցրել է հրթիռային զենքի օգտագործումը:
Եթե ԱՄՆ-ն Ժողովրդական շարժմանը չդիտարկեր Սիրիայում միակ դաշնակիցը, ապա Ռուսաստանի և PYD-ի միջև թշնամություն չէր էլ նկատվի: Մոսկվան բացահայտ վերաբերմունք ցույց չի տալիս՝ կապված Աֆրինում Թուրքիայի անցկացվելիք գործողությունների հետ, սակայն նաև դեմ չի արտահայտվում:
Հիմա Ռուսաստանը դժվար իրավիճակում է, եթե նա Թուրքիային թույլատրի մտնել Աֆրին, ապա Ժողովրդավարական ինքնապաշտպանական ջոկատները կզիջի ԱՄՆ-ին: Մյուս կողմից եթե խոչընդոտի Թուրքիային, ապա սեպ կխրի Անկարայի և Թեհրանի հետ հարաբերություններում՝ Աստանայի գործընթացի հետ կապված: Այսպիսով Ռուսաստանի կայացնելիք որոշումը կհստակեցնի ապագա ռուս-թուրքական հարաբերությունները:
Իրենց հերթին էլ ԱՄՆ-ն , Անգլիան, Ֆրանսիան քննադատեցին Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս, սակայն նրանք այդպես էլ չպահանջեցին NATO-ի իրենց դաշնակցից անմիջապես դադարեցնել գործողությունները: Անկարայի համար սա նշանակում է, որ կարող է շարունակել սիրիական քրդերին Աֆրինից հեռացնելու գործընթաը: Սակայն Թուրքիայի այս գործողությունները կարող են հանգեցնել Մոսկվայի և Դամասկոսի համաձայնությունների, որը ԱՄՆ-ի համար հարված կլինի: Դեռևս մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Տիլերսոնը Թրամփի վարչակարգին համոզել է Սիրիայիում կնքել այնպիսի քաղաքական համաձայնագրեր, որը կնշանակեր Բաշար ալ-Ասադի հեռանալը և Իրանցի զինյալների ջոկատների դուրսբերումը: ԱՄՆ-ն կարող է հայտարարել, որ իրենք հանդուրժել են քրդերի նվաճումները Սիրիայի հյուսիսում և Եփրատի արևմտյան մասում, որովհետև նրանց ժողովրդավարական ուժերը հարկավոր են եղել Իսլամական պետության դեմ պայքարի համար, իսկ հիմա առաջնահերթ խնդիր է դարձել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման կանխարգելումը: Եվ եթե դրա համար հարկավոր լինի հարմարվել թուրքերի ժամանակավոր ներկայությանը Սիրիայի հյուսիսում, ապա ինչո՞ւ ոչ:
Աֆրինի դեպքերը ավելորդ դժվարություններ են պատկերում Սիրիայի հարցում: Այն բնութագրում է, թե որքան է այս իրավիճակը գերտերությունների ցանկություն- ների խաչմերուկում:
|