Ի ՎԵՐՋՈ, Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱՄՆ-ՀՍ. ԿՈՐԵԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
![]() ![]() Ինչպես այլ հակամարտություններում, այնպես էլ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա դիմակայության պարագայում, մեղադրանքները փոխադարձ են: Սակայն հարկ է նկատել, որ Հյուսիսային Կորեան՝ ի դեմս իր առաջնորդ Կիմ Չեն Ընի, բացահայտ հակաամերիկյան դիրքորոշում է որդեգրել, և բացեիբաց հայտարարում է, թե աշխարհի երեսից վերացնելու է ԱՄՆ-ն: Սա, անշուշտ, սառը ցնցուղ է ԱՄՆ թե´ ղեկավար շրջանակների, և թե´ անգամ հասարակ քաղաքացիների համար, քանի որ համանման սպառնալիքներ ԱՄՆ ողջ պատմության ընթացքում որևէ երկրի կողմից չեն հնչել ԱՄՆ-ի հասցեին, այդ թվում նաև ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի ժամանակ: Ամերիկյան կողմը, հակառակ միջազգային բազմաթիվ լրատվամիջոցների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների այն կանխատեսումներին, թե Հս. Կորեան՝ ի դեմս իր առաջնորդի, բավականաչափ ադեկվատ է և երբևէ չի կարող զենքի ուժի դիմել, բայցևայնպես, հյուսիսկորեական սպառնալիքի նկատմամբ անհանգստությունը մեծ է և չափազանց մտահոգիչ: ![]() Որոշ կանխատեսումների համաձայն, Միացյալ Նահանգներն առաջնորդվելով «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսով, հնարավոր է մինչև մարտ ամիսը հարձակում գործի Կորեական թերակղզու հյուսիսային հատվածի վրա: Սակայն որքան էլ ԱՄՆ-ն ագրեսիվ դիրքորոշում ունենա Հս. Կորեայի նկատմամբ, և նախագահի մասշտաբով ինտերնետ հարթակում հայտարարի, թե իր միջուկայի կոճակն ավելի մեծ է, բայցևայնպես, մոտ ապագայում կխուսափի խնդիրն ուղղակի հարձակումով լուծելու տեսլականից, ընդ որում, հաշվի առնելով հետևյալ հանգամանքները՝ ![]() 2. ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ հնարավոր ռազմական գործողությունները որքան էլ տարածվեն Կորեական թերակղզու հյուսիսային հատվածում, բազմաթիվ զինատեսակների արյունալի հետևանքները կարող է տեսնել նաև իր աշխարհամասում: 3. Կոնֆլիկտի թեժացման դեպքում օպերացիաներին կմիջամտեն նաև Ռուսաստանն ու Չինաստանը, ընդ որում, ոչ հօգուտ ԱՄՆ-ի, քանի որ այս երկրներին դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ն համարեց իր գլխավոր թշնամիները, իսկ Հարավային Կորեայի և Ճապոնիայի աջակցությունը բավական չի լինի: Սրան զուգահեռ կորեական խնդրի ռազմական հանգուցալուծումը հնարավոր է հեռավոր ապագայում, քանի որ Հս. Կորեան իր ձեռք բերած կամ ստեղծած արսենալով չի բավարարվելու, հանգամանք, որն ԱՄՆ-ին ստիպելու է ավելի կոշտ լեզվով խոսել: Ավելին, դեկտեմբերի 6-ի ռազմական դոկտրինին հաջորդող օրն արդեն ամերիկացիները Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ սկսեցին, որում ընդգրկվեցին 230 ռազմական ինքնաթիռներ, իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մքմաստերը շտապեց նշել,, որ պատերազմն ամեն օր ավելի ու ավելի հավանական է դառնում, իսկ սենատոր Լինդսի Գրեմը կոչ արեց Հվ. Կորեային էվակուացնել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող կանանց ու երեխաներին: | |
ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ | |
1660 reads | 29.01.2018
| |