ԱՍՔ ԱԶՆԻՎ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ և ԱՐԳԱՀԱՏԵԼԻ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.08.2013 \ 14:19 Reads: 3189
Եվ ահա, այդ նշանավոր միջադեպից հիսուն տարի անց հետախուզական կրքերի սիրահարներն ականատես եղան մի նոր միջազգային սկանդալի, երբ ամերիկյան հետախուզության գործակալ Էդուարդ Սնոուդենը ԱՄՆ-ից փախավ Հոնգկոնգ` բացահայտելով պետական գաղտնիքներ, մասնավորապես` փաստեր հատուկ ծառայությունների կողմից հեռախոսային լսումների վերաբերյալ:
ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԼԵՌԱՆ ԿԱՏԱՐԻՑ ՀԵՏԵՎԵԼ ՎԱԳՐԵՐԻ ԿՌՎԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
03.08.2013 \ 23:35 Reads: 2435
Ստրատագեման սովորեցնում է, որ նպատակին կարելի է հասնել օգտվելով թշնամու ճամբարում (դիվանագիտական տարբերակը` բանակցային մյուս կողմում) գոյություն ունեցող վեճերից ու անհամաձայնությունից, մրցակցությունից և գժտություններից` օգտագործելով դրանք որպես «դանակ»:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
03.08.2013 \ 01:01 Reads: 5316
Միջազգային պայմանագրի կնքման կարևորագույն փուլը պետության կողմից պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավաբանական հիմքերի ստեղծումն է։  Վիեննայի 1969թ. և 1986թ. կոնվենցիաների 11-րդ հոդվածները նախատեսում են պայմանագրի պարտադիր լինելու մասին համաձայնություն հայտնելու այն միջոցները, որոնք պետությունների համար պայմանագրի ուժի մեջ մտնելու իրավաբանական հիմքն են։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
02.08.2013 \ 23:53 Reads: 3394
Երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունը և հմտությունը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական ներուժին: Որքան հզոր է երկիրը, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը:
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻՑ» ԱՅՆ ԿՈՂՄ
01.08.2013 \ 14:46 Reads: 7220
Բոլոր երկրների առաջնորդներին հատուկ է քաղաքական նորարարությունը, անգամ եթե նրանք նույնությամբ շարունակում են իրենց նախորդների ներքին և արտաքին քաղաքական գիծը: ԱՄՆ նախագահները բացառություն չեն: Բացի այդ, նրանք սիրում են նաև հանդես գալ նորաբանությամբ (նեոլոգիզմ)` շրջանառության մեջ դնելով արտահայտություններ, որոնք դառնում են նշանաբան` տվյալ փուլում նրանց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Ո՞Վ ՊԵՏՔ Է ԾԱՂԿԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ
01.08.2013 \ 00:38 Reads: 2876
Հայաստանից արտագաղթողների շրջանում կա մի հետաքրքիր, նույնիսկ ես կասեի՝ պարադոքսալ մի պատկերացում, որին ես հանդիպել եմ նման մի քանի անձնավորությունների հետ ունեցած զրույցների ընթացքում և որն առկա է նաև Թոփչյանի հոդվածում։ Խոսքը հետևյալի մասին է. մենք գնում ենք, իսկ երբ Հայաստանում կյանքի պայմանները բարելավվեն, գուցե և վերադառնանք։
«ԱՇՏԱՐԱԿՆԵՐ»` ՇԻՆՎԱԾ ՄԱՏՆԵՐԻՑ
30.07.2013 \ 23:54 Reads: 2492
Մարմնի լեզվին տիրապետող մասնագետի համար դժվար չէ մատների շարժումների ու կոմբինացիաների օգնությամբ կարդալ զրուցակցի մտքերը, հասկանալ նրա հույզերը և գուշակել մտադրություններն ու հաջորդ քայլերը: Օրինակ, երբ զրուցակիցը լայն, ջղաձգորեն բացել է մատները, ինչպես ասում են, «ճանկերը», ապա նա տրամադրված է թշնամաբար և պատրաստվում է ագրեսիվ քայլերի:
ՄԻ ԹԱՍԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ ԲԱՎ Է. ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱԿՈՒՄԸ ԱԼԿՈՀՈԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ
25.07.2013 \ 23:54 Reads: 3443
Մոսկվայում շատ դիվանագետներ ցերեկները ճաշում էին «Բելգրադ» ռեստորանում, որը նույնպես Սմոլենսկայա հրապարակում էր` ԱԳՆ-ի շենքի հանդիպակաց մայթին: Կադրերի վարչության աշխատողները ստուգայցեր էին կազմակերպում ռեստորան` բացահայտելու համար, թե ինչ են խմում դիվանագետները: Վա՜յ նրան, ում սեղանին նկատեին թեկուզ 50 գրամ օղի կամ կոնյակ: Անմիջապես ազատում էին աշխատանքից...
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԵՎ «ՄԱՑԱՊՈՒՐԱ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
23.07.2013 \ 23:54 Reads: 2494
Բռնելով Ահմեդին` շշերից մեկի պարունակությունը լցնում են կոկորդը: Շունն օրորվում է և ընկնում: Ոչ, չի սատկում: Քնում է: «Փորձարկողները» համբերությամբ սպասում են, և երբ Ահմեդն արթնանում է, իրենք էլ են խմում: Սպիրտի հայտնաբերման և հաջող «փորձարկման» լուրը կայծակնային արագությամբ տարածվում է «խորհրդային» համայնքով մեկ, և սկսվում է իսկական արշավ Անաբայի խանութներ: Խորհրդային մարդու հնարամտությունը սահման չի ճանաչում, մանավանդ արտասահմանում:
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՀԱՃՈՅԱԽՈՍԵԼ
23.07.2013 \ 23:07 Reads: 2483
Հաճոյախոսություններ անելիս պետք է հետևել սեփական միմիկային և ժեստերին, «տխուր դեմքով» արված հաճոյախոսությունը արդյունավետ լինել չի կարող: Տարօրինակ է, բայց ամենաազդեցիկ կոմպլիմենտները նրանք են, որոնք ուղեկցվում են սեփական անձի հանդեպ հակահաճոյախոսությամբ, օրինակ, երբ որևէ մեկին ասում ենք, որ թեպետ մեզ մոտ այս կամ այն աշխատանքը լավ չի ստացվում, իրեն դա հրաշալի է հաջողվում անել:
ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՄԱՏՆԵՐԸ. ԺԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԵԶՈՒ
22.07.2013 \ 23:55 Reads: 8542
Գոյություն ունեն մատների ժեստեր, որոնք հաճախ անակնկալի են բերում օտարին, դառնում թյուրըմբռնման, անախորժությունների, անգամ սկանդալի պատճառներ: Եվ հակառակը: Կան մատների կոմբինացիաներ (համակցություն), որոնք «թարգմանչի» կարիք չունեն, ոչ էլ մեկնաբանությունների: Դրանք ունիվերսալ (համընդհանուր) են բոլոր էթնոսների համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
22.07.2013 \ 14:56 Reads: 2826
Տնտեսական օգնության, ներդրումների եւ քաղաքական աջակցության ձեւով «փափուկ ուժի»` "soft power"-ի իրականացումը Պեկինի` "Մեծ Մերձավոր Արեւելքի» քաղաքականության անկյունաքարն է: 2004թ. «Մեծ ութնյակ»-ի գագաթնաժողովին Ջորջ Բուշի ներկայացրած «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրին զուգահեռ Պեկինն առաջ քաշեց իր այլընտրանքային` «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը` «Չինաստան-արաբական երկրներ համագործակցության ֆորումի» ձևով:
ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ՕՐԻԳԻՆԱԼ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
21.07.2013 \ 00:38 Reads: 4075
ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ՕՐԻԳԻՆԱԼ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ
19.07.2013 \ 23:55 Reads: 2498
– Այս հույժ գաղտնի ծրարը պետք է անձամբ հասցնես Քաբուլում մեր դեսպանին: Ժամկետը` 25 օր:
Այն ժամանակ Մոսկվայից Քաբուլ սովորական ուղևորությունը տևում էր 40–45 օր: 25 օրում կարելի է ընդամենը հասնել մինչև Մազարա: Իսկ այնտեղից Քաբո՞ւլ…
– Գիտեմ,– գուշակում է նախարարն Արշակի միտքը:– Գտեք կարճ ուղի` լեռնաշղթայով:
Երբ սուրհանդակն անցնում է Աֆղանստանի սահմանը, ծանոթ ցեղապետը հայտնում է, որ Քաբուլ տանող ճանապարհն անգլիացիները փակել են. փնտրում են ինչ-որ բոլշևիկի: Մնում էին Հինդուկուշի անանցանելի կածանները: Արշակն այլընտրանք չուներ…
« 1 2 ... 75 76 77 78 79 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com