ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՄԱՏՆԵՐԸ. ԺԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԵԶՈՒ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Գոյություն ունեն մատների ժեստեր, որոնք հաճախ անակնկալի են բերում օտարին, դառնում թյուրըմբռնման, անախորժությունների, անգամ սկանդալի պատճառներ: Եվ հակառակը: Կան մատների կոմբինացիաներ (համակցություն), որոնք «թարգմանչի» կարիք չունեն, ոչ էլ մեկնաբանությունների: Դրանք ունիվերսալ (համընդհանուր) են բոլոր էթնոսների համար: ![]() Հիմա ծանոթանանք մարդու հոգեկանով պայմանավորված մի քանի ժեստերի: Բոլոր ժողովուրդների մեջ անձի բանականության խաթարումը կապվում է ուղեղի գործունեության հետ, և այն արտահայտելու համար մարդիկ այս կամ այն ձևով ձեռքը տանում են դեպի գլուխը: Այս դեպքում ազդանշանները կարող են տարբերվել, սակայն հիմնականում արտահայտում են նույն իմաստը` «ուղեղի հետ ինչ-որ բան է կատարվում»: Մարդիկ կարող են, օրինակ, մատով թխկթխկացնել քունքին (1), առանց դիպչելու ցույց տալ քունքը (2), ցուցամատը դնել քունքին և պտտել (3), այս մանիպուլյացիան տարածված է նաև Հայաստանում, որին ավելանում է երևանյան ժարգոնը`«ֆազը գցել է» կամ «յանը տարել է», երկու ձեռքի մատներով թմբկահարել ճակատը (4), ձեռքով թափահարել աչքերի առաջ (5), քորել ճակատը (6): Վերջին ժեստն օգտագործում են միայն Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները, մյուսները քիչ թե շատ տարածված են: ![]() ![]() (1) «լռի'ր», (2) «ոչ», (3) «գեղեցիկ է», (4) «քաղցած եմ», (5)«դու ծիծաղելի ես» (6) «հոգնել եմ», (7) «դա հիմարություն է», (8) «զգուշացի'ր», (9) «դա անազնվություն է», (10) «այստեղ մի խորամանկություն կա»: (1) և (5) ժեստերը քաջ ծանոթ են եվրոպացիներին, մյուս ժեստերը ևս նրանք կարող են հասկանալ, բայց դժվարությամբ, իսկ (9) և (10) ժեստերն անհասկանալի են ոչ միայն այլ երկրներում, այլև Նեապոլից դուրս, անգամ Իտալիայի մյուս մարզերում: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
8542 reads | 22.07.2013
| |