ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ![]() Տարածաշրջանում Պեկինի գլխավոր մրցակիցն ԱՄՆ-ն է, ինչն ինքնին պայմանավորում է ՉԺՀ-ի մերձավորարեւելյան քաղաքականության բովանդակությունն ու բնույթը: Խնդիրն այն է, որ ՉԺՀ-ն իր արագ աճող տնտեսության համար պահանջվող նավթային պահանջարկի 50%-ը, հակառակ էներգիայի ներկրման աղբյուրների տարորոշման ուղղությամբ գործադրած ջանքերին, ապահովում է ՄԱ-ից ներկրվող նավթի հաշվին, որի միայն 30%-ը` Իրանից և Սաուդյան Արաբիայից: Միջազգային Էներգետիկ Գործակալության համաձայն, ՉԺՀ-ը ներկայիս 50%-ի փոխարեն իր պահանջվող նավթի 70%-ը 2015թ. կներկրի այլ, հատկապես ՄԱ-ի երկրներից: Հետեւաբար, ՄԱ-ի երկրների էներգետիկ սեկտորում չինական նավթային ընկերությունների համար ամուր դիրքերի ապահովումը ՉԺՀ-ի մերձավորարեւելյան քաղաքականության գերակա ուղղությունն է: Սակայն Չինաստանի էներգետիկ «մեծ պահանջարկը» ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրների կողմից սպառնալիք է դիտվում համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությանն ու գլոբալ նավթագազային աշխարհաքաղաքական հավասարակշռությանը, այսինքն` մեծ քանակությամբ էներգիա սպառող երկրների կենսական շահերին: Ավելին, Չինաստանի տնտեսության դինամիկ աճը նավթի գների բարձրացման, էներգետիկ պաշարների համար մղվող պայքարի սրման, շրջակա միջավայրի աղտոտման եւ գլոբալ տաքացման պատճառ է համարվում: Հարկ է նկատել, որ Չինաստանը միակ խոշոր տերությունն է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներից, որը սերտ գործընկերային հարաբերութուններ ունի մի կողմից` ՄԱ-ում ԱՄՆ-ի ավանդական գործընկերների` արաբական չափավոր վարչախմբեր Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Քաթարի, ԱՄԷ-ի, Օմանի և այլ երկրների հետ, մյուս կողմից` Վաշինգտոնի հետ «բարդ հարաբերություններ» ունեցող երկրների` տարածաշրջանի արմատական վարչախմբերի Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Իրաքի եւ Իրանի հետ: Պեկինն էներգետիկ, կոմերցիոն և առևտրային շահեր ունի նաև Հյուսիսային Աֆրիկայի (ՀԱ) բոլոր երկրների հետ: ՉԺՀ-ի և Աֆրիկայի երկրների միջև քաղաքական, տնտեսական, գիտամշակութային, տեխնոլոգիական, հատկապես էներգետիկ ոլորտներում հաստատված սերտ համագործակցությունը նպաստում է ՉԺՀ-ի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող տարածաշրջանում վերջինիս ներկայության ու ազդեցության ընդլայնմանը: ![]() ՄԱ-ի երկրների զգալի մասը, թե՛ ԱՄՆ-ի դաշնակիցները, եւ թե՛ վերջինիս հետ «բարդ հարաբերություններ» ունեցող երկրները Չինաստանին դիտում են տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցությանը հակազդող գործոն: Վերջիններս Պեկինի հետ կիսում են ԱՄՆ-ի գլոբալ տիրապետությունը եւ իրենց ներքին գործերին Արեւմուտքի միջամտությունը սահմանափակելու ընդհանուր ցանկությունը, հատկապես այնպիսի հիմնախնդիրներում, ինչպիսին մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրանքներն են: Փաստենք, որ Պեկինը պատրաստ է աջակցել այդ երկրների տնտեսությունների ազատականացման հետ կապված գործընթացներին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով շրջանցել ԱՄՆ-ի ճնշումները քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Պեկինը կիսում է արաբական աշխարհի ժողովրդավարացումն ու անհրաժեշտ բարեփոխումները սեփական նախաձեռնությամբ եւ իսլամական քաղաքակրթության վրա հիմնված արժեհամակարգերին, իրողություններին եւ ազգային շահերին համապատասխան իրականացնելու ուղղությամբ արաբական վարչախմբերի զբաղեցրած դիրքորոշումը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2826 reads | 22.07.2013
| |