«ԱՇՏԱՐԱԿՆԵՐ»` ՇԻՆՎԱԾ ՄԱՏՆԵՐԻՑ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Մարմնի լեզվին տիրապետող մասնագետի համար դժվար չէ մատների շարժումների ու կոմբինացիաների օգնությամբ կարդալ զրուցակցի մտքերը, հասկանալ նրա հույզերը և գուշակել մտադրություններն ու հաջորդ քայլերը: Օրինակ, երբ զրուցակիցը լայն, ջղաձգորեն բացել է մատները, ինչպես ասում են, «ճանկերը», ապա նա տրամադրված է թշնամաբար և պատրաստվում է ագրեսիվ քայլերի: Այո, դուք չեք սխալվում՝ այն համեմատելով թռիչքի պատրաստվող գիշատչի հետ: Մարդը, իրոք, մնում է կապված կենդանական աշխարհի հետ: Իսկ հիմա պատկերացրեք մատների հետևյալ կոմբինացիան. ![]() Այնուամենայնիվ, «աշտարակը» հիմնականում դրական ժեստ է, որը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկներում: Այն երբեմն փոխակերպվում է աղոթքի ժեստի, մարդը կարծես փորձում է նմանվել Աստծուն: Հավանաբար նման զգացմունքներ է ունեցել Ժակ Շիրակը, որի նախասիրած ժեստն «աշտարակն» էր: ![]() Կանայք, չգիտես ինչու, այդ ժեստը բացահայտ չեն օգտագործում: Մինչդեռ նրանք, ինչպես տղամարդկանցից շատերը, կարող են օգտագործել այդ էֆեկտիվ (արդյունավետ) ազդանշանը` հաղորդակցության ժամանակ ապահովելով իրենց հավասարությունն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ: Սակայն «աշտարակն» ունի նաև «փլվելու» հատկություն: Դիվանագիտական բանակցությունների ժամանակ կարելի է ականատես լինել այսպիսի տեսարանի: Խոսում է կողմերից մեկի ներկայացուցիչը: Նա ինքնավստահ է, տոնը` համոզիչ, առարկություն չընդունող, ժեստը` «աշտարակ»: Պատասխան խոսքով հանդես է գալիս հակառակ կողմի ներկայացուցիչը և ուժեղ, հավաստի փաստարկներով «զրոյի» է հավասարեցնում առաջինի խոսքը, «քշում» է նրան անկյուն: Եվ բոլորի աչքի առաջ վերջինիս «աշտարակը» փլուզվում է. նրա մատները վայրկենաբար հեռանում են իրարից և միահուսվում են, ագուցվում: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2492 reads | 30.07.2013
| |