ՍԻՐԻԱ. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
30.08.2013 \ 14:22 Reads: 2238
Սիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:
ԵՐԲԵՔ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ԲՈՒԹ ՄԱՏՆԵՐԸ
29.08.2013 \ 23:50 Reads: 2468
Մարդը (սովորաբար` տղամարդը) մեծ մատը մտցրել է գրպանը, իսկ մյուս մատերը անկենդան կախել տաբատի երկայնքով: Նա անվստահ է, ընկճված, քաշվող:  Դուք երբևիցե չեք տեսնի, որ երկրի ղեկավարը թաքցնի բթամատները գրպանում:
ՍԻՐԻԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐԵԻՆ
29.08.2013 \ 14:22 Reads: 8210
Հավատարիմ իր վաղուց որդեգրած դիվանագիտությանը` շագանակները կրակից հանել ուրիշի ձեռքերով, մնալ կույս և հաճույք ստանալ, Անկարան կարծես թե Սիրիայի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու առաջամարտիկներից է:
ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
28.08.2013 \ 17:56 Reads: 2244
Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր՝ լինի դա դաշնակից, թե թշնամի: Նախագահ Ալիևի վերաբերմունքը Հայաստանի և Արցախի հանդեպ մինչ օրս եղել է միանգամայն կանխատեսելի: Վրացի լրագրող Գեորգի Լոմսաձեն EurasiaNet.org կայքում շատ դիպուկ է ներկայացրել Սարգսյանի կողմից ի նպաստ Ալիևի արված հայտարարությունը. «Նախընտրելի է այն սատանան, որին գիտես, քան թե այն, որին չգիտես»:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅ ԱԶԳԸ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ Է
28.08.2013 \ 00:37 Reads: 2831
Ես կարծում եմ, որ նման տագնապը (բայց ոչ խուճապը) ավելի օգտակար է ազգի ինքնապաշտպանական ուժերը շարժման մեջ դնելու առումով, քան թե հանգստությունը՝ էլ չենք խոսում ազգի ճակատագրի նկատմամբ անտարբերության մասին։ Իսկ որ սպառնալիքները լուրջ են՝ որևէ կասկած լինել չի կարող։ Իսկ թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, հայտնի է բոլորին, այստեղ հիշատակելն ավելորդ է։
ԱՆՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՐՄԱՐ ՈՒՂԻՆԵՐ
27.08.2013 \ 23:06 Reads: 3275
Հրաշալի ելույթ էր… հոտնկայս ծափահարությունների տարափ… և ահա խոսափողից լսվեց մի ուժգին ձայն՝ փռշտոցի ձայն: Զարմանքը պատել էր ամբողջ լսարանը, մի՞թե Գերմանիայի կանցլերը՝ ինքը՝ Անգելա Մերկելը, անզոր էր այս ֆիզիոլոգիական երևույթի առաջ:
«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ»-Ի՝ ԼԱՎՐՈՎԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԲՆՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
26.08.2013 \ 14:45 Reads: 3226
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թույլ տրվող «պատմական սխալը»,- ընդգծել է Լավրովը,- կներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մեջ...»:
ՕԲԱՄԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄՊՈՏԵՆՑԻԱՆ «ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳԻՇԵՐՆԵՐԻՆ»
25.08.2013 \ 14:45 Reads: 12521
Ռոնալդ Ռեյգանի վճռական և օգտաշատ գործունեության և հատկապես Բուշ կրտսերի` արկածախնդրությանը սահմանակցող արտաքին քաղաքականության ֆոնին Օբաման, իհարկե, պետք է երևար գունատ ու անկարող:
ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
24.08.2013 \ 17:33 Reads: 3664
Միջազգային պայմանագրի վերաբերյալ կարելի է անել վերապահում։ Վերապահման իրավունքի հիմքում ընկած է պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը։ Ճիշտ է, վերապահումն ինքնին և դրա ընդունումը կամ մերժումը պայմանավորված են մասնակից պետությունների կամքով և առավելապես կրում են քաղաքական բնույթ, սակայն, ինչպես ակնհայտ է Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 19-23-րդ հոդվածներից, վերապահման հետ կապված հարաբերությունների կարգավորումը, վերապահմանը վերաբերող նորմերի բարեխիղճ պահպանումն ունեն իրավաբանական լուրջ կարևորություն։
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՐԱԳԻԿՈ-ՄԵԴԻԱ
23.08.2013 \ 23:04 Reads: 2283
Բայց երկիրը միայն քաղաքականությամբ չէ, որ պետք է ապրի: Եվ որովհետև քաղաքական կյանքում արձակուրդ է, մյուս իրողությունների ֆիզիկական բացակայությունն ավելի է աչքի զարնում: Եվ որպեսզի այդ դատարկությունն ինչ-որ կերպ լցվի, լրահոսում առաջին պլան են գալիս կամ պատահարներն ու սպանությունները կամ էլ ինչ-որ մարդկանց ֆեյսբուքյան կարգագրերը (ստատուսները):
ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ՓԱՓՈՒԿ ՈՒԺՈՎ» ԴԵՊԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
22.08.2013 \ 23:34 Reads: 3242
Առաջինը հասկանալով փոփոխվող պայմաններում «փափուկ ուժի» դիվանագիտության առավելությունները, նա այն ընդունեց որպես «կոպիտ ուժի» հակաթեզ, որը փորձում է միջազգային խնդիրները լուծել ագրեսիվ, կտրուկ և արագ ճանապարհով` կանգ չառնելով մարդկային և նյութական կորուստների առաջ:
ԲՈՒԹ ՄԱՏԸ ՆԱԵՎ ԽԵԼՔԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ Է
21.08.2013 \ 23:50 Reads: 2226
Երբ մարդիկ բութ մատն ուղղում են վեր, նշանակում է, որ նրանք բարձր կարծիքի են իրենց մասին կամ վստահ են իրենց իրավացիության մեջ և գոհ են ներկա իրավիճակից, զգում են իրենց հանգիստ և հարմարավետ միջավայրում:
ՀՈՒՇԵՐ … ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԵՐԸ
21.08.2013 \ 00:40 Reads: 3908
Երբ լրացավ իմ 50 տարին, մի օր մայրս շատ խորհրդավոր, չասեմ, շուրջը նայելով, որ լսող չլինի, բայց կիսաշշուկով ինձ ասաց.
- Դու Սարդարապատի թանգարանում եղե՞լ ես։
- Այո։
- Մահապարտների գնդի նկարը տեսե՞լ ես։
ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
20.08.2013 \ 23:06 Reads: 5828
«Մերկուցիո՛, պիտի ձեզ խնդրեմ, որ անհապաղ հեռանանք այստեղից, քանի որ արդեն շոգ է, արյունը եռում է երակներում և Կապուլետտիների հետ հանդիպման դեպքում կռիվը անխուսափելի կլինի», - այս տողերը շեքսպիրյան հայտնի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունից են: Այստեղ խոսվում է այն մասին, որ կլիման, ավելի կոնկրետ՝ շոգ եղանակը, կարող է պատճառ դառնալ ագրեսիվ վարքի դրսևորման:
« 1 2 ... 73 74 75 76 77 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com