ԲՈՒԹ ՄԱՏԸ ՆԱԵՎ ԽԵԼՔԻ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ Է
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Երբ մարդիկ բութ մատն ուղղում են վեր, նշանակում է, որ ![]() Այս ամենի շնորհիվ մարդու մեջ առաջանում են դրական էմոցիաներ (հույզեր), նա բարի է ու պատրաստ հաղորդակցվելու ձեզ հետ, բանակցելու և զրուցելու: ![]() Երբ մենք պատմում էինք մատների «աշտարակաձև» կոմբինացիայի մասին, նշեցինք այդ ժեստի «փլուզման» հատկությունը, որին հաջորդում է մատների միահուսումը: Սա արդեն խոսում է մարդու անվստահության, շփոթության և նյարդայնության մասին: ![]() Փաստված է, որ այն մարդիկ, որոնք օգտագործում են ձեռքի մեծ մատների արտահայտիչ ազդանշանները, տարբերվում են իրենց խորաթափանցությամբ, դիտողականությամբ և հնարամտությամբ: Հետևեք նրանց, ովքեր սովորություն ունեն ցուցադրելու վեր ուղղված բութ մատները, և կհամոզվեք, թե որքան են այդ մարդիկ համապատասխանում թվարկված հատկանիշներին: Սովորական իրադրությունում մարդիկ քիչ են ցուցադրում բութ մատի ուղղահայաց ժեստը, իսկ եթե նրանք դա անում են, ապա վստահաբար կարող եք ասել, որ այդպիսի ազդանշանը խոսում է միայն դրական զգացմունքների մասին: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2226 reads | 21.08.2013
| |