ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
«Մերկուցիո՛, պիտի ձեզ խնդրեմ, որ անհապաղ հեռանանք այստեղից, քանի որ արդեն շոգ է, արյունը եռում է երակներում և Կապուլետտիների հետ հանդիպման դեպքում կռիվը անխուսափելի կլինի»,- այս տողերը շեքսպիրյան հայտնի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունից են: Այստեղ խոսվում է այն մասին, որ կլիման, ավելի կոնկրետ՝ շոգ եղանակը, կարող է պատճառ դառնալ ագրեսիվ վարքի դրսևորման:![]() Չմոռանանք ֆրանսիական փիլիսոփայության ներկայացուցիչներից Ֆ. Մոնտեսքյոյին. դեռևս 19-րդ դարում նա նկատել էր, որ հյուսիսային հատվածում բնակվող մարդիկ ավելի հանգիստ են և ունեն ինքնավերահսկման բարձր շեմ, մինչդեռ հարավային երկրներում տաքարյուն մարդկանց պակաս գրեթե չի զգացվում: Ագրեսիայի առաջացման պատճառներից, թերևս, ամենատարածվածը ցավի զգացողությունն է. դա կարող է լինել ֆիզիկական՝ տարբեր հիվանդություններով պայմանավորված ցավ, կամ հոգեբանական՝ վիրավորանք, մերժում: Տարբերություն իրականում չկա. երկու դեպքում էլ մարդը դառնում է խիստ վտանգավոր, ագրեսիվ: Իզուր չեն ասում, որ ցավի զգացողությունը ունակ է կուրացնելու մարդուն: Հավանականությունը, որ դուք ագրեսիվ կլինեք այն մարդու հետ, որը ձեր հանդեպ անարդար կամ կոպիտ է եղել, ևս մեծ է: Հետևաբար կարող ենք ասել, որ ագրեսիան ագրեսիա է առաջացնում: ![]() Մարդաշատ վայրերում՝ մասնավորապես հասարակական տրանսպորտում, ագրեսիվ վարքի տարբեր դրսևորումների հաճախ կարելի է հանդիպել: Եվ դա միանգամայն արդարացված է, քանի որ ճնշվածության զգացողությունը, որը նման դեպքերում անխուսափելի է, կամա թե ակամա ձևավորում է անհարմարության զգացողություն, ինչի հետևանքով նույնպես առաջանում է ագրեսիա: Եվ եթե բացառենք այս բոլոր գործոնների առկայությունը, եթե պատկերացնենք, որ եղանակը հրաշալի է, չկա ցավի կամ ճնշվածության զգացողություն, և ոչ ոք մեզ չի վիրավորել, այդ դեպքում ի՞նչը կարող է լինել ագրեսիայի առաջացման պատճառ: Երբեմն մարդիկ իրենք էլ չեն հասկանում իրենց ագրեսիվ վարքի պատճառները, մտորում են, վերլուծում օրվա անցուդարձը, սակայն պատճառներն անհայտ են: ![]() | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
5828 reads | 20.08.2013
| |