ԱՆՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՐՄԱՐ ՈՒՂԻՆԵՐ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
![]() Պաշտպանական ռեակցիա հիշեցնող այս երևույթի հեղինակը հենց մարդու օրգանիզմն է. այն առաջինն է արձագանքում ցանկացած լարված իրադրության: Յուրաքանչյուրի համար օրգանիզմը մշակում է նյարդային լարվածությունից ազատվելու իրեն համապատասխան տարբերակը. ոմանք, օրինակ, սիրում են խաղալ գլխամաշկի կամ մազերի հետ, մյուսները լարվածության դեպքում անընդհատ շարժում են ոտքերը՝ անգամ նստած կամ պառկած վիճակում: Իսկ ամենահնարամիտ արձագանքը, որը տրվում է անհարմար իրավիճակներում, «չարաբաստիկ» կարմրումն է: Շատերի համար սա իրոք կարևոր խնդիր է, քանի որ հասարակության մեջ արմատացած մի տեսակետ կա, որ եթե կարմրում ես, ուրեմն որևէ բան ես թաքցնում կամ պարզապես ստում ես: ![]() Ոմանց մոտ անգամ ժամանակի ընթացքում ձևավորվում է էրիտրոֆոբիա՝ վախ կարմրելուց: Կարմրելու այս հատկությունը, սակայն, բնորոշ է ոչ բոլորին: Ամաչկոտ կամ նյարդային մարդիկ անհարմար իրավիճակներում կարմրելու հավանականություն ունեցողների շարքում առաջինն են: Բայց եկեք ընդունենք նաև այն, որ ոչ բոլորն են կարողանում անհարմար իրավիճակներում հայտնվելով՝ ժպտալ կամ պարզապես կարմրել: Կան նաև մարդիկ, որոնք խիստ ընկճվում են, ամոթի ուժեղ զգացողություն են ունենում: Նրանց համար հոգեբանական ճնշվածության այդ վիճակից դուրս գալու լավագույն ելքը ներկաներից ներողություն խնդրելն է, որը թե՛ քաղաքավարության, և թե՛ դաստիարակվածության հավաստի ցուցիչ կարող է լինել: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
3275 reads | 27.08.2013
| |