ԵՐԲԵՔ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ԲՈՒԹ ՄԱՏՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Մարդը (սովորաբար` տղամարդը) մեծ մատը մտցրել է գրպանը, իսկ մյուս մատերը անկենդան կախել տաբատի երկայնքով: Նա անվստահ է, ընկճված, քաշվող: Լիդերային հատկություն ունեցող մարդիկ կամ ղեկավար աշխատողներն այս ժեստից չեն օգտվում: Հանգստի վայրում, ընտանեկան, հարազատների շրջապատում նրանք կարող են իրենց թույլ տալ նման բան, սակայն պաշտոնական իրադրությունում` երբեք: Դուք երբևիցե չեք տեսնի, որ երկրի ղեկավարը թաքցնի բթամատները գրպանում: Այնպես որ, ձեզ ևս խորհուրդ չենք տա օգտվել այդ ժեստից, եթե անգամ բարձրաստիճան անձնավորություն չեք: ![]() Խորհուրդ չի տրվում նաև օգտվել էրոտիկ բնույթի ժեստից, երբ երկու բութ մատները թաքցված են, իսկ մյուս ութը գտնվում են աճուկի շրջանում: Սա կոչվում է «Կովբոյական»: Հաճախ է հանդիպում ամերիկյան Վայրի Արևմուտքը պատկերող ֆիլմերում: Համարվում է ագրեսիվության, սնապարծության և ինքնավստահության ազդանշան, որն անհարիր է քաղաքակիրթ հասարակության նորմերին: Մինչև անցյալ դարի 60-ական թվականները բութ մատի ազդանշանները տղամարդկանց մենաշնորն էին: Ներկայումս, շնորհիվ կանանց կողմից տաբատի լայնորեն «նվաճմանը», նրանք նույնպես օգտվում են մարմնի լեզվի այդ կարևոր ժեստի հնարավորություններից` ենթագիտակցորեն կամ ըստ իրենց հայեցողության: | |
| ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
| 2472 reads | 29.08.2013
| |


Լիդերային հատկություն ունեցող մարդիկ կամ ղեկավար աշխատողներն այս ժեստից չեն օգտվում: Հանգստի վայրում, ընտանեկան, հարազատների շրջապատում նրանք կարող են իրենց թույլ տալ նման բան, սակայն պաշտոնական իրադրությունում` երբեք: 


