ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅ ԱԶԳԸ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ Է
![]() հոգեբան, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ ![]() Միայն ցանկանում եմ կրկին անգամ նշել հետևյալը. չափավոր տագնապը եռանդ ու գործելու պատրաստակամություն է ծնում, շարժման մեջ է դնում անհատի և ազգի պաշտպանական և ստեղծագործական ուժերը, իսկ երբ տագնապը հասնում է խուճապի մակարդակի, այն ավերիչ ուժ է դառնում՝ անկազմակերպ դարձնելով մարդու գործունեությունը։ Ամեն կերպ պետք է խուսափել խուճապային տրամադրություններ ստեղծելուց։ Այսպես, առանց հարցի բուն էության մեջ խորանալու, օբյեկտիվ-գիտական մակարդակից անմիջապես անցնել արժեքավորումների (արժեքային դատողությունների և հապճեպ եզրակացությունների) մակարդակին՝ սա մտքի աշխատանքի այնպիսի ընթացք է, որը իրավացիորեն ժամանակակից գիտության մեջ մեթոդաբանական լուրջ սխալ է համարվում։ Օրինակ բերելով թրքախոս հայերին, որոնց միակ կապը հայության հետ՝ կապն է մեր առաքելական եկեղեցու հետ, Թոփչյանը զայրույթով նկատում է. «Նրանց լոկ «ծագումով հայ» պիտակավորելը միանգամայն անարդարացի, անօրինական և վնասակար խտրականություն կլինի»։ ![]() Չեմ կարծում, թե այդպես է։ Եվ «ծագումով հայ» բնորոշումն էլ «պիտակ» համարել չի կարելի։ Դա խոսքում իրական փաստի ճիշտ մարմնավորում է և հետին մտքեր, կարծում եմ, չի պարունակում։ Էթնոհոգեբանական և էթնոքաղաքագիտական խնդիրները ուժգին հուզական ապրումներ առաջ բերելու հատկություն ունեն։ Բայց եթե մենք հանձնվենք հույզերի և արժեքային դատողությունների տարերքին, ապա ոչ մի խնդիր լրջորեն ուսումնասիրել չենք կարողանա։ Այս դեպքում շատ վնասակար է այն փոքրաթիվ անձանց վարկաբեկելու փորձը, ովքեր, ելնելով ազգասիրական և հայրենասիրական նկատառումներից, այդ բնագավառում օգտակար աշխատանք են կատարում։ Ազգային ինքնորոշման իրավունքի վրա ոչ ոք բռնանալու իրավունք գուցե և չունի, բայց իրերի իսկական վիճակն իմանալը երբեք ավելորդ չէ։ Արժե՞ արդյոք, ճամարտակել ինչպես բազմափորձ դեմագոգ, թե «ով իրավունք ունի բռնանալ անհատի, խմբի, ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի վրա»։ Իսկ արդյո՞ք պարոն Թոփչյանը կամ մեկ ուրիշը կարող է բերել որևէ զարգացած և ուժեղ ազգի օրինակ, որն իր բարվոք ու պաշտպանված վիճակին հասել է առանց իր իսկ լիդերների կողմից ձեռնարկված կտրուկ քայլերի և նույնիսկ բռնությունների։ Ներկա պայմաններում ծայրահեղ լիբերալիզմը կարող է կործանարար լինել հայ ազգի ու նրա պետականության համար։ Կոսմոպոլիտական և քաղքենիական կրքերը պետք է զսպվեն։ | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
2831 reads | 28.08.2013
| |