ՍԻՐԻԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐԵԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Շեքսպիրի Օթելլոն ինքնասպան լինելուց առաջ հիշում է, թե ինչպես է Հալեպում հաշվեհարդար տեսել «փաթթոցավոր չարագործ տաճիկի» հետ ընդամենը այն բանի համար, որ նա ծեծել է մի վենետիկցու: Եթե խեղճ մավրն իմանար, թե այդ «տաճիկի» հետնորդներն հիմա ինչ ոճիրներ են գործում այդ քաղաքում և ողջ երկրում, հավանաբար շուռ կգար գերեզմանում… Այն, ինչը երկու տարուց ավելի մտահոգում էր մարդկանց, իսկ մեզ` հայերիս, անգամ վախեցնում, կարծես թե դառնում է իրողություն: ![]() Իսկ ինչու՞ հենց հիմա, երբ ռազմական գործողությունների պլաններ արևմտյան երկրների շտաբներում կազմվել էին դեռևս կես տարի առաջ: Նախ, այն պատճառով, որ Ասադի զորքերը հաջողություններ արձանագրեցին արմատական իսլամիստների հետ կռվում, և Արևմուտքն սկսեց անհանգստանալ: ![]() Այնուհետև ծրագրավորված, մի գուցե և չծրագրավորված, Օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի զոհ դարձավ 1300 մարդ, որը Սպիտակ տունը գնահատեց որպես Ասադի զորքերի կողմից խաղաղ բնակչության զանգվածային կոտորած: Այսպիսով, Սիրիայի նախագահը խախտեց Վաշինգտոնի սահմանած «կարմիր գիծը», որի համար, Սպիտակ տան որոշմամբ, «նա պետք է պատասխան տա անպաշտպան մարդկանց դեմ քիմիական զենք կիրառելու համար»: ![]() Կասկածից վեր է, որ այդ ինստիտուտի մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը երբեք չեն քվեարկի ամերիկյան բանաձևի օգտին: Ավելին, Մոսկվան Լավրովի բերանով հայտարարում է, որ քիմիական զենքն օգտագործել է ոչ թե բանակը, այլ ընդդիմությունը: Այս վարկածը ևս գոյության իրավունք ունի, եթե հաշվի առնելու լինենք, որ Սիրիայում իրար դեմ կռվող ուժերը համառ կերպով դիմացինին են մեղադրում քիմիական զենք օգտագործելու մեջ: ![]() Օբամայի համար ուժեղ փաստարկ է սիրիական իշխանությունների հեռախոսային խոսակցության լսումները ամերիկյան հետախուզության կողմից: Ասադի սխալներից մեկն էլ այն է, որ նա երկար ժամանակ չէր թողնում միջազգային մասնագետներին՝ հետազոտելու զենքի առկայության փաստը, որը համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և օգտագործվեց նրա դեմ Արևմուտքի կողմից: Բոլոր դեպքերում այն տպավորությունն է ստեղծվում, որ Վաշինգտոնը պարզապես առիթ է փնտրում պատերազմելու համար, առանց մինչև վերջ ջոկելու թացը չորից: ![]() Քաջատեղյակ աղբուրների համաձայն, լինելով Հանրապետական գվարդիայի և զրահատանկային Չորրորդ դիվիզիայի հրամանատարը, նա է հրամայել օգտագործել մահաբեր զենքը Դամասկոսի արվարձան Հարավային Գուտայում` առանց եղբոր՝ Բաշարի հետ համաձայնեցնելու: Ասում են, որ երկու եղբայների հարաբերությունները բարդ են ու լարված: Ասադ-կրտսերին բնութագրում են որպես դաժան, կամակոր, անհաշտ և կոռումպացված անձնավորություն, որի խղճին է 2011 թվականին Սիրիայում տեղի ունեցած բախման և սպանված ապստամբների արյունը, ինչպես նաև բազմաթիվ սպանություններ: Նա մի քանի անգամ փորձել է երկրի իշխանությունը վերցնել իր ձեռքը: Մահար Ասադն ունի իր անվտանգության համակարգը, սեփական բանտը և չի ենթարկվում ավագ եղբորը: Բայց համաձայնեք, որ նախագահն այնքան էլ պատասխանատու չէ անբարիշտ եղբոր վարքագծի համար: Այդ ամենով հանդերձ, Ասադների գլխին այսօր մահացու վտանգ է կախված: Գործի է դրված ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան: Ըստ վերջին հաղորդագրությունների՝ զանգվածային կետային հարվածներ կիրականացվեն սիրիական ռազմական, հրամանատարական և ինֆրաստրուկտուրային օբյեկտներին: Դրանք կկատարվեն «Տամագավկ» և «Տրաֆալգար» հրթիռների օգնությամբ առափնյա ջրերում լողացող ամերիկյան չորս ռազմանավերից ու բրիտանական սուզանավից: Նախատեսվում է հարվածը հասցնել հինգշաբթի՝ 29.08.2013թ., գիշերը: Ժամանակն ընտրված է այն հաշվով, որպեսզի ռազմական օբյեկտների «քաղաքացիական ծառայողները գտնվեն տանը, անկողիններում, որը կպակասեցնի կորուսների թիվը»: Եթե ամեն ինչ ընթանա ինչպես պլանավորվում է, ապա հրթիռները կխոցեն թիրախները մի քանի մետրի ճշգրտությամբ: Ամերիկան հավաստիացնում է, որ ցամաքային զորքերի մասնակցությունը ռազմական գործողություններին բացառվում է: Սա բացատրվում է նրանով, որ ամերիկացիների 60%-ը դեմ է պատերազմին, ինչը միլիարդներ կարող է նստել իրենց վրա: Հետո Օբաման վախենում է զոհեր տալուց, ինչը կատարվեց իրաքյան և աֆղանական կամպանիաների ժամանակ: Օդային հարվածները կարող են ուղեկցվել հատուկ ջոկատայինների կողմից ներխուժումով, որոնք կգործեն Թուրքիայի և Հորդանանի տարածքներից: ![]() Արաբական երկրները հաճախ են խոսում համազգային համերաշխության և միասնության մասին, որը հեռու է իրականությունից: Ներկա իրավիճակը բացառություն չի կազմելու, իսկ տուժել կարող են բոլոր արաբական պետությունները և առաջին հերթին Լիբանանը: Եթե Սիրիայում դրությունը չշտկվի, Լիբանանում կարող են տեղի ունենալ լուրջ իրադարձություններ, որոնց կիզակետում հայտնվելու է նաև հայկական համայնքը: Անջատել Իրանը սիրիական ճգնաժամից, մենք իրավունք չունենք: ![]() Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների հիմնական նպատակը ոչ թե Սիրիան է, այլ Իրանը: Ահա թե այդ կապակցությամբ ինչ է ասում Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին. «Պարզ է՝ որոշում է կայացված հարված հասցնել Իրանին` կապված իրանական միջուկային զենքի ծրագրի «կարմիր գծի» հետ: Փորձագետների կարծիքով՝ Թեհրանը պետք է միջուկային զենք ունենա ոչ ուշ, քան 2014-ի ամռանը: Մինչ այդ, ռազմական գիտության բոլոր օրենքներով անհրաժեշտ է ջախջախել Իրանի Միջերկրական ծովի միակ դաշնակցին` Սիրիային: Եթե այդպիսի որոշումը կայացված է, որևէ բան անելն անհնար է»: Մեկնաբանություններն ավելորդ են: Իրանական իշխանությունները զգուշացրին, որ Դամասկոսի դեմ արևմտյան կոալիցիայի գործողությունների դեպքում ինքն իրավունք կվերապահի ձեռնարկել համապատասխան քայլեր: Իմ կարծիքով, այստեղ, լավագույն դեպքում, Իրանը կարող է «Հըզբոլլայի» միջոցով պարտիզանական գործողություններ ծավալել, ինչ որ անում է ներկայումս: ![]() Չինաստանը երբեք անմիջական մասնակցություն չի ցուցաբերի Մերձավոր Արևելքի իրադարձություններին: Լավագույն դեպքում նա կգործի միջազգային կազմակերպությունների շրջանակում: Պեկինը մշտապես հավատարիմ է իր սկզբունքին. «նստել լեռան կատարին և հետևել վագրերի կռվին»: ![]() Սիրիայում հնարավոր մեծ պատերազմի դեպքում վճռորոշ է Ռուսաստանի դերը: Լավրովն ուժի կիրառումն այստեղ համարում է սխալ, որը կարող է «բերել իրադրության վատթարացման»: Խոսելով սիրիական կոնֆլիկտի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ նախարարն անում է հետևյալ հայտարարությունը. «Մոսկվան ոչ մեկի հետ չի պատրաստվում կռվել»: Միանշանակ մեկնաբանել Լավրովի հայտարությունը դժվար է: Նմանօրինակ իրադրությունում Խորհրդային Միությունը հիմնականում հանդես էր գալիս կտրուկ և առարկություն չընդունող դիրքերից՝ երբեմն հավասարակշռելով պատերազմի եզրին: Փոխվել են ժամանակները, և ուժերի հարաբերակցությունն ուրիշ է: Իհարկե, Լավրովի հայտարարությունը խոհեմ դիվանագիտության և պատերազմից խուսանավելու քաղաքականության դասական օրինակ է: Սակայն չի կարելի չնկատել, որ այն նկատելիորեն տարբերվում է սիրիական կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ մինչ օրս Մոսկվայի ունեցած դիրքորոշումից: Թե որքանով այն կազդի ամերիկյան կողմի վրա, ցույց կտա դեպքերի զարգացումը: Վաշինգտոնը հազիվ թե փոխի իր քաղաքական գիծը: Ընդհակառակը, բացառված չէ, որ նա այն ավելի կկարծրացնի: Սա ընդամենը անձնական կարծիք է: ![]() …Երևանյան շենքում, ուր ես եմ ապրում, մի քանի հալեպահայեր բնակարաններ են վարձակալում: Բարեհամբույր, հաղորդակից մարդիկ են, աչքերում` թախիծ: Ամեն անգամ վերելակում հանդիպելիս ասում են. «շուտով ետ պիտի երթանք»: Իրոք, հույսը վերջինն է մեռնում: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
8210 reads | 29.08.2013
| |