2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ
15.02.2017 \ 00:24
Reads: 2124
Նոյեմբեր 18
ԱՄՆ նոր նախագահի ապագա վարչակազմում կատարվում են առաջին լուրջ նշանակումները (Նախագահի օգնական ազգային անվտանգության հարցերով, ԿՀՎ տնօրեն եւ այլն):
Նոյեմբեր 19
Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն է կատարում դեպի Լիմա:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
13.02.2017 \ 23:25
Reads: 1681
Թուրքական T24 հեղինակավոր թերթը ծավալուն հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքի այսօրեական խնդիրներին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանն ու Ադրբեջանին արտահանձնմանը : Թուրքական թերթը հոդվածում մեջբերել է Diplomat.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ : Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
«ԻԴԵԼԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ». ՓԱՌԱՍԵՐԸ
13.02.2017 \ 00:54
Reads: 2332
Փառասիրությունը մեծ վտանգ է ներկայացնում դիվանագետի անձի, նրա շրջապատի և պարտականությունների կատարման համար։ Փառասեր դիվանագետը հակված չէ լսելու իր կողքին աշխատող և դեսպանընկալ երկիրն ավելի լավ ճանաչող ու փորձված գործընկերոջ ո՛չ կարծիքը, ո՛չ խորհուրդները։ Իսկ եթե նա դեռևս բավարար փորձ և գիտելիքներ չունի և ճգնում է բոլոր խնդիրները լուծել ինքնուրույն, ապա թույլ է տալիս բազմաթիվ սխալներ ու վրիպումներ։
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ԹՈՂՆԻ ԵՎ ԳԱ ՏՈՒՆ
11.02.2017 \ 01:00
Reads: 1913
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է պարզապես թողնի այդ երկիրը և վերադառնա Հայաստան, 1in.am-ի հետ զրույցում նշել է հայտնի դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԼԱՊՇԻՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ
11.02.2017 \ 00:37
Reads: 1491
Հաճախ ենք լսում, թե Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է և իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Անկարայի հետ: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ թե Թուրքիայի կրտսեր եղբայրն է, այլ անբարո ընկերուհին, որը ժամանակ է անցկացնում նրա հետ: Այդ “մեկ ազգ, երկու պետություն” գաղափարները, փորձը ցույց տվեց, որ չեն աշխատում, որովհետև արհեստածին են: Մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում և ինչպես կարող է թիկունքից խփել յուրաքանչյուրին: Թուրքիայում էլ կան բավական լուրջ գործիչներ, որոնք նույնիսկ Արցախի հարցում ունեն իրենց սկզբունքային և արդարացի դիրքորոշումները:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
08.02.2017 \ 12:56
Reads: 1812
Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ (սիրողներ), որոնց միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առակայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
03.02.2017 \ 01:24
Reads: 2036
Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։ Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
100 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՄԲԱՐ ՓՈԽԵՑ՝ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ
01.02.2017 \ 13:07
Reads: 2147
Այսօր Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն է ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ պարզ է՝ աշխարհը ընդհանուր հայտարարի է գալիս Մերձավոր Արևելքը ահաբեկիչներից մաքրելու գործում: Բնականաբար, թուրքերը հիմա պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեն՝ անողոք պայքար մղելով նրանց դեմ, ում սնել ու աճեցրել են տարիներ շարունակ: Բնական է, որ ռուսները Թուրքիայի կերպարում տեսնում են ԱՄՆ-ից խլվող գործընկեր, սակայն կասկածից վեր է՝ երբ տարածաշրջանը հանդարտվի, թուրքերն էլ ստանան ցանկալիի գոնե մի մասը, հերթական անգամ նույն երեք մատի կոմբինացիան ցույց կտան ռուսներին (և սխալ չեն անի):
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ
31.01.2017 \ 11:06
Reads: 1549
2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան եւ պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ այլ հիմնական դերակատարների կողմից: Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ «կարմիր գծերը»: Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win):
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
30.01.2017 \ 12:47
Reads: 1360
Աշխարհն այսօր գտնվում է ֆինանսական իմպերիալիզմի շարունակվող համակարգային ճգնաժամի սահմաններում, դոլարի «իդեալական փոթորկի» պայմաններում։ 2008-ին սկիզբ առած այդ ճգնաժամը չի վերացել և չի ավարտվել, ինչ էլ որ ասելու լինեն տնտեսագետները։ Ճշմարիտ չէ, թե ԱՄՆ-ը, իբր, հասկացել է, թե ինչպիսին է լինելու հաջորդ տեխնո-արդյունաբերական կարգը, և իբր ունի բոլոր հարցերի պատասխանները։ Այդ առասպելը տարածում են «քլինթոնոիդները» Ռուսաստանում։ Նույն իրենք՝ լիբերալ-տնտեսագետները։
ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
29.01.2017 \ 11:20
Reads: 3442
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
28.01.2017 \ 14:10
Reads: 1857
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր (ՀՀ), ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի առաջատար հրավիրված պրոֆեսոր, Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի առաջատար հրավիրված հետազոտող, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ Հայկ Քոթանջյանի զեկուցումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի համատեղ նիստում:
ԲԻԶՆԵՍ-ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
20.01.2017 \ 00:53
Reads: 2905
Առաջին հայացքից Թիլլերսոնի մոտեցումը կարող է պարզունակ թվալ, քանի որ ընդամենը մեկ նպատակ հետապնդելը զրկում է դիվանագիտությանը ճկունությունից ու մանևրելու հնարավորությունից, բայց ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ենթադրում ենք, որ նա ոչ թե մեկ նպատակ է հետապնդում, այլ պարզապես լռում է ավելի կարևոր նպատակի՝ Սիրիայում հետպատերազմյան կարգավորման պայմանների մասին: Սիրիան՝ որպես պետություն, և Ասադը՝ որպես առաջնորդ, երբեք այնքան թույլ չեն եղել, որքան այսօր, հետևաբար հենց հիմա և հենց Ասադի հետ կայացված համաձայնությունը կարող է առավելագույնս շահավետ լինել ԱՄՆ-ի համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
14.01.2017 \ 19:40
Reads: 1655
Այսօր քաղաքագիտական գրականության մեջ մեծ ուշադրություն է դարձվում քաղաքական որոշումների ընդունման կառուցակարգերին. ովքե՞ր են հանդիսանում որոշումների ընդունման գործող անձինք (ակտորները), ինչպե՞ս է տեղի ունենում որոշումների ընդունման բուն գործընթացը, և որո՞նք են դրա վրա ազդող գործոնները:
ՊՈՒՏԻՆԸ, ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՌՈՀԱՆԻՆ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ` ԱՌԱՆՑ ԹՐԱՄՊԻ
12.01.2017 \ 12:06
Reads: 4368
Հարկ է գործնական քայերի դիմել, որպեսզի հայկական պատվիրակությունը մասնակցի Աստանայի գագաթնաժողովին, (եթե այդպիսին տեղի ունենա) և միջազգային հանրությանը ծանոթացնելով իր կրած կորուստներին և տառապանքներին` բարձրացնի նյութական ու բարոյական հատուցման հարցը:
ԹԱԼԻՇՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
08.01.2017 \ 23:25
Reads: 2029
Թալիշների խնդիրների ու պատմության վերաբերյալ խոսվել է բազմիցս ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում` տարաբնույթ կլոր-սեղան քննարկումների ու գիտաժողովների տեսքով: Այսպիսի քննարկում տեղի ունեցավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում 2016թ. դեկտեմբերի 27-ին: «Թալիշներ. Պատմություն և արդիականություն» կլոր սեղանը՝ մասնակցությամբ հայ և թալիշ փորձագետների ու հասարակական-քաղաքական գործիչների, կազմակերպվեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի աջակցությամբ:
ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԹՐԱՄՊԻ ՆՈՒՅՆԻՄԱՍՏ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ
03.01.2017 \ 17:02
Reads: 5116
Օրինակները մեկից ավելի են, որոնց մեջ կարելի է առանձնացնել Թրամպի կադրային որոշումները։ Միայն Ռեքս Թիլերսոնին Պետքարտուղար և Հանրի Քիսինջերին ռուսական հարցերով խորհրդական նշանակելը, ինչ ասես արժե։ Պուտինի հետ նրանց ունեցած անձնական կապերը, ինքնին վկայում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին։ Դրանից կշահի ողջ աշխարհը։ Հայաստանը` ևս։
ՆԵՐՈՆՆ ԱՅՐՈՒՄ Է ՀՌՈՄԸ, ՕԲԱՄԱՆ` ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ, ԻՍԿ ՊՈՒՏԻՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է MASTER CLASS
30.12.2016 \ 22:42
Reads: 4659
Անգամ դիվանագիտությունից հեռու մարդու համար պարզ է, որ նման պարագայում Պուտինի անսովոր, ոչ ստանդարտ քայլը խփում է մի քանի նշանակետի`
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում» Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ. կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ. ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
25.12.2016 \ 22:26
Reads: 2002
Եթե գյումրեցիք հրաժարվեցին Ալեքսանդրապոլից, որ ռուսական «հոտ» չգա, Լենինականից, որ կոմունիստական «հոտ» չգա, արդյո՞ք ճիշտ չի լինի առանց մեղանչելու հայոց լեզվի դեմ, գործածենք Գյումրիի տարբերակը, «ու»-ն թողնելով, ասենք, որդի բառի սեռական հոլովին, որ այդ «ու-ն պարապ չմնա»;
ԴԵՍՊԱՆՆԵՐ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ
22.12.2016 \ 20:09
Reads: 4838
Ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան «հուր և հավիտյան» բարեկամներ են` քաղաքական մանկամտություն կլիներ։ Կան հարցեր, խնդիրներ, հիշողություններ և դեպքեր որոնք երբեք չեն ջնջվում ժողովուրդների և նրանց հայրերի հիշողությունից։ Բարեբախտաբար, այսօրվա Ռուսաստանը ղեկավարում է Պուտինը, որը լավ է տիրապետում դիվանագիտական արվեստի գաղտնիքներին` այդ թվում հակառակորդին իր գրկում խեղդելու բյուզանդական դիվանագիտության տրյուկին։ Իսկ թե ինչպես կզարգանան տարածաշրջանային քաղաքական «գործերը», շատ բանով կպարզվի Թրամպի Սպիտակ տուն մտնելուց հետո:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18.12.2016 \ 16:34
Reads: 4850
Սխալ կանխատեսման ամենաթարմ և հետաքրքիր օրինակը ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական կոնֆուզն էր, երբ բոլոր պետությունները, կամ գրեթե բոլոր պետությունները, իրենց լիդերներով հանդերձ գուշակեցին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Դոնալդ Թրամպի նկատմամբ։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհի ուժեղների բացասական, անգամ քաղաքական էթիկայի ոտնահարման և Թրամպին անձնական վիրավորանքներ հասցնելու հակադիվանագիտական օրինակները, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք ևս մեկ չգրված դիվանագիտական օրենքի աններելի ոտնահարման հետ։
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13.12.2016 \ 12:57
Reads: 1804
Մեխանիզմի վերաբերյալ Բաքուն ասում է, որ դա ընդհանրապես պետք չէ՝ «ինչի՞ համար է դա պետք, մենք կարող ենք մեխանիզմ ստեղծել, երբ կարգավորումը կլինի»։ Երբ կարգավորումը լինի, ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին կարող է խոսք լինել։ Իրենք, փաստորեն, կրկին իրենց դնում են փակուղու մեջ։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք այլ բան հասկանում. ծուռ հայելիների թագավորությունում են ապրում։ Մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները։ Սա է հարցը: