ՎԱՀԵ ՍԱԼԱՀՅԱՆ
Քյոլնում Ամանորի նախաշեմին Հյուսիսային Աֆրիկայից և որոշ արաբական երկրներից եկած ներգաղթյալների կողմից սեռական ոտնձգություններ են կատարվում տեղացի մոտ 1,000 կնոջ նկատմամբ: Հունվար 2 Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկվում շիա հոգևորական Շեյխ ալ-Նիմրը ու ևս 46 այլ անձինք, ովքեր Ալ-Քաիդայի, երկրի ներսում տարբեր ահաբեկչական հարձակումների հետ առնչություններ ունենալու համար ազատազրկված էին: Արդյունքում՝ Հունվար 4 Սաուդյան Արաբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Փետրվար 10 ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարում է, որ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությանը չի ճանաչում իբրև ահաբեկչական կառույց՝ հաշվի առնելով նրա պայքարն ընդդեմ «Իսլամական պետության»: Ավելին՝ Փետրվար 10 Մոսկվայում բացվում է քրդական ներկայացուցչություն, որտեղ փակցվում է սիրիական Քուրդիստանի ապագա քարտեզ: Իսկ… Փետրվար 10 ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարում է Դաշինքի ընդլայնման մասին:
Փետրվար 11-12 Մյունխենում հրավիրվում է Սիրիայի օժանդակության միջազգային խմբի խորհրդակցությունը: Փետրվար 15
Փետրվար 17 Անկարայում կառավարական շենքերի մոտ արձանագրված պայթյունը խլում է շուրջ երեք տասնյակ մարդու կյանք: Փետրվար 22 Քերրին և Լավրովը համատեղ հայտարարություն են տարածում փետրվար 26-ի լույս 27-ի գիշերը Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին: Մարտ 7-8 ԵՄ-Թուրքիա փոխհամաձայնություն է կնքվում փախստականների հոսքը Թուրքիայով դեպի Եվրոպա կանգնեցնելու, Թուրքիա ներգաղթածների համար կեցավայրի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով 3 մլրդ եվրո հատկացնելու, թուրք քաղաքացիների համար դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմի տեղաշարժ սահմանելու մասին: Մարտ 13 Անկարայում տեղի ունեցած հերթական պայթյունը խլում է 25 մարդու կյանք, ևս 75-ը վիրավորվում են: Մարտ 14 ՌԴ Նախագահ Պուտինն ընդունում է կարգադրություն, որպեսզի Պաշտպանության նախարար Շոյգուն հաջորդ իսկ օրվանից մեկնարկ տա Սիրիայից ռուսական ավիացիոն հիմնական ուժերի դուրսբերմանը: Մարտ 19 Փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը Բելգիայում ձերբակալվում է բելգիական ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում: Իսկ… Մարտ 19 Ստամբուլում անձնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվում է, ևս 36-ը վիրավորվում են: Ավելին՝ Մարտ 22 Բրյուսելում ահաբեկչական հերթական գործողության արդյունքում զոհվում է 30-40 մարդ, իսկ ավելի քան 250-ը ծանր վիրավորվում են: Մարտ 27 Սիրիական կառավարական և որոշ ապստամբական ուժեր պետական և ռուսական ավիահարվածների ուղեկցությամբ տասը ամսվա գերությունից ամբողջությամբ ազատագրում են հինավուրց մշակութային քաղաք Պալմիրան: Մարտ 31-ապրիլ 1 Վաշինգտոնում տեղի է ունենում թվով չորրորդ Միջուկային անվտանգության գագաթաժողովը: Ապրիլ 1-5 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան, հարավային եւ հարավարեւելյան ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը ադրբեջանական կողմից ենթարկվում է կտրուկ էսկալացման, որի արդյունքում հայկական պաշտոնական տվյալներով ԼՂՀ ՊԲ կրում է ավելի քան 100 կորուստ, գրեթե նույնչափ վիրավոր, 1 անհետ կորած, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, 7 տանկ, իսկ ադրբեջանական կողմը՝ մոտ 500-1,000 սպանված, մոտ 2,000 վիրավոր, առնվազն 30 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ (Անօդաչու Թռչող Սարք), 1 ԳՐԱԴ, 1 ՏՕՍ-1: Այդ ընթացքում՝
Ապրիլ 4 Ադրբեջանի ԶՈւ գլխավոր հրամանատար Զաքիր Հասանովը սպառնում է հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական տարածքները հրթիռակոծելու դեպքում ռմբակոծել Ստեփանակերտը: Ի պատասխան՝ Ապրիլ 4 Երեւանում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հստակորեն ընդգծել է, որ եթե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան լայնամասշտաբ կերպով սրվի, ապա ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի վերջո՝ Ապրիլ 5 ԼՂՀ ՊԲ-ն եւ Ադրբեջանի ԶՈւ-ն բանավոր համաձայնությամբ ուղիղ կեսօրից երկկողմանիորեն դադարեցնում են կրակը: Ապրիլ 5 Վիեննայում տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի արտակարգ նիստ, որի եզրակացությամբ հակամարտ կողմերի միջեւ հերթական հավասարության նշանը հրապարակավ դրվեց: Որից հետո՝ Ապրիլ 6-7 ՀՀ Նախագահը աննախադեպ էսկալացիայից հետո առաջին պաշտոնական այցով մեկնում է ԵԱՀԿ նախագահող երկիր ԳԴՀ՝ հանդիպելով Նախագահին, Կանցլերին, Բունդեսթագի ղեկավարին, ԱԳՆ-ին: Ապրիլ 10-15 Ստամբուլում կայանում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության 13-րդ գագաթաժողովը: Հունիս 2 ԳԴՀ Բունդեսթագը 628 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հունիս 5 ՀՀ եւ ԻԻՀ ստորագրում են երկու երկրների միջեւ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիր: Հունիս 20 ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ-Պետերբուրգում ստորագրում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար բանակցային գործընթացի շարունակման մասին հայտարարություն:
Մեծ Բրիտանիան 52-ը 48-ի տոկոսային հարաբերակցությամբ քվեարկում է ԵՄ-ն լքելու օգտին: Հունիս 24 Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը ժամանում է Հայաստան՝ «Առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության»: Հուլիս 14 Նիցցայում տեղի է ունենում սահմռկեցուցիչ ահաբեկչություն, երբ Բաստիլի գրավման տոնը նշող ամբոխի մեջ է մխրճվում ֆրանսաբնակ թունիսցի Մոհամեդ Բուհլելն իր 19 տոննա կշռող բեռնատարով՝ խլելով 86 մարդու կյանք, իսկ ավելի քան 400-ը վիրավորվում են: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով Մոհամեդը սպանվում է: Հուլիս 15-16 Անկարայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է իրականացնում Թուրքիայի ԶՈւ-ն. զոհվում են ավելի քան 260 քաղաքացիներ՝ շարքային եւ զինվորական, ձերբակալվում են 3,000 բանակայիններ: Այդ թիվն այսօր տասնապատկվել է: Իսկ հաջորդ օրը հարեւանությամբ՝ Հուլիս 17 Երեւանում զինված հեղաշրջման անհաջող փորձ է ձեռնարկվում, ինչի արդյունքում լինում են 3 զոհ, 3 վիրավորված զինվորական եւ ավելի մեծ թվով վիրավորներ քաղաքացիական հասարակությունից: Հուլիս 31 Երեւանում ռազմական չհաջողված հեղաշրջման շուրջ երեք տասնյակ մասնակիցները զենքը վայր են դնում եւ հանձնվում օրինապահ մարմիններին: Օգոստոս 24 Թուրքական ուժայինները եւ «սիրիական ընդդիմադիրները» «Եփրատի վահան» համատեղ ռազմական գործողությամբ ԻՊ-ից խլում են թուրք-սիրիական սահմանին գտնվող Ջարաբլուս քաղաքը: Սեպտեմբեր 12 Սիրիայում հաստատվում է համատարած հրադադարի ռեժիմ: Որը խախտվում է՝ Սեպտեմբեր 19 Ռմբակոծվում է դեպի Հալեպից արեւմուտք ընկած հումանիտար աղետի եզրին հասած շրջաններ ՄԱԿ եւ Սիրիայի Կարմիր մահիկի մարդասիրական օգնություն հասցնող շարասյունը. արդյունքում զոհվում է 12 խաղարար-կամավոր, վնասվում՝ 18 բեռնատար: Հոկտեմբեր 1 ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հայտարարում է այսուհետ համացանցի համաշխարհային վերահսկողությունից հրաժարվելու մասին: Հոկտեմբեր 3 Պուտինը ստորագրում է կարգադրություն, որով ՌԴ-ն պաշտոնապես դադարեցնում է ռազմական պլուտոնի էներգավերափոխման մասին ԱՄՆ-ի հետ 2000 թ. կնքած համաձայնագրին իր մասնակցությունը: Հոկտեմբեր 11 Պուտինը պաշտոնապես հրաժարվում է Օլլանդի հետ առանձնազրույց ունենալուց: Հոկտեմբեր 14 Երեւանում անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների (բացառությամբ Նուսուլթան Նազարբաեւի. վատառողջ էր) մասնակցությամբ գագաթաժողով: Պուտինն այստեղից անմիջապես մեկնում է՝ Հոկտեմբեր 15 Հնդկաստանի Գոա քաղաք, որտեղ հրավիրված էր ԲՐԻՔՍ հերթական գագաթաժողովը: Հոկտեմբեր 15 Լոզանում հերթական հանդիպումն է ունենում Սիրիայի օժանդակության միջազգային խումբը: Հոկտեմբեր 17 «Սիրիական ընդդիմադիրները» (Սիրիայի Ազատ Բանակը) եւ թուրքական բանակայինները համատեղ ռազմական գործողությամբ գրավում են Հալեպից հյուսիս գտնվող Դաբիք գյուղաքաղաքը, որտեղ, ըստ ԻՊ-ի, կայանալու էր Արեւմուտքի դեմ վճռորոշ ճակատամարտը: Գուցե պատահականությամբ՝ Հոկտեմբեր 17 Լուսաբացին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին տեսաուղերձով մեկնարկ է տալիս Մոսուլի վերջնական ազատագրության փուլային գործողությանը: Հոկտեմբեր 18 Ռուսական հրամանատարությունը Հալեպում հայտարարում է «հումանիտար դադար»-ի մասին: Հոկտեմբեր 19 Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ, հանդիսավոր բացվում է ռուսական հոգեւոր-մշակութային համալիր: Հոկտեմբեր 19 Բեռլինում տեղի է ունենում Նորմանդական քառյակի՝ մեկ տարվա ընդմիջումից հետո հերթական հանդիպումը: Հոկտեմբեր 21 Սիրիական հրամանատարությունը պաշտոնապես նախազգուշացնում է Թուրքիային, որ այսուհետ իր օդային տարածքում որեւէ թուրքական ինքնաթիռ նկատելու պարագայում այն անհապաղ կխոցի: Նոյեմբեր 2 ՌԴ Պետդուման վավերացնում է Աբխազիայի հետ միացյալ ԶՈւ ստեղծելու մասին փոխհամաձայնությունը: Նոյեմբեր 8 ԱՄՆ նախագահական ընտրություններում 276/215 ձայների հարաբերակցությամբ հաղթանակ է տանում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ի տարբերություն տրամաբանական բոլոր կանխատեսումների: Նոյեմբեր 14 Բրյուսելում կայանում է ԵՄ անդամ երկրների` արտաքին եւ պաշտպանության ոլորտների ներկայացուցիչների միջեւ անվտանգային հարցերով հանդիպում: Նոյեմբեր 15 Տեղի է ունենում Պուտինի եւ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում ընտրված Թրամփի միջեւ առաջին հեռախոսազանգը: Վերջինիս կողմից՝ Նոյեմբեր 18 ԱՄՆ նոր նախագահի ապագա վարչակազմում կատարվում են առաջին լուրջ նշանակումները (Նախագահի օգնական ազգային անվտանգության հարցերով, ԿՀՎ տնօրեն եւ այլն): Նոյեմբեր 19 Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն է կատարում դեպի Լիմա: Նոյեմբեր 27 Սիրիական կառավարական ուժերն ազատագրում են Հալեպի Բոստան Փաշա շրջանը: Դեկտեմբեր 11 ԻՊ-ից ազատագրված սիրիական պատմամշակութային անտիկ կենտրոն Պալմիրան կրկին ընկնում է ԻՊ մարտիկների ձեռքը: Դեկտեմբեր 13 Սիրիական ազգային բանակն ազատագրում է Արեւելյան Հալեպը՝ այդպիսով ազատագրելով ամբողջ Հալեպը: Դեկտեմբեր 19 Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զոհվում է «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ելույթի ընթացքում իր նկատմամբ թուրք ոստիկանի իրականացրած մահափորձի արդյունքում: Մի քանի ժամ անց՝ Դեկտեմբեր 19 Բեռլինում թունիսցի ահաբեկիչը բեռնատարով մխրճվում է տոնական առեւտրի եկած ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 12 հոգու: Դեկտեմբեր 28 Դամասկոսում գնդակոծվում է ՌԴ դեսպանատունը: Նույն օրը՝ Դեկտեմբեր 28 Էրդողանը ԱՄՆ-ին հանրայնորեն մեղադրում է ԻՊ-ին օժանդակելու մեջ: Դեկտեմբեր 30 Սիրիայում հայտարարվում է համընդհանուր զինադադար, որն առաջին անգամ երաշխավորեցին ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը միասնաբար: Իսկ կիբերհարձակումների կասկածանքով՝ Դեկտեմբեր 30 ԱՄՆ-ից հեռացվում են ռուսական դեսպանատան 35 աշխատակիցներ: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2124 reads | 15.02.2017
| |